Լրահոս
2022-03-31
-
ԵրևանԱպրիլի 1-ից հատվածաբար հիմնանորոգվելու է Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցըԱպրիլի 1-ից հատվածաբար հիմնանորոգվելու է Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցը Հարգելի՛ քաղաքացիներ, Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 1-ից ժամանակավորապես փակվելու են հանգույցի՝ նաև տրանսպորտային վերգետնյա առանձին ուղղությունները: I փուլ – 01.04․22թ․- 30․04․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն): Այլընտրանքային ճանապարհը՝ Ազատության պողոտա - Սուրենյանց փողոցով, II փուլ – 01.05 22թ․ - 31․05․22թ.՝ Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի), III փուլ – 01.06․22թ․ - 30․06․22թ.՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի ուղղությամբ), IV փուլ - 01.07․22թ․- 31․07․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Կոմիտասի պողոտա։Ավելին13:5131.03.22 -
ՀայաստանԱդրբեջանը փորձում է Հայաստանի և Արցախի դեմ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Փաշինյան«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր հարձակում ձեռնարկելու մտադրություն ունի, նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- ասել է Հայաստանի վարչապետը:Ավելին13:5031.03.22 -
ՀայաստանԷս մարդու մոտ, որ վաղը հայտնաբերեն դիակ, կասեն գերեզմանոցում պահակ է աշխատում․ Սևակ ՀակոբյանYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես չգիտեմ, թե ինչ ծառայություն է մատուցել Նիկոլին Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը, որ ամեն ինչ անում են նրան արդարացնելու համար․ Գրպանից պիպետկա են գտնում, ասում է՝ գտել եմ։ Ու մարդուն մի հատ էլ հռչակում են ամենայն հայոց մայրապետ, որ տարածքը չի թողնում կեղտոտ մնա։ Հա ի՞նչ, Նիկոլն էլ բիչոկ էր հավաքում Տանը խուզարկում են, պլան են գտնում, Ավանի թաղապետն արդարացնում է, թե մարդը պատերազմի մասնակից է։ Այսինքն, պատերազմը պարտվեցինք, որովհետև որոշները մարտի դաշտում կռվելու փոխարեն պլա՞ն էին քաշում։ Էս մարդու մոտ որ վաղը հայտնաբերեն դիակ, կարդարացնեն, թե ազատ ժամանակ գերեզմանոցում պահակ է աշխատում, փորփրելիս գտել է։ Բա նույն տրամաբանությամբ ասեիք ԱԻ նախարար Փիլոյանը գազի կաթսան գտել է աղբանոցի կողքին դրած՝ իր տան զիբիլը թափելու ժամանակ։ Հարգելի ոստիկանություն, իսկ բոլո՞ր պլանքյաշների դեպքում է «գտել եմ» արդարացումն աշխատում»։Ավելին13:4131.03.22 -
ՔաղաքականՉեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել․ ՊՎԾ ղեկավարԵս չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել, այդ մասով և՛ Գլխավոր Դատախազությունն է մեկնաբանություն տարածել, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ «Շատ դեպքերում, օրենքի գերակայությամբ պայմանավորված, իրավիճակները մեր հանրությունը համադրում է բարոյական գնահատականների համատքեստում, գուցե այդտեղից է գալիս տարընկալումը, այս մասով այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց Պետրոսյանը։ Անդրադառնալով իր և գործարար Նարեկ Նալբանդյանի հարաբերություններին` Պետրոսյանը ասաց․«Ցանկանում եմ այդ քննարկումներին մեկընդմիշտ վերջակեր դնենք․ տվյալ գործարարին ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ, երբ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող 8 հանրային լողափերից 3-ի մասով մրցույթ էր հայտարարվել և դրանց կառավարումը 3 տարով հանձնվեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։ Որևէ քաղաքական ենթատեքստը՝ իմ և այդ անձի գործունեության միջև ես անհիմն եմ համարում»։ Դատախազությունը, սակայն, հիշեցնենք, արգելանք