Լրահոս

2022-03-31
  • Img default alt hy
    Հասարակական
    Oրակարգում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարց չկա. ԱԳՆ մամուլի քարտուղար
    «Լուրերը» հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին՝ կապված Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարության հետ, որում նա ասել էր, թե կցանկանար՝ Անթալիայում ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն տեղի չի ունեցել: -Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում հայտնել է, որ կցանկանար Անթալիայում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն չստացվեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: - Այո՛, Անթալիայում առաջարկ եղել է, սակայն, ինչպես գիտեք, նման հանդիպում տեղի չի ունեցել, և հիմա էլ օրակարգում այդպիսի հարց չկա:
    20:49
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումները՝ շեշտադրելով գործնական քայլերը՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։ Ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։ Տեղեկացվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
    18:04
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռուստամ Բադասյանի ղեկավարած ՊԵԿ-ում անտեղյակ են և չեն համագործակցում Արցախի հետ
    Հայաստանի թավշյա կառավարության նիստերի ամենահետաքրքիր մասը չզեկուցվող հարցերն են: Այսօրվա՝ մարտի 31-ի նիստը, բացառություն չէր: 44-օրյա պատերազմում ամենաշատ մարդկային եւ տարածքային կորուստներ տված, հետո արտակարգ իրավիճակների նախարար դարձած Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է կոռուպցիայի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով: Նիստին մասնակցում էր ԱԻ առաջին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը եւ նրա առաջարկով կառավարությունը որոշեց «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ներմուծված Արցախի հանրապետու­թյան կարիքների համար ձևակերպված գույքը փոխանցել Հայաստանի արտակարգ իրավիճակ­ների նախարարությանը՝ Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հանձնելու նպատակով: «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով գույք էր ներմուծվում 2020-ի թվականի նոյեմբերի 9-ից՝ թավշյաների կապիտուլացիայից հետո մինչեւ ռազմական դրության ավարտը: Ռազմական դրությունն ավարտվել է 2021-ի մարտի 24-ին (Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-001-Ն որոշում), իսկ գույքը «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ներմուծելու դիմում Արցախի ներկայացուցչությունը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ստացել է սրանից 9 ամիս անց՝ 2021-ի դեկտեմբերին: Ու հիմա կառավարությունը փորձում է մարդասիրական այս գույքի ներմուծման տարբերակ գտնել: Չորս ամիս մտածել են ու գտել այս լուծումը: Բայց ողբերգությունն այս չորս ամիսը չէ, այլ այն 9 ամիսն է:  Ենթադրենք Արցախի հանրապետությունում չգիտեին, որ Հայաստանում ռազմական դրությունը չի ավարտվել ու դեռ ուժի մեջ է «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով գույք ներմուծելու հնարավորությունը: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեում էլ չգիտեի՞ն: Ի՞նչ մի դժվար բան էր, Արցախի ներկայացուցչության դիմումը ստանալուց հետո նրանց տեղեկացնել, որ «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով աշխատելը հնարավոր չէ արդեն 9 ամիս, այլ տարբերակ է պետք, նոր դիմում է պետք ու հարցը կլուծվեր: Չեն արել: Այլ բան չի մնում, քան եզրակացությունը, որ թավշյա Ռուստամ Բադասյանի եւ զրոյից միանգամից գնդապետ դարձած, «Նակոլկա Շուշո» անունով հայտնի Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարած ՊԵԿ-ը տեղյակ չէ, թե տվյալ պահին մաքսային ինչ ընթացակարգեր են գործում: Կամ էլ տեղյակ են կամ չեն ուզում համագործակցել Արցախի հետ:  Հարց Նիկոլ Փաշինյանին՝ ո՞վ է պետության համար ավելի վտանգավոր ու վնասատու՝ Հայաստանի պետական դրոշը սխալ տեղում դրած մաքսավորը, թե՞ իրեն վստահված պետական կառույցում պետության սահմանած ընթացակարգերից անտեղյակ, Արցախի հետ համագործակցելուց հրաժարված բարձրաստիճան պաշտոնյաները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/cf71467cb259499f96314708adcd58e8 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    17:58
