Լրահոս
2022-03-31
-
ՏարածաշրջանԱրցախում չպետք է հայկական զորքեր լինեն. ԷրդողանԱրցախում չպետք է հայկական զորքեր լինեն. Էրդողան Պետք է ապահովել Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից եռակողմ հայտարարության համաձայն։ NTV Turk-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանը գործում է եռակողմ հայտարարությունների համաձայն, ուստի Ադրբեջանի կողմից խախտման վերաբերյալ որևէ հայտարարություն քննարկելի չէ։ Այս դեպքում հարցն Ադրբեջանի վրա հարձակումն է, որին ի պատասխան հետևել է պաշտպանություն»,- հայտարարել Է Էրդողանը։ Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է ապահովել «Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից»:Ավելին16:1131.03.22 -
ՀայաստանՆոր Հայաստանում նոր 100 փաստեր չկա՞ն2019 թվականի մայիսի 8-ին՝ վարչապետի աթոռին նստելու մեկամյակի առիթով, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին» մոնումենտալ աշխատությունը: Հետո եւս երեքը՝ 2019-ի սեպտեմբերի 16-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 2, 2020-ի հունվարի 25-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 3, 2020-ի մայիսի 16-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 4: Այդ փաստերը լայնորեն լուսաբանվեցին եւ ներկայացվեցին մամուլի ասուլիսների ժամանակ։ Ըստ այս հրապարակումների, Հայաստանը դարձել էր համարյա Լաս Վեգասի նման լուսավոր եւ փողառատ, Դանիայի նման ապահով, Շվեյցարիայի նման ազատ տնտեսությամբ երկիր: Նիկոլ Փաշինյանը զինվորի, բանակի, զինված ուժերի սպառազինության մասին հրաշք թվեր էր ներկայացնում՝ սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրքեր ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվի եւս 45 մարտական դիրք, 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր ժամանակակից տեսադիտարկման սարք, ժամկետային զինծառայողներն այլեւս ապահովված են բարձրորակ շապիկներով եւ կիսավարտիքներով, մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել են մեղր, ճարպ, սխտոր եւ սեւ պղպեղ, 2019 թվականի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը Հայաստանում եւ Արցախում անցկացվել են աննախադեպ ծավալների զորավարժություններ եւ այլն: Սա 2019 թվականին էր, եւ մենք, լսելով Նիկոլ Փաշինյանի այս հաշվետվությունները, վստահ էինք, որ բանակում ամեն ինչ կարգին է, եւ բանակն ամեն ինչով ապահովված է ու մարտունակ։ Իսկ 2020-ի պարտությունից հետո մոռացվեցին այս բոլոր փաստերը, եւ սկսեցին բոլորովին այլ բան ասել, որ բանակը 30 տարի թալանված է, ոչինչ չէին արել բանակի մատակարարման համար, ու նախկիններն էին պարտության մեղավորը։ Եվ մինչ օրս Փաշինյանը չի պարզաբանում, թե ինչու 2019 թվականին այսքան կուշտ ու ապահով բանակը պարտվեց: Ես կարող եմ պատասխանել այդ հարցին. իրականում՝ բանակը չի պարտվել, պարտվել է ղեկավարությունը: Օրինակ, Անդրանիկ Փիլոյանը, որ պատերազմի հենց առաջին փուլում ամենաշատ մարդկային եւ տարածքային կորուստներն է տվել, հետո Նիկոլ Փաշինյանի կամոք դարձել ազգային հերոս, հետո՝ արտակարգ իրավիճակների նախարար, իսկ հիմա կոռուպցիոն հանցագործության գործով է անցնում եւ հրավիրվում հարցաքննությունների, այնուհետև ձերբակալվում: Օրինակ, Դավիթ Տոնոյանը, որը եւս այսօր մեղադրյալի աթոռին է։ Վստահ ենք՝ մի օր պարզվելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի մեղքի չափն այդ պարտությունում, որը, անշուշտ, շատ ավելին է, քան Տոնոյանի կամ Փիլոյանի մեղքը։ Վերադառնանք 100 փաստերին: Բացի բազմաթիվ հակասություններից, բազմաթիվ են նաեւ կեղծ տվյալները: Օրինակ՝ 2019-ին, «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 2-ի 88-րդ կետում Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, թե պետական կառավարման համակարգում, բարձր պաշտոններում կանանց թիվն ավելացել է, մասնավորաբար՝ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կին է: Իսկ մեկ տարի անց՝ 2020-ին, «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 4-ի 92-րդ կետում պնդում է՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանության բաժնի եւ բաժանմունքի պետերի պաշտոններում կանայք են նշանակվել: Սա ոչ միայն սեփական խոսքի հերքում է, այլեւ՝ իրականության խեղաթյուրում, պարզ կեղծիք: Միայն մեկ օրինակ՝ Նելլի Դուրյանը դեռեւս 1996-ին՝ Նիկոլ Փաշինյանի ասածից 23 տարի առաջ, եղել է ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, հետո՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ: Այսինքն՝ պատմության մեջ առաջին անգամ իր ժամանակ չէ, որ կին է նշանակվել ոստիկանությունում։ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» քառահատորյակը լիքն է նման ոչ ճիշտ փաստերով: Փաստ է նաեւ այն, որ 2020 թվականի մայիսից հետո այլեւս չեն հրապարակվել նոր «100 փաստեր Նոր Հայաստանի մասին»: Նոր Հայաստանում վերջին երկու տարում նոր ձեռքբերումներ չկա՞ն, եթե կան, ինչո՞ւ դրանք չեն ներկայացվում, եթե չկան, ինչո՞ւ չկան, Նիկոլ Փաշինյանը գիտի՞, թե ով է մեղավոր մեր առաջընթացը խափանելու համար, եւ ի՞նչ է մտադիր անել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե նոր փաստեր չկան, մեղավորը հենց կառավարության ղեկավարն է, որը ձախողել է երկրի կառավարումը եւ այլեւս որեւէ հպարտանալու առիթ ու փաստ չունի։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/165214f8b4382dc2644adf4a128f6be6 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին16:0531.03.22 -
ԱրցախՇուշին ընտրվել է «թյուրքական աշխարհի մայրաքաղաք»Շուշին ընտրվել է «թյուրքական աշխարհի մայրաքաղաք»՝ 2023 թվականի համար։ Այս մասին որոշումը կայացվել է Թյուրքական խորհրդի մշտական մարմնի կողմից։ Նիստը կայացել է այսօր՝ Բուրսայում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fc5191df2a46ba77b768dae803809e34 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին15:5831.03.22 -
ՀասարակականԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ալվարդ ԱնտոնյանըՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ալվարդ Անտոնյանը, ով մինչ այդ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Նրա թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գիտական անձնակազմի կողմից և երաշխավորվել ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ընդհանուր ժողովի կողմից:Ավելին15:5631.03.22 -
ՀասարակականՔրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի վեհաժողովինՔրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի վեհաժողովին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) առցանց գլխավոր վեհաժողովին: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Եվրոպայում միգրանտների վիճակին և իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր, ինչպես նաև վտանգի տակ հայտնված մարդու իրավունքների ազգային հաստատությունների աջակցությանն ուղղված հնարավոր աշխատանքներ: Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին, բարձր է գնահատել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի դերը տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության խթանման և ազգային