Լրահոս
2022-04-01
-
ՀայաստանՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել օգնություն. ԱԻՆՄարտի 30-ից 31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներում, Ձորաղբյուր գյուղում, Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր, Սյունիքի մարզի Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:Ավելին11:0501.04.22 -
ՀասարակականԱյլ անձանց գույքը նույնպես վերագրում են իրեն, նպատակը շոու ապահովելն էր․ «Հրապարակ»Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020-2021թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն, ապօրինի գույքի բռնագանձման ավարտված ուսումնասիրություններով 2021թ. բացահայտվել են ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7մլրդ ՀՀ դրամի չափով գումար, ներկայացվել է բռնագանձման 3 հայց։ Ուսումնասիրությունների մի մասը վերաբերում է նախկին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքին։ Օրինակ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նրա կինը, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, նրա կինը, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը, վերջինիս հետ փոխկապակցված 10 անձ եւ ուրիշներ հրավիրվել են դատախազություն՝ իրենց պատկանող ենթադրաբար ապօրինի գույքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու։ Մի քանի գործով գույքերի վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտվել են, մի քանիսն ուղարկվել են դատարան, մյուսներով էլ դեռ քննություն է ընթանում։ Բայց ոչ մեկով չկան դատարանի դատավճիռ եւ հաստատված փաստ։ Նախօրեին Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից եւ նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մի քանի տասնյակ գույք, մասնավորապես՝ Երեւան քաղաքում գտնվող 8 բնակարանները եւ Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, հասարակական նշանակության 4 տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին եւ 2 հողամասը, ինչպես նաեւ 2 տրանսպորտային միջոցը, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.601.422.519 ՀՀ դրամ։ Ավստրիայի Հանրապետության տարածքում գտնվող 2 անշարժ գույքի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170,826,728 ՀՀ դրամի չափով։ 293.328.805,1 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 748.762.865,56 ՀՀ դրամ: Վահրամ Գուրողլյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում խոսելով ենթադրյալ ապօրինի գույքի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին, ասաց․ «Դիրքորոշում ենք ներկայացրել, որ բոլոր գույքերն օրինական են, յուրաքանչյուր գույքի օրինական ծագումը փաստարկված ապացույցներով ներկայացրել ենք։ Իրենց սուբյեկտիվ, գնահատողական դատողություններն են, որեւէ փաստարկ չկա, որեւէ ողջամիտ փաստարկով մեր ներկայացրած փաստերը չեն հերքել»։ Անդրադառնալով փոխկապակցված անձանց գույքին, որոնք եւս կալանքի տակ են, փաստաբանն ասաց, որ խոսքը Գուրողլյանի մոր եւ կնոջ գույքի մասին է․ «Նշված գույքի մեծ մասն իրեն չի պատկանում, անձինք կան, որոնց գույքը նույնպես վերագրում են իրեն, նպատակը, հավանաբար, շոու ապահովելն էր»։ Փաստաբանի խոսքով՝ դատախազությունը հնարավորություն ունի անձի հետ կապված այլ անձանց գույքը եւս ուսումնասիրել, սակայն սա այդ դեպքը չէ․ «Եթե վերանանք այս գործից, ապա օրենքի իմաստով կարող է մեկ ուրիշի անվամբ գույք գրանցված լինի, սակայն իրական սեփականատերը լինի որեւէ անձ։ Եթե փաստեր ունեն, որ դա իրականում պատկանում է իրենց հետաքրքրող անձին, կարող են․․․․ Բայց այս դեպքում իրենք ապացույց չունեն։ Մենք փաստարկված ներկայացրել ենք, որ կնոջ, մոր գույքերի հետ առնչություն չունի, այդ անձինք են ինքնուրույն ձեռք բերել իրենց գույքերը, եւ հիմնավորել ենք համապատասխան ապացույցներով»։ Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, որը ներկայացնում է Մանվել Գրիգորյանի ընտանիքի շահերը, մեզ ասաց, որ գույքերի ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, նյութերին ծանոթանալու փուլում են, դեռ դիրքորոշում չեն հայտնել։ Մեր հարցին ի պատասխան, փաստաբանն ասաց, որ դատախազությունում ուսումնասիրության առարկա է դարձել նաեւ Գրիգորյաններին պատկանող՝ Ակնալիճ գյուղում գտնվող այն տարածքը, որը կալանքի տակ եղած ժամանակ Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, թե փոխանցում է պետությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/371dffdf3bbd8718fd23f885fd4c0988 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:5401.