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս դավաճանական իշխանության կարած շինծու գործերի փուչիկը պայթելու է․ Քոչարյան
    Շնորհավորում եմ Քաջարանի քաղաքապետ, քաղբանտարկյալ Manvel Paramazyan-ի ծննդյան տարեդարձը: Վստահ եմ, որ Մանվելն արդար է, ամուր է, հաստատակամ է և գիտի, որ այս դավաճանական իշխանության կարած շինծու գործերի փուչիկը ի վերջո պայթելու է
    17:49
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գազի տեսուչները զանգում են ու զգուշացնում՝ վաղվանից գազի սակագինը կբարձրանա 4,7 դրամով․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղվանից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4.7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ: Ի դեպ, այս օրերին գազի տեսուչները զանգահարում են բաժանորդներին եւ զգուշացնում, որ ապրիլի 1-ից նոր սակագներով են հաշվարկելու: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցել են մի շարք քաղաքացիներ: Մասնագետների խոսքով՝ կումունալ ծառայությունների սակագների բարձրացումն էլ ավելի է սրում սոցիալական վիճակը Հայաստանում, արդեն իսկ հանգեցրել է ապրանքների ինքնարժեքի ավելացմանը: Չէ՞ որ տարեսկզբին բարձրացավ ջրի, իսկ փետրվարին՝ էլեկտրաէներգիայի սակագները: Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անփոփոխ է թողել սակագինն անապահով խավերի համար՝ 100 դրամ: Բայց ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը ապրիլի 1-ից կթանկանա 3,9, իսկ ջերմոցային տնտեսությունների համար՝ 4,5 տոկոսով»:
    17:38
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը կարծում է՝ Ադրբեջանը չի խախտել եռակողմ հայտարարության դրույթները
    Ադրբեջանն ամբողջապես կատարում է եռակողմ հայտարարության դրույթները: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ուզբեկստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին լրագրողներին տված հարցազրույցում: Նա Արցախում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները որակել է որպես պաշտպանական՝ կրկնելով ադրբեջանական այն թեզը, թե եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից:
    17:16
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն այնքան զենք կտրամադրի Ուկրաինային, որքան անհրաժեշտ է․․Ստոլտենբերգ
    Հյուսիսատլանտյան դաշինքն այնքան զենք կտրամադրի Ուկրաինային, որքան հարկավոր է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ներկայացնելով անվտանգության վերաբերյալ 2021 թվականի տարեկան զեկույցը։ «Մենք պետք է շարունակենք սպառազինություն տրամադրել Ուկրաինային այն ծավալով, որով անհրաժեշտ է, որովհետև Ուկրաինան պայքարում է հանուն մեր արժեքների, ազատության ու ժողովրդավարության»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն արդյոք սահմանափակումներ՝ ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային զենք տրամադրելու հարցում։
    17:04
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՌԴ ԱԻՆ-ը ՀՀ ԱԻՆ-ին հումանիտար օգնություն է փոխանցել
    ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովի գլխավորությամբ այսօր Արտակարգ իրավիճակների նախարարություն ժամանած պատվիրակությունը հայկական կողմին հումանիտար աջակցություն է փոխանցել՝ փրկարարական հիդրավլիկ սարքավորումներ և «UAZ Patriot» մակնիշի 3 ավտոմեքենա: ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչները շեշտել են երկու երկրների նախարարությունների սերտ գործակցության կարևորությունը, տրամադրված աջակցությունը համարել խորհրդանշական՝ նշելով, որ ապրիլի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը: Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը շնորհակալություն են հայտնել հյուրերին՝ համատեղ ծրագրերի, ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:
    17:03
