Լրահոս
Տարածաշրջան
16:11
31.03.22
2 878

Արցախում չպետք է հայկական զորքեր լինեն. Էրդողան

Img default alt hy

Պետք է ապահովել Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից եռակողմ հայտարարության համաձայն։ «NTV Turk»-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանը գործում է եռակողմ հայտարարությունների համաձայն, ուստի Ադրբեջանի կողմից խախտման վերաբերյալ որևէ հայտարարություն քննարկելի չէ։ Այս դեպքում հարցն Ադրբեջանի վրա հարձակումն է, որին ի պատասխան հետևել է պաշտպանություն»,- հայտարարել Է Էրդողանը։

Նախագահի խոսքով՝ եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է ապահովել «Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից»: