Լրահոս
Միջազգային
17:04
31.03.22
170

ՆԱՏՕ-ն այնքան զենք կտրամադրի Ուկրաինային, որքան անհրաժեշտ է․․Ստոլտենբերգ

Img default alt hy

Հյուսիսատլանտյան դաշինքն այնքան զենք կտրամադրի Ուկրաինային, որքան հարկավոր է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ներկայացնելով անվտանգության վերաբերյալ 2021 թվականի տարեկան զեկույցը։ 

«Մենք պետք է շարունակենք սպառազինություն տրամադրել Ուկրաինային այն ծավալով, որով անհրաժեշտ է, որովհետև Ուկրաինան պայքարում է հանուն մեր արժեքների, ազատության ու ժողովրդավարության»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն արդյոք սահմանափակումներ՝ ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային զենք տրամադրելու հարցում։