    31.03.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ադրբեջանում դպրոց է փլուզվել․ մահացածներ կան
    Ադրբեջանում Նախիջևանի ինքնավար հանրապետությունում միջնակարգ դպրոցի շենքը փլուզվել է, կան մահացածներ ու վիրավորներ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։ «Նախիջևանի ինքնավար հանրապետությունում ամբողջությամբ փլուզվել է դպրոցի շենքը, կան մահացածներ ու վիրավորներ։ Այս պահին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները փորձում են մարդկանց դուրս բերել փլատակներից»,- նշել է գործակալությունը։ Նախիջևանի կենտրոնական հիվանդանոցից հայտնել են, որ շենքի փլուզման հետևանքով 3 մարդ է մահացել։
    16:49
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն, այս մասին «Ազատությանը» հայտնել է իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ Տիգրան Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա։ Եթե դա լինի՝ Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, ապա կգլխավորի նախընտրական ցուցակը», - այս հարցադրմանն ի պատասխան՝ Ալեքսանյանը նաև ասել է. - «Բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ հիմա, այո՛, մեր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ողջ թիմով աջակցում է նրան իր գործում։ Պարոն Ավինյանի մասով էլ կա որոշում, որ նա պետք է շուտով դառնա Երևանի փոխքաղաքապետ, և առաջիկայում դա ևս բոլորս կտեսնենք»։ «Բայց շատ կարևոր է շեշտելը, որ այս պահին քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և ամբողջ թիմը աջակցում է նրան իր գործում, իսկ Տիգրան Ավինյանն արդեն կգլխավորի մեր ընտրական ցուցակը հաջորդ ընտրություններում», - հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրի» հանրային կապերի համակարգողը։ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են եկող տարի։
    16:47
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում․ Ադրբեջանի ԱԳ նախարար
    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման լայն հնարավորությունների մասին։ Նա հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ Հայաստանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր առաջարկներ են ներկայացրել՝ 5 հիմնարար սկզբունքների հիման վրա։ «Մենք դեռ կոնկրետ պատասխան ենք սպասում։ Հայկական կողմից հնչում են դրական ազդակներ, մենք դա տեսնում ենք։ Կուզեինք ենթադրել, որ դա այդ հարցի առնչությամբ Հայաստանի լուրջ մոտեցման դրսևորում է։ Այս դեպքում մենք պատրաստ ենք, ժամանակն է իրական քայլեր ձեռնարկելու։ Հուսով ենք, որ արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում»,-ասել է նա։
    16:33
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Աշոտ Ղազարյանի 18-ամյա թոռնուհին լուսանկարներ է հրապարակել
    ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երգչուհի Անահիտ Ադամյանը, որը լսարանին հայտնի է ռտուսական մի շարք երաժշտական նախագծերից, Ինստագրամի իր էջում նոր լուսանկարների շարք է հրապարակել։ 18-աղջիկն Ինստագրամում ավելի քան 1 մլն հետևորդ ունի։
    16:28
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քաջարանի համայնքապետի գործը կքննվի սկզբից․ նոր դատավորը հայտնի է
    Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շարունակվում է գտնվել անազատության մեջ։ Նրա եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը քննվում էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշյանի նախագահությամբ, սակայն, երբ վերջերս դատավոր Բախշիյանը կալանավորվեց, այս գործը մակագրվել է մեկ այլ դատավորի։ Գործով ամբաստանյալներից Զոհրաբ Առաքելյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործն այժմ գտնվում է դատավոր Լուսինե Սեփխանյանի վարույթում, եւ, պետք է վերսկսեն քննությունը․ «Քրեական դատավարության համաձայն՝ նորից պետք է սկսենք սկզբից։ Դեռեւս նիստի օր նշանակված չկա»։ Փաստաբանը նշեց, որ գործից անջատված մասեր կան, իսկ իրենց մասով ամբաստանյալներից միայն Փարամազյանն է, որ գտնվում է կալանքի տակ։ Հիշեցնենք՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2021 թվականի հուլիսի 10-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4b9c0a6fc876d7996ff2443a9b50f354 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    16:18