հաստատությունների դերի ամրապնդման հարցում: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Վտանգի մեջ հայտնված Մարդու իրավունքների ազգային հաստատություններ - Ուկրաինա» թեմայի ընթացքում Պաշտպանը մասնավորապես նշել է. «Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող եմ ասել, որ մեր փորձից լավ գիտենք, թե ինչ անասելի դժվարություններ ու մարտահրավերներ կարող են բերել կոնֆլիկտներն ու դրանց աղետալի հետևանքները պաշտպանական հաստատությունների համար։ Ուստի, կոչ եմ անում իմ գործընկերներին Ուկրաինայից ու Ռուսաստանի Դաշնությունից լավագույնս օգտագործել այս հիանալի ցանցի ու նաև ուղիղ կոնտակտների ներուժը՝ իրենց մանդատն այս դժվարին ժամանակներում լավագույնս իրականացնելու համար»։Ավելին15:4231.03.22 -
ԱրցախԱռաջիկա օրերին վիրավոր զինծառայողները դուրս են գրվելու բուժհաստատություններից․ ՄԻՊՊաշտպանն անդրադարձել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին _____________________________________________________ Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։ Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։Ավելին15:3831.03.22 -
Հասարակական«Չոր» արձանագրում. ովքեր են աշխատում Հայաստանի ու Արցախի դեմ․ պատգամավոր«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․ Ռուսաստանի ու Արցախում ռուս խաղաղապահների դեմ տոտալ քարոզ են տանում և աշխատում՝ –Ուկրաինան (հասկանալի պատճառներով) –Արևմուտքը (սեփական շահերից ելնելով), –Թուրքիան՝ Էրդողանի գլխավորությամբ (սեփական շահերից ելնելով), –թուրքական պրոքսի պետություն Ադրբեջանը՝ Ալիևի գլխավորությամբ (Թուրքիայի ու Բրիտանիայի հուշարարությամբ և ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ բացելու ծրագրի շրջանակներում), –ՀՀ իշխանությունները, իշխանամերձ քարոզիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (ՀՀ շահերից չբխող, սեփական աթոռային շահերին ու թուրքական օրակարգին համապատասխանող տրամաբանությամբ), –Հայաստանի «արևմտամետները»՝ թուրքամետները, ֆեյսբուքյան ռենեգատները և մի կին՝ «ատամնատեխնիկ» (թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային կցվելով)։ Ռուսաստանի ու ռուս խաղաղապահների գործունեության մասով բազմաթիվ հարցեր կան (մասնավորապես՝ Փարուխում, Քարագլխում տեղի ունեցածի մասով)։ Մեր հարաբերությունները «բնական դաշնակցայինից» Փաշինյանի օրոք վերածվել են «ստիպված դաշնակցայինի», բայց սա այլ խոսակցության թեմա է։ Այս պահին փաստն այն է, որ Արցախում դեռ հայեր են ապրում (նիկոլենց որ մնար, ամեն ինչ կհանձնեին) ու ՀՀ անվտանգությունն ապահովվում է բացառապես ռուսական գործոնի շնորհիվ (Սյունիքի պահպանման մասով անգնահատելի է նաև Իրանի դերը)։ Արևմուտքը մեր բարեկամն է ու գործընկերը, բայց անվտանգության հարցերում նա որևէ երաշխիք չի կարող տալ։ Մեր տարածաշրջանում Արևմուտքն աշխատում է Թուրքիայի միջոցով՝ այդտեղից բխող բոլոր եզրահանգումներով։ Արևմուտքը ՀՀ–ի դեմ ոչինչ չունի։ Այլ հարց է, որ ՌԴ–ի դեմ պայքարի շրջանակներում Արևմուտքը չի էլ նկատի ՀՀ–ի կործանումը, քանզի խաղում է Թուրքիայի ձեռքերով։ ՀՀ–ի կործանումից ու հայերի հերթական ցեղասպանությունից հետո Արևմուտքը կցավա, օգնություն կտա, սրտաճմլիկ գրառումներ կանի սոցցանցերում, բայց իր նավերը մեր լեռները չի բարձրացնի։ Մի՞թե այս պարզ բաները կարիք կա բացատրելու։ Ու այս պայմաններում աշխատել ՀՀ–ի միակ դաշնակից ՌԴ–ի դեմ ու սպասարկել թուրքական օրակարգը, նշանակում է աշխատել Հայաստանի ու Արցախի դեմ։ Առնվազն անմեղսունակ պետք է լինել այս ամենը չհասկանալու համար։Ավելին15:3531.03.22 -