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպքԱպրիլի 1-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 2063 թեստավորում, առողջացել՝ 55 քաղաքացի, մահացել՝ 3 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 540 դեպք, որոնցից 410 042-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2216 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8616 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1677. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 4 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 977 286 թեստավորում։Ավելին10:5301.04.22 -
ՏնտեսականԳազի սակագինն այսօրվանից կբարձրանաԱյսօրվանից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) մեկ ամիս առաջ բավարարել էր «Գազպրոմ Արմենիայի» հայտը, սակայն ՀԾԿՀ-ի արած առաջարկների հիման վրա․ ռուսական ընկերությունն առաջարկում էր կապույտ վառելիքի միասնական սակագին սահմանել 135.6 դրամ, կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահով խավերի համար սակագինն անփոփոխ թողնել՝ 100 դրամ, սովորական սպառողների համար գազը թանկացնել 4.7 դրամով՝ սահմանելով 143.7 դրամ։ Ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը ապրիլի 1-ից կթանկանա 3,9, իսկ ջերմոցային տնտեսությունների համար՝ 4,5 տոկոսով:Ավելին10:5001.04.22 -
Հայաստան«Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար. Արման ԹաթոյանՍիրելի հայրենակիցներ, «Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար: Օբյեկտիվ ապացույցը ադրբեջանական վերջին անօրինական արարքներն ու ներխուժումներն են Արցախում (Փառուխ, Խրամորթ, Քարագլուխ), որոնք «զորքերի հայելային հետքաշման» Կառավարության առաջ բերած գաղափարի արդյունք են: Այս գաղափարը դատապարտելի կերպով բերվեց հանրային տիրույթ, գովազդվեց և դարձավ արբեջանանական շահերին ձեռնտու օրակարգի մաս: Հետևողականորեն զրոյացվում են մեր գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու հնարավորությունները` անվտանգությունը մարդուց ու նրա իրավունքներից կտրելով և ամեն ինչ մտցնելով ռազմաքաղաքական տանիքի տակ: Վիճակն ավելի վատացրին ու շարունակում են վատացնել ՀՀ բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաներ, որոնք իրենց անպատասխանատու, քաղաքական շահերով պայմանավորված հայտարարություններով ադրբեջանական իշխանություններին տվեցին զորքերն ամրացնելու հիմքեր, սեփական քաղաքական շահերի համար անում եմ տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ՝ անտեսելով Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգությունը, կյանքի և մյուս իրավունքները: Այս կերպ նաև խոցելի դարձվեցին մեր Զինված ուժերի, Սահմանապահ զորքերի և մյուս ծառայողների կյանքն ու առողջությունը։ Այսքանից հետո արվում են հայտարարություններ, թե ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը անիրատեսական խնդիր է ու դա գցում են միջազգային ասպարզեզ: Զուգահեռ, ադրբեջանական զինված ուժերն անպատժելիության մթնոլորտում շարունակում են հանցավոր արարքները՝ մեր գյուղերի վրա կրակոցներից մինչև հողատարածքների ու տների անօրինական զավթումներ՝ դիտավորությամբ անհնարինության վերածելով մարդկանց կյանքը: Չի նվազել հայատյացության պետական հովանավորությունը: Կառավարությունն ինքը խոսափում է հասարակությանը բացատրություններ տալուց. մինչև ու՞ր և որքա՞ն են հետ քաշվելու մեր զորքերը, ի՞նչ նկատի ունեն «զորքեր» ասելով, ու՞մ հույսին են մնալու սահմանային բնակավայրերը, ի՞նչ սկզբունքով է սահմանային բնակավայրերում դիտորդություն իրականացվելու կամ արդյոք իրականացվելու է և այլն: Արդյոք «հայելային հետքաշումը» վերաբերում է միայն ադրբեջանական ներխուժումներին Գեղարքունիքում, Սյունիքում, թե նաև մյուս բնակավայրերին: Եթե վերաբերում է միայն ներխուժումներին, ապա ի՞նչ լուծումներ են լինելու մյուս վայրերում մարդկանց անվտանգության, սեփականության ու այլ իրավունքների համար և այլն: Սա Կառավարության դատապարտելի պահվածք է: Ընդ որում, անորոշություն է տիրում ոչ միայն Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, այլ նաև միջազգային ասպարեզում: Ուստի, «զորքերի հայելային հետքաշումը» միայն քաղաքական գաղափար է, զուրկ է մասնագիտական հիմքերից և առկա վիճակում իրական սպառնալիք է մեր Հայրենիքի, մեզնից յուրաքանչյուրի անվտանգության ու կենսական իրավունքների համար:Ավելին10:3501.04.22 -