էր դրել Հովիկ Աբրահամյանի տան վրա, քանի որ այն պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց էր համարվել։ Քննությունը շարունակվել էր ավելի քան երեք տարի, փաստացի՝ առանց արդյունքի։ Անցած նոյեմբերին Աբրահամյանի որդին՝ Արգամը, դատարանից պահանջել էր չեղարկել առանձնատան վրա դրված սահմանափակումները։ Այնուհետև առաջին ատյանի դատարանը բավարարել էր դիմումը։ Գլխավոր դատախազությունը դիմել էր վերաքննիչ, սակայն Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը չսպասելով բողոքարկման արդյունքներին՝ դիմել էր Կադաստրի կոմիտեին տեղեկացնել, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա այլևս որևէ սահմանափակում չկա, ինչից հետո տեղի էր ունեցել գույքի վաճառքը։Ավելին13:3831.03.22 -
ՏարածաշրջանԹե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք ՀՀ-ի հետ մեր սահմանները, հարաբերությունները կկարգավորվեն․ ՉավուշօղլուԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը աջակցում է այդ գործընթացին։ «Պատերազմն ավարտված է, դրանից դասեր քաղել է պետք։ Կովկասում կայունության հաստատման համար քայլեր պետք է ձեռնարկվեն։ Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք մեր սահմանները։ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Ընտրությունից հետո դրական ազդակներից բացի հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք, որոնք 2 անգամ հանդիպեցին, բայց մշտապես հեռախոսազրույց են ունենում։ Վստահությունն ավելացնելուն ուղղված քայլեր կատարեցինք, թռիչքները վերսկսվեցին»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ երկաթուղու վերաբացման համար աշխատանքներ են տարվում, կան նաև քաղաքական շփումներ։ «Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ես շատ էի ուզում, որ 3-ով հանդիպենք (նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ-խմբ․), բայց դա հնարավոր չեղավ։ Հայաստանն ինքն իրեն մեկուսացրել էր մեր և Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով։ Ամեն ինչ մեկ օրում չի կարող կարգավորվել»,-ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Հայաստանը պետք է ընդունի խաղաղության համաձայնագրի մասին Ադրբեջանի առաջարկները։Ավելին13:3431.03.22 -
ՀասարակականTransavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Փարիզ-Երևան-Փարիզ երթուղովTransavia ավիաընկերությունը ապրիլի 23-ից մեկնարկելու է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը, տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:Ավելին13:3031.03.22 -
ԱրցախԹշնամի պետությունը ժամանակ է շահում, կամ մենք գնում ենք դեպի քայքայման ու ոչնչացման․ պատգամավոր«Հրապարակի» զրուցակիցը Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն է: - Արցախում իրավիճակը լարված է: Հիմա վիճակն ինչպե՞ս է: - Եթե ես թշնամու գործողությունների պլանն իմանայի, ինձ համար կամ, առհասարակ, բոլորի համար հակահարված տալը կլիներ դյուրին: Աշխարհաքաղաքական առումով բոլորիս էլ պարզ է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը որքան երկարի, Ադրբեջանն այդքան օգտվելու է առիթից` սադրիչ գործողությունների տեսքով: Սպասելի էր այս ամենն ինձ համար: Հնարավոր է թշնամին նոր սադրանքների գնա, թե ինչպիսի աշխատանք կտանի Ռուսաստանի նախագահը, գուցե իր անձնական կապերով, քանզի բավականին երկար ժամանակ է` ՌԴ նախագահը ճանաչում է Ադրբեջանի նախագահին որպես Ադրբեջանի նախագահ, հարցին հանգուցալուծում տա: - Այս պահին իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք: - Պատահական կրակոցը ես չեմ համարում կրակոց: Կարող է ցանկացած կողմից լինի կրակոց, սակայն դա պետք չէ անվանել մարտական գործողություն: - Արցախի նախագահն օրերս հայտարարել է, որ ռազմական դրության դրույթներից ելնելով` սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը, արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, ինչպես նաև կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն: Սույն հրամանագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումը դրվում է ԱՀ ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության ծառայության վրա: Ի՞նչ եք կարծում` այս սահմանափակումներն իրապես անհրաժե՞շտ են, թե՞ արվում են միտումնավոր՝ հանրությանը լռեցնելու համար: - Ըստ իս, որպես առաջնորդող ուժ և լիդեր, նախ` այդ ուժը պետք է ծնվի ինչ-որ գործընթացների, բնական էվոլյուցիայի զարգացման հետևանքով, սակայն տվյալ ժամանակահատվածում իշխանությունները չհանդիսացան այդպիսին: Փոխարենն այդպիսի լիդերներ կարելի է համարել նրանց, ովքեր իրենց հետևից տարան շարժումը, կազմակերպեցին գործընթացներ, ինչի արդյունքում էլ արձանագրեցին փայլուն հաղթանակ, և հենց դրա հետևանքով 30 տարի է` Արցախն ու Հայաստանն անկախ են ու ազատ: Ներկա ժամանակաշրջանում չկա այդ ամենը: Պատերազմից հետո հանգամանքների նման դասավորման արդյունքում կարող ենք եզրահանգման գալ, որ լիդերության ուժ մեզանում չծնվեց: Գալիս է մյուս տրամաբանական հարցը. իսկ ինչպե՞ս ներկա ճգնաժամային անորոշ իրավիճակը հաղթահարենք: Բնականաբար, առաջնորդող միավոր է հարկավոր: Ենթադրում եմ, որ թե քաղաքական ուժերը, թե հասարակությունը երկիրը պետք է ուժեղացնեն արհեստական ճանապարհով: Այսինքն` պետական կառավարման ապարատը թույլ է՝ թե կազմակերպչական, թե կարգապահական առումով: Կան բազում խնդիրներ, ինչի արդյունքում էլ գործող իշխանությունները իրենք իրենց մաշկի վրա զգացել են, որ նման ձևով հնարավոր չէ այլևս դիմադրելը: Ամեն օր նոր սպառնալիքներ են առաջ գալիս, մի հատ էլ այս «բարդակն» ավելի կթուլացնի մեր դիրքերը: Գուցե այդ տրամաբանությամբ կառավարման ապարատն ուժեղանա, ինչի արդյունքում ոչ կազմակերպվածությունն ու արհեստական պանիկան ու երկփեղկվածությունը հաղթահարվեն: - Կարծում եք` հանրության շրջանում առաջացած խուճապը չունի՞ հիմքեր: - Հասարակությունն առհասարակ ամեն ինչից էլ կարող է խուճապի մեջ հայտնվել, հատկապես վերջին պատերազմից հետո: Չեմ կարծում, որ լինի մեկը, ով պատերազմից հետո զերծ է մնացել հոգեկան ցնցումներից: Խուճապը տրամաբանական է: Հակառակորդի սադրանքներն ամեն անգամ, բնականաբար, որոշակի հույզեր են առաջացնում, որից մեկը խուճապն է: Բայց հարցն այն է, թե ինչպես անել, որ հասարակությունը դուրս գա այդ իրավիճակից: - Օրինակ, Ձեր կուսակցությունն ինչպե՞ս է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում: Արցախի ճակատագիրն ինչպե՞ս եք պատկերացնում: - Կուսակցությունը երբ կանի հայտարարություն, այդ ժամանակ կիմանաք: Հիմա ես, եթե ինչ-որ դիրքորոշում արտահայտեմ, կստացվի, որ հայտարարում եմ կուսակցության անունից: Մեզ համար առաջնայինը պետությունն ու հայրենիքի ազատությունն է: - Արցախի իշխանությունները կարո՞ղ են ստեղծված ճգնաժամային իրավիճակին լուծում տալ: Ի վերջո, նրանք պարտված իշխանություններ են: - Ո՞ր իրավիճակին: - Եթե հաշվի չառնենք Արցախում առկա հումանիտար աղետը, ապա թերևս առաջնայինն Արցախի անվտանգության հարցն է: - Հումանիտար աղետ ասվածին որոշակի վերապահումներով եմ մոտենում: Հնարավոր է` լինի հումանիտար աղետ, սակայն հիմա չկա նման բան: Գազամատակարարումն այս պահին կա, բայց վաղը կարող է չլինել: Մենք 90-ականներին անցել ենք սրա միջով: Ժողովուրդը, որպես