ՏարածաշրջանՀուսով եմ՝ հանդիպումն արդյունավետ կլինի․ Ադրբեջանն արդեն ներկայացրել է իր սկզբունքները․ ԱլիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի՝ ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ կլինի։ «ԵԽ-ն հայտարարեց, որ կառույցի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ իմ նոր հանդիպումը կկայանա Հայաստանի վարչապետի հետ։ Հուսով եմ, որ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում կայացել է, և մենք պետք է գնանք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, որքան հնարավոր է կարժ ժամկետում ստորագրենք այդ փաստաթուղթը։ Ադրբեջանն արդեն ներկայացրել է իր սկզբունքները՝ ելնելով իր տեսլականից», - Ալիևի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։ Հայտարարությունը Իլհամ Ալիևը հնչեցրել է Բաքվում՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ։Ավելին14:5531.03.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ը չի կարող դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը. Սպիտակ տունԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:Ավելին14:3331.03.22 -
Հասարակականէսօր մայրերը գնում են մարդասպանի հետ սեղան են նստում, ես դեռ իմ սև շորերը չեմ հանել․ զոհվածի ծնող«Ես և իմ աղջիկն Աննա Հակոբյանից որևէ հրավեր չենք ստացել, եթե ստանայինք էլ, միանշանակ` մերժելու էինք», - մեզ հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ): Նրա խոսքով` սևազգեստ մայրերի պարը՝ վարչապետի տիկնոջ հետ, շատ վիրավորական էր: «Ես ինձ շատ վատ զգացի, որ մեր սևազգեստ մայրերը մարդասպանի առաջ ևս մեկ անգամ ցածրացան, երբ նրանք բունկերից հրամաններ տալով մեր երեխաներին կոտորեցին, ստացվում է` դա ոչինչ էր, էսօր մայրերը գնում են մարդասպանի հետ սեղան են նստում: Խնդիրն էդ խնջույքը չի, խնդիրն էն ա, որ էսքան ցածրանում են»: Այն հարցին, թե խնջույքի մասնակից սևազգեստ մայրերից ում է ճանաչում, մեր զրուցակիցը նշեց, որ այդ խնջույքին ներկաներից որևէ մեկին չի ճանաչում: «Նրանք 44-օրյա պատերազմի մասնակիցների մամաներ չէին: Չեմ կարող ասել, թե ովքեր էին, բայց ես մեր սևազգեստ մայրերի մեջ կարմիր բլուզ հագնող չեմ ճանաչում: Մենք մեր սևը չենք հանել: Որդուս մահից անցել է 25 տարի, բայց ես դեռ իմ սև շորերը չեմ հանել: Ես ուղղակի ասելիք չունեմ, ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը, եթե որոշ մարդիկ որոշել են իրենց որդիների արյունը վաճառել, ուրեմն խոսելն ավելորդ է», - նշում է Մարգարիտա Խաչատրյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4dceebfa8ff734a67d79737c6446b080 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին14:2431.03.22 -
ՏարածաշրջանԻրանը դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Լավրովն ու Աբդոլահիանը հանդիպել են ՉինաստանումԹեհրանը դեմ է Ռուսաստանի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցներին:Ավելին14:2131.03.22 -
ԱրցախԹաղավարդում գյուղատնտեսական աշխատանքաներ կատարող բնակիչների վրա ադրբեջանցիների կրակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվելԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 9-ին ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն Խաչատրյանին և Արմեն Հակոբջանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը։ Նախաքննությունը շարունակվում է։Ավելին14:2031.03.22 -