ՀասարակականՄԱԿ-ում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևըՄարտի 31-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Բանաձևը, որ ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու և հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ: Բանաձևը լայն աջակցություն է վայելում, ինչի վկայությունն է բոլոր հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող երկրների կողմից դրա համահեղինակումը: Այս տարի Բանաձևն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ ինչպիսիք են հակամարտության ռիսկերի գնահատման և դրանք թույլ չտալուն ուղղված քայլերի ձեռնարկումը, նոր տեխնոլոգիաների չարաշահումը, այդ թվում` սոցիալական հարթակների միջոցով ապատեղեկատվության տարածման վտանգները, վերահաստատում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի համընդհանուր վավերացումն ապահովելու անհրաժեշտությունը: Բանաձևն առաջարկում է ՄԱԿ-ի շրջանակում կազմակերպել համաժողով, որը նվիրված կլինի Կոնվենցիայի 75-ամյակին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև քննարկել սոցիալական հարթակների և դրանք որպես ատելության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը:Ավելին10:2301.04.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ Ավինյանի համար «շաբաթն ուրբաթից շուտ եկավ». «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը երեկ հայտարարեց կուսակցության վարչության որոշման մասին, որ Երեւան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այսինքն` նա լինելու է Երեւանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն: Թե ինչով էր պայմանավորված նման շտապողականությունը, երբ Երեւանի ավագանու հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենան 2023 թվականի սեպտեմբերին, իշխանական կուլիսներում տարբեր շշուկներ են պտտվում: Մեզ հասած խոսակցությունների համաձայն` ՔՊ-ականները մտմտում են Երեւանում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին, քանի որ ոգեւորված են Վեդիի խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից եւ իրենց հաղթանակից: Իսկ գահավիժող վարկանիշի ֆոնին` գալիք տարին բավական ուշ է, Երեւանում էլ հաջողության հասնելու համար: Սակայն, նույն ՔՊ-ական շրջանակներից ոմանք այլ խնդիր են տեսնում Տիգրան Ավինյանի անունը, որպես թեկնածու, այսքան վաղ հանրայնացնելու վերաբերյալ: Նրանց տարօրինակ է թվում, որ այս կարեւոր լուրը հայտնել է ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանը, այլ Վահագն Ալեքսանյանը: Նման «սենսացիոն» լուրը նախկին լրագրող Փաշինյան Նիկոլը, դժվար թե, զիջեր Ալեքսանյան Վահագին: Ուստի` կամ փորձում են ինչ-որ մի փուլում «քցել» Տիգրան Ավինյանին, կամ զուտ հանրային տրամադրություններն են ստուգում ինչ-ինչ այլ հեռահար նպատակներով»:Ավելին10:2201.04.22 -
ՀասարակականԴաժան ծեծի է ենթարկվել Դոն Պիպոյի շինարարության ղեկավարը․ «Հրապարակ»Երեկ առավոտյան տեղեկություն ստացանք, որ նախորդ օրը Վաղարշապատի ոստիկանության քրեական վարչության բաժնի աշխատակիցների կողմից դաժան ծեծի է ենթարկվել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի շինարարության ղեկավարը՝ Մխիթար Հովհաննիսյանը։ Մեր լրագրողական խումբն այցելեց «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ այդ պահին հետազոտություն էր անցնում տուժողը։ Զրուցել ենք Մխիթար Հովհաննիսյանի եղբոր՝ Արտակ Հովհաննիսյանի, տուժողի փաստաբան Արման Թամրազյանի եւ հենց իր՝ ծեծված շինարարի հետ։ Նախնական տվյալներով, բժիշկները վերջինիս մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում, սալջարդեր։ «Նրանք սկզբում եկել են մեր խանութ, մորս ասել են, որ գործի համար են եկել, մորիցս իմ համարն են ուզել։ Մայրս չի տվել՝ ասելով, որ եթե շինարար են, համարս կիմանան։ Հետո եղբորս են զանգել։ Այդ համարով հետ զանգեցի, ներկայացան, որ Էջմիածնի քրեականից են եւ ուզում են ինձ տեսնել։ Ասացին, որ կարանք կա՛մ դուրսը, կա՛մ բաժնում հանդիպել։ Գնացի բաժին՝ միլպետի մոտ։ Կաշառքի մասին եւ անհասկանալի ինչ-որ բաներ էր հարցնում։ Ասացի, որ տենց բաներ չի եղել։ Ասեց՝ լավ, չի եղել, գնա։ Գնալուց հետո՝ 