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Արցախում չպետք է հայկական զորքեր լինեն. Էրդողան
    Արցախում չպետք է հայկական զորքեր լինեն. Էրդողան Պետք է ապահովել Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից եռակողմ հայտարարության համաձայն։ NTV Turk-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանը գործում է եռակողմ հայտարարությունների համաձայն, ուստի Ադրբեջանի կողմից խախտման վերաբերյալ որևէ հայտարարություն քննարկելի չէ։ Այս դեպքում հարցն Ադրբեջանի վրա հարձակումն է, որին ի պատասխան հետևել է պաշտպանություն»,- հայտարարել Է Էրդողանը։ Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է ապահովել «Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից»:
    16:11
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նոր Հայաստանում նոր 100 փաստեր չկա՞ն
    2019 թվականի մայիսի 8-ին՝ վարչապետի աթոռին նստելու մեկամյակի առիթով, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին» մոնումենտալ աշխատությունը: Հետո եւս երեքը՝  2019-ի սեպտեմբերի 16-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 2, 2020-ի հունվարի 25-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 3, 2020-ի մայիսի 16-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 4: Այդ փաստերը լայնորեն լուսաբանվեցին եւ ներկայացվեցին մամուլի ասուլիսների ժամանակ։ Ըստ այս հրապարակումների, Հայաստանը դարձել էր համարյա Լաս Վեգասի նման լուսավոր եւ փողառատ, Դանիայի նման ապահով, Շվեյցարիայի նման ազատ տնտեսությամբ երկիր: Նիկոլ Փաշինյանը զինվորի, բանակի, զինված ուժերի սպառազինության մասին հրաշք թվեր էր ներկայացնում՝ սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրքեր ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվի եւս 45 մարտական դիրք, 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր ժամանակակից տեսադիտարկման սարք, ժամկետային զինծառայողներն այլեւս ապահովված են բարձրորակ շապիկներով եւ կիսավարտիքներով, մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել են մեղր, ճարպ, սխտոր եւ սեւ պղպեղ, 2019 թվականի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը Հայաստանում եւ Արցախում անցկացվել են աննախադեպ ծավալների զորավարժություններ եւ այլն: Սա 2019 թվականին էր, եւ մենք, լսելով Նիկոլ Փաշինյանի այս հաշվետվությունները, վստահ էինք, որ բանակում ամեն ինչ կարգին է, եւ բանակն ամեն ինչով ապահովված է ու մարտունակ։ Իսկ 2020-ի պարտությունից հետո մոռացվեցին այս բոլոր փաստերը, եւ սկսեցին բոլորովին այլ բան ասել, որ բանակը 30 տարի թալանված է, ոչինչ չէին արել բանակի մատակարարման համար, ու նախկիններն էին պարտության մեղավորը։ Եվ մինչ օրս Փաշինյանը չի պարզաբանում, թե ինչու 2019 թվականին այսքան կուշտ ու ապահով բանակը պարտվեց: Ես կարող եմ պատասխանել այդ հարցին. իրականում՝ բանակը չի պարտվել, պարտվել է ղեկավարությունը: Օրինակ, Անդրանիկ Փիլոյանը, որ պատերազմի հենց առաջին փուլում ամենաշատ մարդկային եւ տարածքային կորուստներն է տվել, հետո Նիկոլ Փաշինյանի կամոք դարձել ազգային հերոս, հետո՝ արտակարգ իրավիճակների նախարար, իսկ հիմա կոռուպցիոն հանցագործության գործով է անցնում եւ հրավիրվում հարցաքննությունների, այնուհետև ձերբակալվում: Օրինակ, Դավիթ Տոնոյանը, որը եւս այսօր մեղադրյալի աթոռին է։ Վստահ ենք՝ մի օր պարզվելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի մեղքի չափն այդ պարտությունում, որը, անշուշտ, շատ ավելին է, քան Տոնոյանի կամ Փիլոյանի մեղքը։ Վերադառնանք 100 փաստերին: Բացի բազմաթիվ հակասություններից, բազմաթիվ են նաեւ կեղծ տվյալները: Օրինակ՝ 2019-ին, «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 2-ի 88-րդ կետում Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, թե պետական կառավարման համակարգում, բարձր պաշտոններում կանանց թիվն ավելացել