ՏարածաշրջանՉավուշօղլուն խոսել է նախապայմաններով«Հնարավոր է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այցելի Անկարա, իսկ ես՝ Երևան»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Взгляд-ը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշել է, որ Ադրբեջանն աջակցում է այդ գործընթացին։ «Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցությունների՝ մենք չենք կարող արմատական քայլեր ձեռնարկել, սա է մեր նախապայմանը: Մյուս կողմից, պատերազմի ավարտից հետո Թուրքիան դրական ազդակներ է տվել. եթե Հայաստանը հավատարիմ է այն կարծիքին, ինչ մենք, ապա կբացի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կսկսվի առևտուրը: Ադրբեջանն արդեն առաջարկել է Հայաստանին համապարփակ խաղաղության պայմանագիր»,- հայտարարել է թուրք պաշտոնյան:Ավելին14:1631.03.22 -
Հայաստան«Ի՞նչ է լինելու առաջիկա շաբաթներին». Վարուժան ԳեղամյանԴատելով տարածաշրջանային գործընթացների վերջին շաբաթների տրամաբանությունից, բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից, ինչպես նաև տեղեկատվական տարբեր արտահոսքերից ու արշավներից, այս պահին կա իրավիճակի զարգացման երկու հնարավոր և խիստ հավանական տարբերակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Տարբերակ Ա. Հայաստանի դե ֆակտո իշխանությունը առաջիկա շաբաթներին կստորագրի Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագիր», որը կներառի ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ու Արցախից հայկական պետության իրավական հրաժարումը, այլ նաև Տավուշի, Արարատի ու Սյունիքի մարզերում Ադրբեջանին նոր տարածքային զիջումները և Սյունիքով «թյուրքական միջանցքների» բացումը։ Այս նոր կապիտուլիացիայի ստորագրումը արդարացվելու է նոր լայնամասշտաբ պատերազմից խուսափելու «ցանկությամբ», որի տեղեկատվական նախապատրաստությունը վաղուց ընթանում է կապիտուլիանտի ու իր խմբավորման կողմից։ Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո կբացվի նաև Թուրքիայի հետ սահմանը։ Եւ Հայաստանը կդառնա լիարժեք թուրքական ազդեցության գոտի՝ թաղելով ոչ միայն Արցախի վերաազատագրման գաղափարը, այլև ընդհանրապես առաջիկա տասնամյակներում հայկական պետություն ունենալու հնարավորությունը։ Տարբերակ Բ. Հայաստանի դեմ առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում կսկսվի Ադրբեջանի մեծածավալ ռազմական հարձակումը՝ ոչ միայն Արցախում, այլև Սյունիքի, Արարատի և մի քանի այլ ուղղություններով։ Բնականաբար, ներկայիս դե ֆակտո թուրքամետ ղեկավարությամբ ճիշտ դիմադրություն կազմակերպելու մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են, իսկ ապավինել որևէ այլ պետության կամ դաշնակցի օժանդակությանը, հատկապես, եթե հենց ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում պատերազմել, միամտություն է (առավելագույնը, որ կանեն երրորդ երկրները՝ իրենց բաժին շահերի անվտանգությունը ապահովելն է)։ Պատերազմում սեփական տգիտությամբ նորից պարտված խմբավորումը փաշինյանի գլխավորությամբ, որը մի անգամ արդեն ստորագրել է կապիտուլիացիա, դա կանի երկրորդ անգամ ևս առանց որևէ խոչընդոտի, քանի որ ունի միայն մեկ խնդիր՝ մնալ իշխանության, այլ ոչ ապահովել Հայաստանի ու հայության շահերը։ Ինչպես կռահում ենք, Հայաստանի պետականությունը փրկելու միակ հնարավորությունը թե՛ պատերազմի դաշտում, թե՛ դիվանագիտական հարթությունում ներկայիս դե ֆակտո թուրքամետ իշխանության հեռացումն է և դեռևս առկա ազգային ռեսուրսների անհապաղ միավորումը։Ավելին14:0831.03.22 -
ՀայաստանԱԻ ձերբակալված նախարարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԱրտակարգ իրավիճակների նախարարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Անդրանիկ Փիլոյանը չորեքշաբթի գիշերն է ձերբակալվել՝ կոռուպցիոն գործարքներին մասնակցելու մեղադրանքով:Ավելին14:0731.03.22 -
