Լրահոս
Տարածաշրջան
16:49
31.03.22
371

Ադրբեջանում դպրոց է փլուզվել․ մահացածներ կան

Ադրբեջանում Նախիջևանի ինքնավար հանրապետությունում միջնակարգ դպրոցի շենքը փլուզվել է, կան մահացածներ ու վիրավորներ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

«Նախիջևանի ինքնավար հանրապետությունում ամբողջությամբ փլուզվել է դպրոցի շենքը, կան մահացածներ ու վիրավորներ։ Այս պահին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները փորձում են մարդկանց դուրս բերել փլատակներից»,- նշել է գործակալությունը։

Նախիջևանի կենտրոնական հիվանդանոցից հայտնել են, որ շենքի փլուզման հետևանքով 3 մարդ է մահացել։