6-7-ի կողմերը եկան մեր խանութ։ Ձեռքերս ոլորելով՝ նստեցրել են մեքենան։ Սաղ ճանապարհին ծեծում էին։ Նրանցից մեկն ասաց, որ երբ իջեցնեն, ասֆալտին քարշ տալով տանեն։ Երեսս փակել էին կուրտկովս, չէի էլ տեսնում՝ ով է ասողը։ Ճանապարհին ծեծողներից մեկն ասում էր, թե բա՝ շատ պիտի՞ քեզ ման գանք։ Ասացի, որ ես այսօր ներկայացել եմ, ինչի՞ համար եք խփում կամ ինչի՞ համար եք տանում։ Նրանցից մեկն ասաց՝ ձենդ, արա։ Ծեծելով տարան մինչեւ քաղմաս։ Իջացրին, պառկացրին ասֆալտին, սկսեցին քաշ տալ։ Երկու հոգի ոտքերը դրել էին մեջքիս, մի 6-7 հոգով էլ խփում էին։ Հանեցին 4-րդ հարկ, մի 15-20 րոպե էլ այնտեղ ծեծեցին։ Հետո ասեցին, թե ջեբերիցդ հանի ինչ կա-չկա։ Հանել եմ, թե բա՝ դիր ջեբդ, գնա, թյուրիմացություն է եղել»,- մեզ հետ զրույցում պատմեց Մխիթար Հովհաննիսյանը։ Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, ինչու են ծեծի ենթարկել, տարել ոստիկանություն։ Հովհաննիսյանը մի բացատրություն ուներ՝ Դոն Պիպոյի հետ է կապված, եւ սա առաջին դեպքը չէ։ Մխիթար Հովհաննիսյանի եղբոր՝ Արտակ Հովհաննիսյանի խոսքով, երեկոյան ժամ է եղել, երբ իրենց խանութ են մտել քաղաքացիական հագուստով մի քանի մարդիկ։ «Մեր սեփական խանութում կանգնած էինք՝ ես, հայրս, մայրս, եղբայրս։ Մի քանի մարդ մտան խանութ, ծնողներիս բրթելով մի կողմ, եղբորս քաշելով խանութից դուրս հանեցին։ Պահանջեցի որեւէ փաստաթուղթ ներկայացնեն, որի հիման վրա այսպիսի վայրագ ձեւով են մարդուն իր խանութից հանում։ Ներկայացան, որ Էջմիածնի ոստիկանության քրեական վարչության բաժնի աշխատակիցներն են։ Խանութի տեսախցիկները նույնպես արձանագրել են նրանց պահվածքը խանութում։ Սա արդեն որերորդ անգամն է՝ մտնում են մեր տուն խուզարկության, թե իբր զենք են ման գալիս, ընտանիքիս անդամներին ենթարկում հոգեկան ծանր սթրեսի։ Մենք շինարար մարդիկ ենք, էշություն անելով՝ մենք մեր շինարարությունն ենք անում, ընտանիք ենք պահում։ Նրանց այլ պատճառ պետք չի, ընկած են մեր հետեւից, ինչ է՝ Արթուր Ասատրյանի հետ ենք համագործակցում եւ այս պահին էլ կատարում ենք շինարարական պատվեր»,- մեզ հետ զրույցում ասաց տուժողի եղբայրը։ Մխիթար Հովհաննիսյանի փաստաբան Արման Թամրազյանն էլ ասաց, որ իր վստահորդը գիշերը վատ է զգացել, առավոտյան էլ ինքնազգացողությունը վատացել է, որից հետո դիմել է հիվանդանոց։ «Մխիթար Հովհաննիսյանն այսօր դիմել է ինձ, որպեսզի ես ներկայացնեմ իր շահերը՝ սույն գործով։ Այս պահին ոստիկանության տեսուչ կա, ով ներկայացել էր հիվանդանոցի ընդունարան եւ հայտնել, որ հաղորդման բլանկը կբերեն եւ հաղորդում կվերցնեն տուժողից։ Կարծում եմ, որ իրավապահ մարմինները պատշաճ քննություն կիրականացնեն եւ բոլոր մեղավոր անձանց կենթարկեն պատշաճ պատասխանատվության»,- ասաց փաստաբանը։ Ոստիկանության լրատվության բաժնից մեր հարցին ի պատասխան ասացին, որ սույն գործով հաղորդում են ստացել, ընդունվել է վարույթ եւ ընթացքի մեջ է։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/599092e50099058772dd406abcdc3947 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1301.04.22 -
ՀայաստանՆախարարը կարծում է՝ բուհերը շատ են 3 մլն բնակչության համար․ «Հրապարակ»ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախօրեին հյուրընկալվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, որտեղ հանդիպելով բուհի ռեկտորի եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, կարեւորել է բուհական կրթության որակի բարելավումը` մասնավորապես նշելով․ «Բարձրագույն կրթության ոլորտում առաջնային խնդիր է կառավարման արդյունավետության բարձրացումը: Ընդամենը երեք մլն բնակչությամբ Հայաստանն այսօր ավելի քան 5 տասնյակ բուհեր ունի: Դա մեր երկրի համար իսկապես շատ է, եւ դրանից էլ ածանցվում է կրթության որակի խնդիրը, որի բարելավումը բոլորիս առաջնային մտահոգությունն է»։ Նա որպես օրինակ նշել է, որ հարեւան Իրանում, որտեղ բնակչության թիվը գերազանցում է 80 միլիոնը, բուհերի թիվը 4 տասնյակից մի քանիսով է ավելի: Նախարարին թվում է, որ եթե փակեն բուհերի մարզային մասնաճյուղերը (ամիսներ առաջ փակվեց ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղը, վերջերս՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը), ապա դրանով կրթության կառավարման արդյունավետությունը կբարձրանա։ Նույնն է, թե կարծել՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները միավորելով մեկ ընդհանուր ԿԳՄՍՆ կառույցի մեջ՝ բարձրացել է իրենց կառավարման արդյունավետությունը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a49dc8a78ae51df0fcd9de54c722117d © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:0601.04.