ՏարածաշրջանԱնկարան ուզում է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելԱրարատ Միրզոյանը հնարավոր է կրկին Թուրքիա մեկնի: Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ցանկանում է եռակողմ հանդիպում կազմակերպել:Ավելին14:0131.03.22 -
ՀասարակականՊարոն Փալոնի ուշադրությունն եմ հրավիրել այն իրողությանը, որ Ադրբեջանը ներխուժել է նաև ՀՀ ինքնիշխան տարածք. ԹովմասյանԱժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այցելեմ եմ ԱՄՆ՝ Վաշինգթոնում «Բաց աշխարհ» լիդերների կենտրոնի «Օրենսդրի դերը ԱՄՆ-ում» ծրագրին մասնակցելու համար։ Ծրագրի շրջանակներում տարբեր հանդիպումներ ենք ունենում ԱՄՆ-ում կառավարման, բիզնեսի և հասարակական ոլորտների առաջնորդների հետ: Թերևս ամենատպավորիչ հանդիպումներից մեկը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հետ էր․ հիշեցնեմ, որ Ֆ․ Փալոնը եզակի կոնգրեսականներից է, ով, չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, այցելել է Արցախի Հանրապետություն։ Արցախի հարցի շուրջ երկար քննարկում ունեցանք։ Բարձրաձայնել եմ, որ այսօր արցախցին ապրում է հումանիտար ճգնաժամի պայմաններում, նրա՝ իր հայրենիքում խաղաղ և անվտանգ կյանք վարելու, ազատ տեղաշարժման, սեփականության իրավունքները կոպիտ խախտվում են ադրբեջանական հանցավոր գործողությունների պատճառով։ Միայն վերջին օրերի ադրբեջանական հարձակողական գործողությունների հետևանքով խաթարվել է Արցախի Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում՝ կանայք, երեխաներ, տարեցներ։ Նշել եմ, որ մինչ աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա է, Ադրբեջանը հրադադարի պայմաններում դիմում է սադրանքների՝ փորձելով ռուս խաղաղապահների համար նոր ճակատ բացել Արցախում՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Եվ որ Ադրբեջանի այս շարունակական հանցավոր գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումներն են, ցեղասպանության իրենց պետական քաղաքականության կենսագործումը: Պարոն Փալոնի ուշադրությունն եմ հրավիրել այն իրողությանը, որ Ադրբեջանը ներխուժել է նաև ՀՀ ինքնիշխան տարածք և հաստատվել այնտեղ՝ կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության դրույթները, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հիմնարար իրավունքները։ Հանդիպմանը Ֆ․ Փալոնին փոխանցել եմ նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մի քանի զեկույցներ՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, Արցախի մշակութային ժառանգությունները ոչնչացնելու և ադրբեջանական ատելության խոսքի քարոզի մասին: Կարեւորել եմ, որ կոնգրեսականները հատկապես այս փուլում անձամբ այցելեն Հայաստանի սահմանամերձ համայնքներ, Արցախ, սեփական աչքերով տեսնեն՝ ինչ վիճակում է արցախցին, հազարավոր տեղահանվածները, ինչպիսին է սահմանային իրավիճակը, և համապատասխան օգնություն ցուցաբերեն։ Հատուկ ընգծել եմ, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը կանխելու նպատակով։ 5 պատգամավորների խմբով շնորհակալություն հայտնեցինք Ֆրենկ Փալոնին իր կատարած աշխատանքի, անկախ Ադրբեջանի սպառնալիքներից՝ Արցախ այցելելու և մեզ ջերմորեն ընդունելու համար»։Ավելին13:5731.03.22 -
ՀասարակականԱկնկալում ենք՝ ռուս խաղաղապահների հնարավոր անգործությունը կարժանանա պատշաճ քննության. Փաշինյան«Ակնկալում ենք, որ խաղաղապահների հնարավոր անգործությունն արժանանա պատշաճ քննության»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:Ավելին13:5531.03.22