այդպիսին, պատրաստ է դիմակայել այդ զրկանքներին, բայց հանուն ինչի՞, հանուն սոցիալական արդարությա՞ն, թե՞ այլ մեծ արժեքների: - Ինչպե՞ս կբնութագրեք Արցախում առկա իրավիճակը: - Շատ բարդ: Շատ-շատ բարդ: - Իսկ գործող իշխանությունների հետ բարդ իրավիճակից դուրս գալ հնարավո՞ր է: - Ես Ձեզ ասացի, եթե բնական ճանապարհով չի ծնվել առաջնորդող ուժը, ապա մնում է տրամաբանության սահմաններում հնարավոր բոլոր միջոցները ներդնել, որպեսզի կենտրոնական ապարատն առավել ուժեղանա: - Հայաստանի իշխանությունները շատ են խոսում խաղաղության նոր պայմանագրի, խաղաղության դարաշրջան բացելու մասին: - Լավ ցանկություն է, բարի ցանկություն է, իհարկե, բոլորն են ուզում խաղաղ պայմաններում ապրել, սակայն այն օրակարգով, որով շարժվում են իրենք, հասկանալի չէ, թե ինչպես են հասնելու խաղաղության դարաշրջան ասվածի գործիքակազմին: Եթե հաջողեն, փառք իրենց, սակայն հնարավոր չէ: Այն քայլերն ու գործողությունները, որ անում են ներկայիս իշխանությունները, և այն պահանջները, որ թշնամի պետությունն է առաջ բերում, տրամաբանորեն խոսում է այն մասին, որ կամ ժամանակ են շահում, կամ ուղղակի գնում ենք դեպի քայքայման և ոչնչացման: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8cfb49767bb057acbd84852fb33fee43 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին13:2431.03.22 -
ՏարածաշրջանՉավուշօղլուն հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի՝ Թուրքիա նոր այցի հնարավորության մասինԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա նոր այցի հնարավորության մասին։ «Այո, հնարավոր է», - ասել է Չավուշօղլուն՝ պատասխանելով համապատասխան հարցին A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։Ավելին13:1631.03.22 -
ԱրցախԱդրբեջանը բռնազավթել է Ասկերանի շրջանի մեծ հատված՝ 1 100 -1 200 հեկտար․ պատգամավորԵ՛վ ռազմական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական առումով բավականին բարդ իրավիճակում ենք, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ագրեսիայի նոր դրսևորումներին։ Պատգամավորը շեշտեց՝ Ադրբեջանը, խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը, բռնազավթել է Արցախի Ասկերանի շրջանի բավականին մեծ հատվածը։ «Մոտավոր գնահատականներով, 1 100 -1 200 հեկտարի մասին է խոսքը, բայց սա չպետք է գնահատել միայն տարածքային առումով, որովհետև Ադրբեջանի նպատակն է, ներխուժում ապահովելով, բարելավել իր դիրքային առավելությունը, նաև վերահսկողություն հաստատել Արցախի՝ այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների կենսունակության վրա», - ասաց Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը իրավիճակին համահունչ որևէ գործողություն չի իրականացրել։ «Քաղաքական հայտարարությունները կամ իրավիճակի վերաբերյալ գնահատականները զսպող, կանխարգելող դերակատարում չունեն, և պետք է արձանագրել, որ Հայաստանն, իր հնարավորությունների սահմաններում, ամբողջությամբ չի ծավալվել և արցախահայության անվտանգությունը չի ապահովել», - ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։Ավելին13:1031.03.22 -
ՀասարակականՆերսես Պողոսյանը պատերազմի մասնակից է և զինվորական համազգեստի գրպանից է գտել հաշիշը․ Ավանի թաղապետՆերսես Պողոսյանին առնչվող հարուցված քրեական գործ կա, երբ գործը ավարտվի, կորոշեմ, կմեկնաբանեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավանի թաղապետ Արա Դանիելյանը, պատասպխանելով հարցին, թե իր տեղակալի անվան հետ կապված խնդիրները բավարար հիմքեր չե՞ն նրան աշխատանքից հեռացելու համար։ Նշենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ:Ավելին13:0331.03.22 -