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Հրապարակ» Ըստ Փաշինյանի՝ պատերազմից խուսափելու միակ ձեւը Ադրբեջանին հանձնվելն է: «168 Ժամ» Ալիեւը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի ավանտյուրան: «Ժողովուրդ» Փաշինյանը հերոսից հակահերոս կերտելու հարցում անգերազանցելի է: «Հրապարակ» Իշխանությունը ՏԻՄ-երը զավթելու նոր նախաձեռնություն է մշակել։ «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ինքը հանգստյան գոտում չի գտնվում, որ դատական նիստերը ամիսը մեկ են անցկացնում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ:Ավելին10:0401.04.22 -
ՀայաստանՆիկոլ Փաշինյանը նահանջում է՝ զիջելով Հայաստանն ու Արցախը․ «Հրապարակ»44-օրյա պատերազմից հետո օրեցօր ավելանում են ադրբեջանական պահանջները, ու մեծանում է ախորժակը․ նրա հակահայ ցանկությունները զուգորդվում են ռազմական գործողություններով, իսկ հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն օր ավելի ու ավելի խեղճացած ու նվաստացած պայմաններով է խաղաղություն մուրում՝ պատրաստ լինելով նահանջել բոլոր նախկին պահանջներից, միայն թե պահի սեփական աթոռը։ Կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը ծայրից ծայր այն մասին էր, որ չնայած 44-օրյա դաժան պատերազմից հետո էլ Ադրբեջանը «որդեգրել եւ իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականությունը», չնայած այսօր Արցախում ծայրաստիճան լարված մթնոլորտ է, եւ ամեն օր նոր ոտնձգությունների մասին ենք տեղեկանում, ինքը պատրաստ է օր առաջ Ալիեւի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը թվարկում է «Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականության գործնական քայլերը, որոնց նաեւ նպաստել է ՀՀ իշխանությունը՝ իր գլխավորությամբ։ Դիցուք՝ որպես այդ քաղաքականության օրինակ է նշում Ադրբեջանի շարունակական եւ կամայական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է, որ Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն է դրվել մեզ վրա, իսկ փաստն այն է, որ տարիուկես է՝ Արցախի Պաշտպանության բանակը չի համալրվում Հայաստանից․ ոչ մի զինծառայող Հայաստանից չի մեկնում Արցախ։ Վերադառնալով կառավարության երեկվա նիստի ելույթին՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մուրում, այլեւ աղերսում էր խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Ադրբեջանի ղեկավարությանը վստահեցնելով, որ հայկական կողմն Ադրբեջանի ներկայացրած խաղաղության հինգ պայմաններին դեռ շաբաթներ առաջ է հավանություն տվել։ Փաշինյանը երկար-բարակ ներկայացնում էր, թե պետական պաշտոնյաներից ով ինչպես է պատասխանել իրեն, ինքն ինչ է ասել, արտգործնախարարն ինչ է ասել, եւ վերջում եզրահանգում էր՝ սա նշանակում է, որ «Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը: Եվ ուրեմն հարց է ծագում, ինչո՞ւ է Ադրբեջանն այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն»: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով, իսկ երեկվա ելույթում Փաշինյանն ասում էր՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկի միջոցով, Հայաստանին է ներկայացրել խաղաղության հինգ պայմաններ, որոնց հիման վրա առաջարկում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքել։ Ադրբեջանի սկզբունքներն ու պահանջները հայտնի են։ Եթե պարզ լեզվով թարգմանենք՝ ուզում են Լեռնային Ղարաբաղը ներառել Ադրբեջանի կազմի մեջ կամ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, գնալ սահմանազատման ու սահմանագծման՝ ըստ իրենց ուզած սահմանների, այն է՝ առանց անկլավների, ստանալ Սյունիքում միջանցք, այսօր եւ հետայսու միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել եւ այլն։ Նկատենք, որ ադրբեջանական պահանջներին ու ցանկություններին տրված հայկական կողմի պատասխաններում հստակ կորագիծ է նկատվում․ եթե առաջին օրերին հակադրվում էին եւ մերժում, ապա կորի վերջին շտրիխը դրեց Նիկոլ Փաշինյանը՝ իր երեկվա ելույթով, եւ հայտարարելով, որ պատրաստ են ընդունել Ադրբեջանի նախապայմանները։ Այժմ հետահայաց նայենք, թե ինչ են ասել 5 նախապայմանները ստանալու առաջին օրերին