է, մասնավորաբար՝ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կին է: Իսկ մեկ տարի անց՝ 2020-ին, «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 4-ի 92-րդ կետում պնդում է՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանության բաժնի եւ բաժանմունքի պետերի պաշտոններում կանայք են նշանակվել: Սա ոչ միայն սեփական խոսքի հերքում է, այլեւ՝ իրականության խեղաթյուրում, պարզ կեղծիք: Միայն մեկ օրինակ՝ Նելլի Դուրյանը դեռեւս 1996-ին՝ Նիկոլ Փաշինյանի ասածից 23 տարի առաջ, եղել է ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, հետո՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ: Այսինքն՝ պատմության մեջ առաջին անգամ իր ժամանակ չէ, որ կին է նշանակվել ոստիկանությունում։ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» քառահատորյակը լիքն է նման ոչ ճիշտ փաստերով: Փաստ է նաեւ այն, որ 2020 թվականի մայիսից հետո այլեւս չեն հրապարակվել նոր «100 փաստեր Նոր Հայաստանի մասին»: Նոր Հայաստանում վերջին երկու տարում նոր ձեռքբերումներ չկա՞ն, եթե կան, ինչո՞ւ դրանք չեն ներկայացվում, եթե չկան, ինչո՞ւ չկան, Նիկոլ Փաշինյանը գիտի՞, թե ով է մեղավոր մեր առաջընթացը խափանելու համար, եւ ի՞նչ է մտադիր անել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե նոր փաստեր չկան, մեղավորը հենց կառավարության ղեկավարն է, որը ձախողել է երկրի կառավարումը եւ այլեւս որեւէ հպարտանալու առիթ ու փաստ չունի։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/165214f8b4382dc2644adf4a128f6be6 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    16:05
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շուշին ընտրվել է «թյուրքական աշխարհի մայրաքաղաք»
    Շուշին ընտրվել է «թյուրքական աշխարհի մայրաքաղաք»՝ 2023 թվականի համար։ Այս մասին որոշումը կայացվել է Թյուրքական խորհրդի մշտական մարմնի կողմից։ Նիստը կայացել է այսօր՝ Բուրսայում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fc5191df2a46ba77b768dae803809e34 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    15:58
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ալվարդ Անտոնյանը
    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ալվարդ Անտոնյանը, ով մինչ այդ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Նրա թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գիտական անձնակազմի կողմից և երաշխավորվել ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ընդհանուր ժողովի կողմից:
    15:56
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի վեհաժողովին
    Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի վեհաժողովին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) առցանց գլխավոր վեհաժողովին: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Եվրոպայում միգրանտների վիճակին և իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր, ինչպես նաև վտանգի տակ հայտնված մարդու իրավունքների ազգային հաստատությունների աջակցությանն ուղղված հնարավոր աշխատանքներ: Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին, բարձր է գնահատել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի դերը տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության խթանման և ազգային հաստատությունների դերի ամրապնդման հարցում: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Վտանգի մեջ հայտնված Մարդու իրավունքների ազգային հաստատություններ - Ուկրաինա» թեմայի ընթացքում Պաշտպանը մասնավորապես նշել է. «Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող եմ ասել, որ մեր փորձից լավ գիտենք, թե ինչ անասելի դժվարություններ ու մարտահրավերներ կարող են բերել կոնֆլիկտներն ու դրանց աղետալի հետևանքները պաշտպանական հաստատությունների համար։ Ուստի, կոչ եմ անում իմ գործընկերներին Ուկրաինայից ու Ռուսաստանի Դաշնությունից լավագույնս օգտագործել այս հիանալի ցանցի ու նաև ուղիղ կոնտակտների ներուժը՝ իրենց մանդատն այս դժվարին ժամանակներում լավագույնս իրականացնելու համար»։
    15:42
    31.03.22
    Ավելին