ՀասարակականԵղել ա 4 հատիկ պատրոնի հետ, 2 հատ փոքր «Սնիկերս» կոնֆետ ու սնարյադի 1 հատ կտոր. խի ա ոստիկանությունը մենակ ասել հաշիշ. Ավանի փոխթաղապետAravot.am-ը երեկ գրել էր, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: ArmDaily.am-ը տեղեկությունը ճշտեց Ներսես Պողոսյանից։ -Երեկ լրատավկաններից մեկը գրեց, որ Ձեր տանը հաշիշ են հայտնաբերել։ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այդ տեղեկությունները։ -Եկեք մեկնաբանություններ չտամ, էլի։ Ուղղակի չեմ ուզում, որովհետև շատ լավ հասկանում եմ՝ ինչ ա կատարվում։ -Իսկ ի՞նչ է կատարվում։ -Չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում։ -Նկատի ունեք՝ ինչ-որ մեկը Ձեր հետևից է ընկա՞ծ և Ձեր անունը փորձում է պախարակել։ -Չէ, երևի Պողոսյան Ներսեսը, երևի մի հատ դարի հանցագործությունն է արել ու տենց էս քանի ամիս ա ողջ մամուլը Պողոսյան Ներսես է քննարկում։ -Այդ դեպքում՝ չե՞ք ուզում մեկնաբանություն տալ, որպեսզի պարզաբանեք ստեղծված իրավիճակը։ -Ժամանակը կգա, ամեն ինչ իրա հերթով, կարգով շարքով։ Պարոն Պողոսյանը ինչ անցել է պետական աշխատանքի, երբեք բացի իր աշխատավարձից, 1000 դրամ ըտեղ նստած ավելորդ փող չի աշխատել։ -Նման մեղադրանքներ կա՞ն Ձեր հասցեին։ -Չէ, որ էդպես ես աշխատում մի քիչ շատերին ես ցավացնում։ -Մտածում եք, որևէ մեկը ցանկանում է պաշտոնից հեռացնե՞լ Ձեզ։ -Իմ համար պաշտոնը երբեք բան ի եղել, իմ համար պաշտոնը եղել է ժողովրդին ծառայելու համար։ Ու հաստատ եմ ասում Ձեզ, կարաք հարցում անցկացնեք Ավան վարչականում։ Կգա ժամանակը՝ կիմանաք Ավան վարչական շրջանում 3 տարում ինչ հսկայական գործ է արվել։ Թե քանի անգամ է ավելացել եկամուտները։ -Համենայն դեպս, այս լուրերը մեկնաբանման կարիք ունեն, Ձեր անունը շատ է շրջանառվում։ -Արդեն պարզ երևում է, թե ինչ են գտել, ինչ չեն գտել, որտեղից են գտել։ Ասենք՝ խի ա հենց գրվել հաշիշ։ Կարո՞ղ ա՝ դեղորայք էլ են գտել ես տեղյակ չեմ։ Դիակ, բան են գտել մեր տնից՝ ես տեղյակ չեմ։ Հիմա եթե ես իմանամ էդ հարցումն ով ա արել ոստիկանություն ու եթե ոստիկանությունը հարցին հենց էդ ձևով ա պատասխանել... լրիվ ուրիշ է։ Թե չէ էդ հաշիշը սարքել են հանրային քննարկման ինչ-որ առարկա։ Սիրուն չի ուղղակի, էլի, տհաճ ա։ Մի հատ թող հետ գնան՝ պարոն Պողոսյանի ապրածը նայեն, անցած ճանապարհը նայեն, նոր գան հասցնեն ինչ-որ պիպետկի։ Հայտնաբերել են տնից նաև 4 հատ էլ պատրոն, 4 հատ էլ պատրոն ա հետը եղել, խի ա ոստիկանությունը մենակ ասել հաշիշ։ Ինձ էդ հարցին կպատասխանե՞ք։ Էդ հաշիշն էլ գիտեք՝ ինչքա՞ն է եղել։ -Ինչքա՞ն։ -Չափից դուրս քիչ։ Եղել ա 4 հատիկ պատրոնի հետ, 2 հատ փոքր «Սնիկեր» կոնֆետ՝ էդ կոնֆետները կարամ տամ՝ տանեն փորձաքննության ցանկացած ժամանակ, ու սնարյադի 1 հատ կտոր։ -Իսկ դա Ձեզ որտեղի՞ց, որ փնտրելիս գտել են, պարոն Պողոսյան։ -Ման չեն եկել իրանք, դա սեղանին՝ վազի մեջ, դրված ա եղել, ու ես տեսել եմ, որ ոստիկանները եկել են խուզարկության։ Իրանք էլ տեսել են, որ էդի տենց պահած էլ չի եղել։ -Իսկ ինչո՞ւ էիք պահում դա։ -Ես ասեցի չէ ինչեր են եղել։ Իրար հետ են եղել էդ ամեն ինչը, բայց իրենք դա վերցրին ու գնացին։ Իսկ էդ սնարյադի կտորը, 2 հատ կոնֆետը ու նամակները՝ երեխեքիս գրած, հետն ա եղել։ Իրանք որ փախած էին, ոչ մեկը ոչ մի տեղ չէր, ամեն մեկը մի հատ ծակ էին ման գալիս, չկային, Պողոսյանը էդ ժամանակ իրա երեխեքին թողել էր ու գնացել էր, ու չգիտեր հետ ա գալու, թե չէ։ Ու չեմ գնացել ինչ-որ բունկերում պախկվել։ Էդ մասին ոչ մեկ չէր հիշում։ Չի կարելի ուղղակի։ Ժամանակը կգա շատ բան կասեմ, շատ մարդիկ շատ կլսեն ու կհասկանան։ Ես լակոտ չեմ, իմ հետ էլ խաղալը հեշտ չի։ Ես չեմ սիրում տակից խաղեր տալ, տակից խաղալ, լրատվականներին, կոպիտ ասած, նենց անեմ, որ հարձակվեն վրես։ Էդ իմը չի։ Թե չէ, որ էդ խաղատեսակին անցա, շատ-շատերը ձենով կլացեն։Ավելին12:5731.03.22 -