եւ ինչ են ասում հիմա։ Առաջարկները ստանալուց հետո ՀՀ ԱԳՆ-ից ասացին, որ ի պատասխան՝ դիմել են ԵԱՀԿ համանախագահներին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն արցախյան կարգավորման թեմայով։ Իսկ մեկ օր անց արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցով անդրադարձավ դրանց՝ հատուկ շեշտելով, որ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների»։ Արտգործնախարարը նկատել էր՝ Բաքվի առաջարկած կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը․ «Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրները, ըստ էության, դեռեւս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ»։ Իշխանությունները նաեւ վարչապետի մակարդակով են ավելի վաղ այսպես արձագանքել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ պահանջին։ Իսկ Ադրբեջանն իր տարածքային ամբողջականության մեջ դիտարկում է նաեւ Արցախը։ Այստեղ էլ իշխանական թեւը հակադարձում է, թե Ղարաբաղի հարցը երբեք էլ տարածքային հարց չի եղել։ Ավելի ուշ Արարատ Միրզոյանը սկսեց մեղմացնել դիրքորոշումը․ մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հրավիրված քննարկմանը հայտարարեց, թե «հայկական կողմը հավելումներ է կատարել Ադրբեջանի առաջարկած օրակարգում, եւ դրանց շուրջ էլ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները»։ «Այլ բան է, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում առանցքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները եւ ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Այս ամբողջական հենքի վրա մենք պատրաստ ենք սկսել բանակցություններն Ադրբեջանի հետ»,- անդրադառնալով հայկական կողմի պատասխանին՝ նշել է Միրզոյանը։ Հարկ է նշել, որ այդ ընթացքում ադրբեջանցիներն արդեն ինտենսիվ կրակոցներ էին արձակում Խրամորթի ուղղությամբ, արցախցիներին զրկել էին բնական գազից, իսկ մարտի 24-ին, երբ երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ, նույն օրը առավոտյան կառավարության Նիստում Նիկոլ Փաշինյանը, խոսելով հինգ կետերի մասին, արդեն ասաց․ «Այդ առաջարկներում Երեւանի համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ, հետեւաբար, այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»՝ գրեթե կրկնելով Միրզոյանի տեքստը։ Նշենք, որ նախօրեին Ալմաթիում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30 ամյակի միջոցառումների ժամանակ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես հայտարարեց, որ Հայաստանի համար այդ հինգ կետերն ընդունելի են։ Այսպիսով՝ արձանագրենք, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չեն պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահերը, հակված են զիջելու․ Ադրբեջանն ինչ ուզի, պատրաստ են տալ, միայն թե պահեն սեփական աթոռները։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/19c593702306451ba9042a3dd4d8c45b © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:0001.04.22 -
ՀասարակականԻշխանությունը ՏԻՄ-երը զավթելու նոր նախաձեռնություն է մշակել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ՏԻՄ-երը զավթելու նոր նախաձեռնություն է մշակել։ ՔՊ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկում են՝ այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։ «Ներկայացվող նախագծով նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը», - ասված է նախագծում: Հիմնավորման մեջ նշվում է, որ 2021 թ․ ընթացքում 45 համայնքում անցկացվեցին ընտրություններ, սակայն մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվեց, ինչը բացասական անդրադարձ ունեցավ, իսկ որոշ դեպքերում՝ շարունակում է ունենալ համայնքների բնականոն կյանքի և բնակչության սպասարկման վրա։ Նշենք, որ այդ համայնքներից է Թալինը, որտեղ ՔՊ-ն ճնշումներով, քրեածին տարրերի հետ զավթեց համայնքի ղեկավարի պաշտոնը, սակայն մեծամասնություն կազմող ընդդիմադիր ավագանին չի մասնակցում, և համայնքում նիստեր չեն գումարվում։ Նույն վիճակն է նաև Վանաձորում, որտեղ Մամիկոն Ասլանյանին են բանտում պատանդ պահում։ Նշենք, որ նախագիծն այսօր հրատապ ռեժիմով քննարկվելու է Աժ արտահերթ նիստում, և 24 ժամով երկրորդ ընթերցման է դրվելու: Մի կողմից Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր սահմանային լարվածության և պատերազմի վերահաս վտանգի մասին, մյուս կողմից օրենսդիրի ձեռամբ՝ զբաղված է տեղերում իշխանությունը ամրապնդելու գործով»։Ավելին09:5701.04.22 -