ՀասարակականԱդրբեջանը մտադիր է ԼՂ ուղղությամբ հարձակում ձեռնարկել, հավանականություն կա նաև ՀՀ-Ադրբեջան սահմանին․ Փաշինյան2022թ-ի մարտի 28-ի ՀՀ ԱԽ հայտարարության մեջ շեշտադրվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու մտադրություն ունի, արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն. նա նախ դիվանագիտական կամ հանրային հարթակ է նետում թեզեր, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, ինչ-որ պայմանավորվածություններ, հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այդ մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են», - ասաց ՀՀ վարչապետը: Նա նշեց, թե ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել:Ավելին12:5131.03.22 -
ԻրավականՎերաքննիչ վերանայումը 48 օր հետո անելը խայտառակություն է և իրավական ամենաթողություն․ ԿոչուբաևԱլեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՆԻՍՏԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ Նարեկ Մանթաշյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու դեմ բերված բողոքի քննությունը հետաձգվեց, որը պետք է տեղի ունենար այսօր ժամը 11։00-ին։ Պատճառը դատավոր Մնացական Հարությունյանի վերապատրաստումներն են։ Հիշեցնեմ, որ մոտ 10 օր առաջ էլ այս գործով ժամը 18։00-ին ծանուցվել եմ, որ ժամը 14։00-ին պետք է մասնակցեմ բողոքի քննությանը (ստացել էի թղթային ծանուցում, բայց այս տեսակ բողոքներով, որպես կանոն ծանուցվում ենք հեռախոսակապով)։ Հատկանշական է, որ վերապատրաստումներից հետո Մ․ Հարությունյանը լինելու է արձակուրդում մինչև ապրիլի 18-ը։ Վերաքննիչ բողոքը ներկայացվել է փետրվարի 10-ին, այսինքն բողոքը կարող է սկսել քննվել առնավազն 48 օր հետո (չեմ կարողանում մտաբերել նման աղաղակող խախտման երկրորդ դեպք)։ Սա պռոջհանգիրական արդարադատությունն է․ տեսնելով, որ գործը կառուցված է բանբասանքների վրա և հասկանալով, որ կալանքի տակ պահելը անհնարին է հիմնավորել` հետաձգում են դրա քննարկումը։ Վերաքննիչ վերանայումը 48 օր հետո անելը խայտառակություն է և իրավական ամենաթողություն։ Սա, ըստ էության, ապացույցն է այն իրողության, որ Հայաստանում քաղաքական հետապնդումները հասել են բարձրակետին, քանի որ այն վերածվել է քաղաքական պատանդառության։ Առողջություն և համբերություն քաղաքական պատանդ Նարեկ Մանթաշյանին։ Հ․գ․ Պատասխան եք տալու․․․․Ավելին12:4831.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ալիևի հետ հանդիպումից առաջ Փաշինյանը խոսում է պատերազմի հավանականության մասինԱվելին12:3031.03.22 -
ՀայաստանԿրակոցներ՝ հանրային սննդի օբյեկտում. նախկինում կատարված դեպքը բացահայտվել էՄարտի 15-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, ծակած վերք՝ հարցականով և հրազենային վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նա վնասվածքները ստացել է Երևան-Սևան ճանապարհի հանրային սննդի օբյեկտներից մեկում: Մարտի 16-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից նոր ահազանգ էր ստացվել. «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 27-ամյա երիտասարդ, որը վնասվածքները ստացել էր նույն վայրում: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել: Ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 15-ին հանրային սննդի օբյեկտի խոհանոցում Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչը դեռևս չպարզված ատրճանակով կրակոցներ էր արձակել հիվանդանոց բուժօգնության դիմածների ուղղությամբ և պատճառել մարմնական վնասվածքներ: Բացատրական աշխատանքի արդյունքում 46-ամյա տղամարդը մարտի 30-ին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին11:3131.03.22 -
ԱրցախԹշնամին քանդում է հայկական գերեզմանները․ «Հրապարակ»Ադրբեջանական լրատվականներում երեկ լուսանկարներ եւ տեսանյութեր էին շրջանառվում՝ իբրեւ թե թշնամու զինված ուժերը Փառուխ գյուղի հարակից տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Եվ դա ներկայացնում էին իբր, այսպես կոչված, «Խոջալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների» ապացույցներ։ Նույնիսկ հասցրել են մտացածին քրեական գործ հարուցել։ Փառուխ գյուղի նախկին բնակիչների հետ զրույցում տեղեկացանք, որ ադրբեջանցիների ներխուժած տարածքում՝ գյուղի հարակից բլուրներից մեկում է գտնվում գյուղի հին գերեզմանոցը, որտեղ թաղված են իրենց նախնիները։ Փառուխեցիները կարծում են, որ հենց այդ գերեզմաններն է թշնամին քանդում ու աճյունների ոսկորները հանում։ Փաստորեն, թշնամին հերթական ստոր ու անմարդկային քայլին է դիմում՝ ոչ միայն անարգելով հայերի գերեզմանները, այլեւ մահացածների ոսկորներն օգտագործելով իրենց կեղծ թեզերն առաջ տանելու համար։ Դեռ ավելին՝ թշնամին հայերի ոսկորների հիման վրա քրեական գործ է հարուցում՝ մտացածին մեղադրանքներ ուղղելով մեր դեմ, իսկ հայկական կողմում քար-լռություն է այս թեմայի հետ կապված։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/674d83a867e3f624a999ba54464f45d6 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1831.03.22 -
ԱրցախԱրցախի առաջնագծի բոլոր հատվածներում իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված․ Արցախի տեղեկատվական շտաբՄարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի: [Արցախի տեղեկատվական շտաբ]Ավելին10:1331.03.22 -
ՔաղաքականԱրցախի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, իսկ Գարիկ Սարգսյանը մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ երկրում տագնապային տրամադրություններ են, հայ-ադրբեջանական սահմանը վտանգված է, և Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում երկու օր առաջ գուժում էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, նոր էսկալացիայի, էթնիկ զտումների վտանգ կա, և դիմում էր միջազգային հանրությանը, որ միջամտեն ու զսպեն մեր հարևան ագրեսորին, նրա թիմակիցները նշում են իրենց հաղթանակը Վեդիի համայնքային ընտրություններում։ Երկրորդ փորձից համայնքապետ դարձած Գարիկ Սարգսյանը նախօրեին մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը։ Մարզի ռեստորաններից մեկում կոկորդիլոսագետը հավաքել է կուսակցական և մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել»։Ավելին10:1031.03.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Հրապարակ» Ադրբեջանցիները քանդել են Փառուխի հին գերեզմանոցը՝ ներկայացնելով որպես «Խոջալուի զոհերի»: «Ժողովուրդ» «Հայաստանի բարձրագույն ղեկավարության եւ Ադրբեջանի կողմից Քարագլխի բարձունքից դիրքերի հետքաշման քաղաքական պայմանավորվածություն է եղել».Ալեն Ղեւոնդյան: «Փաստինֆո» ԱԳՆ-ն տվյալ չունի, թե ինչի հիման վրա է Միրզոյանը հայտարարել, որ հայերը ցանկանում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: «Փաստ» Փաշինյանն ուզում է Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնել: «Հրապարակ» Առուշ Առուշանյանը մասնակցելու է ապրիլի 5-ին կայանալիք ավագանու նիստին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:Ավելին10:0931.03.22