ՀասարակականՆվեր Մնացականյանի որդին ազատ է արձակվել168.am-ը գրել էր, որ ձերբակալվել է ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը: Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Մհեր Մնացականյանը հաղորդավար, մեկնաբան Նվեր Մնացականյանի որդին է: Ըստ մեր տեղեկությունների՝ նա ազատ է արձակվել։ Ասում են՝ Նվեր Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի հետ շատ մտերիմ է, և թերևս, այդ հանգամանքն է պատճառը, որ ԱԻՆ պաշտոնյա որդուն ձերբակալել և հետո բաց են թողել։ «Հրապարակի» հետ հեռախոսազրույցում Նվեր Մնացականյանն ասել էր. «Իմ որդին ոչինչ չի արել։ Որ փաստաբան ունենա, երբ որ մեղադրանքը ամբողջությամբ կունենաք ձեր ձեռք տակ, նոր խոսեք»:Ավելին09:4901.04.22 -
ՀասարակականԳազի Հովոն» և նրա վաղեմի ախոյան Արգամիչը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 28-ին Արտաշատ քաղաքում հնչած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել եւ «Արտաշատ» ԲԿ տեղափոխվել Հովհաննես Ղազարյանը, որը հայտնի է «Գազի Հովո» մականունով։ Նա «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրենն է։ Գնդակը դիպել է նրա պարանոցի եւ որովայնի հատվածներին, այժմ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ղազարյանի մերձավորներից մեկից տեղեկացանք, որ տուժողը վիրահատվել է, տեղափոխվել Երեւանի հիվանդանոցներից մեկը, կրակողը եղել է դիմակավորված, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ երեկ հայտարարեցին, որ վերջինս հեռացել է երկրից։ Թե ինչն է եղել հանցագործության շարժառիթը, ասացին՝ բիզնես շահերը։ Ինչպես հայտնի է՝ Գազի Հովոն եւ նրա որդիները Արտաշատում գազա-բենզալցակայաններ ունեն։ Քաղաքում խոսում են, որ հանցագործություն կատարած անձին հովանավորում են իշխանությունները, եւ դրանով է պայմանավորված, որ նրան չեն հայտնաբերել, ավելին՝ թույլ են տվել, որ երկրից դուրս գա։ Տարիներ առաջ Գազի Հովոյի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գերդաստանների միջեւ թշնամությանը եւ բախումներին մամուլը շատ է անդրադարձել, ինչ-որ ժամանակ Ղազարյանը ստիպված եղավ հեռանալ Հայաստանից։ Մեր աղբյուրները հատկանշական են համարում, որ նման միջադեպ է տեղի ունենում այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը կրկին ձիու վրա է հայտնվում։ Ըստ լուրերի՝ նա է «նշանակել» Արտաշատի քաղաքապետին, ՔՊ ցուցակը համալրել է յուրայիններով, աջակցել Գարիկի ընտրությանը Վեդիում եւ դե ֆակտո դարձել Արտաշատում «ասողը»։ Իշխանությունների գիտությամբ է Արգամիչը վաճառել (ըստ որոշ լուրերի՝ նրանց նվիրել) Մոնումենտի դղյակը։ Եվ այս ամենում, ըստ լուրերի, նրան աջակցել է խնամու խնամին՝ Խաչատուր Սուքիասյանը»:Ավելին09:4701.04.22 -
ՀասարակականՎլադիմիր Գասպարյանը լքել է Հայաստանը. ինչ է կատարվել դատարանում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը լքել է Հայաստանը: Ինչպես հայտնի է, 2022 թվականի հունվարի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեն, քննելով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վերագրվող կոռուպցիոն հանցագործության գործը, ավարտել է նախաքննությունն ու գործն ուղարկել հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար։ 18 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտը, ըստ մեղադրանքի, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 միլիարդ դրամը կամ 4 միլիոն դոլարը։ Նախկին ոստիկանապետը երկրից չբացակայելու ստորագրություն է տվել, սակայն հունվարի 18-ին Դատախազությունը հայտնել էր, որ կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության: Ու մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն լրացուցիչ քննություն է իրականացնում, եւ դեռ ավելին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետի մասով եւս մեկ քրեական գործ է քննվում, դատական համակարգը Գասպարյանին թույլ է տալիս լքել երկիրը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը լքել է երկիրը եւ գտնվում է Մոսկվայում: Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին՝ Վ. Գասպարյանին վերաբերող գործով դատարանը բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ բուժման նպատակով արտերկիր մեկնելու համար նրա նկատմամբ ելքի սահմանափակումը ժամանակավորապես հանելու վերաբերյալ: Դատարանում միջնորդության քննարկման ընթացքում դատախազը առարկություն՝ անհամաձայնություն է հայտնել դրան: Ըստ էության՝ դատախազությունը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ իրենք դեմ են եղել այդ որոշմանը, բայց ոստիկանապետը այլեւս երկրում չէ»:Ավելին09:4401.04.22 -
ՀայաստանԻշխանությունը հարգանք և վստահություն չունի աշխարհում․ մեր ողբերգությունների մի մասը դրա հետևանքն է․ պատգամավորՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի և ԵՄ ռազմական կցորդներն այցելել են այն ավիաբազան, որտեղ տեղակայված են ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները։ Պարզվում է, որ այցի նպատակն է եղել տեղում համոզվել, թե արդյո՞ք ինքնաթիռները տեղում են, թե՞ ինչպես ադրբեջանական և թուրքական մամուլում է տարածվել, մասնակցում են Ուկրաինայում ծավալվող մարտական գործողություններին։ Այն, որ այս իշխանությունը ո՛չ հեղինակություն, ո՛չ հարգանք, ո՛չ էլ վստահություն ունի արտաքին աշխարհում, դա նորություն չէ։ Մեր ողբերգությունների մի մասը հենց դրա հետևանքն է։ Սակայն այն, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ շատ երկրներ չեն արձագանքում, գործուն քայլեր չեն ձեռնարկում Արցախում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի, հետպատերազմյան փուլում ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման ուղղությամբ, բայց հետաքրքրվում են մեր ինքնաթիռների տեղում լինել/չլինելու հարցով, արդեն զայրույթ է առաջացնում։ Մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող սուբյեկտները բնականաբար առաջնորդվում են իրենց շահերով, իսկ Հայաստանի իշխանությունը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ով այս կամ այն կողմ անելիս իրեն մի չափալախ կհասցնի կամ քացու տակ կգցի, կարևորը երկրում քպ-ական իշխանություն լինի, թուրքերի հետ էլ ջանջիգյարը չպակասի։Ավելին09:4201.04.22 -
ՀասարակականԱդրբեջանը չի կանգնելու, գործելու այնքան, որքան որ դրա հնարավորությունն իրեն տրվում է․ Աբրահամյան020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից 1 ամիս անց, երբ Ադրբեջանը խլում էր Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, գերեվարում ու գնդակահարում մեր զինծառայողներին, կրկին իշխանությունը ոչինչ չէր անում։ Մի քանի առիթով փորձել եմ հրապարակային ճշտել, թե ինչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը այս 2 գյուղերի առնչությամբ, արդյո՞ք այն հայ-ադրբեջանական կամ հայ-ռուսական քննարկումների օրակարգում է այս գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս գյուղերը, ինչպես Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու Քարագլխի լեռնաշղթան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է շարունակեին մնալ հայկական վերահսկողության ներքո։ Ադրբեջանը տեսնելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է վերախմբագրմամբ և ընտրողաբար գործածել, անցել է գործի։ Ադրբեջանը չի կանգնելու, գործելու այնքան, որքան որ դրա հնարավորությունն իրեն տրվում է։Ավելին09:4001.04.22 -
ՀայաստանՀերոսի կոչումից մինչև կալանավոր․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը յուրայիններին հերոսացնելու (բառիս բուն իմաստով), այնուհետեւ հերոսից հակահերոս կերտելու հարցում անգերազանցելի է: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ՀՀ ԶՈւ գեներալ-մայորի, Հայաստանի ազգային հերոսի կոչումը վարչապետ Նիկոլ Փաշինյանից է ստացել, հենց նրա իշխանության օրոք էլ կալանավորվել: Իրավապահները նրան մեղադրում են կոռուպցիոն գործարքներ անելու եւ այլնի մեջ: Փիլոյանից առաջ էլ Փաշինյանի՝ ««Իսկանդերը» 10 տոկոսով է կրակել» արտահայտությունը քմծիծաղով ընդունած, բայց նրա կողմից հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանն էր նույն բախտին արժանացել, որ, ի դեպ, իշխանության դեմքը փրկելու համար Սոթքի հանքավայրի մի մասի կորուստի արդարացումը յուր ուսերին էր առել։ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրագույն կոչումների, այնուհետ նույն ճակատագրին արժանացած անձանց շարքը երկար կարելի է շարունակել։ Փաշինյանի կողմից շնորհված կոչումներից խանդավառվողները մի պահ պետք է մտորեն ու վերհիշեն Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցածը: 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից Գրիգորյանն առաջիններից էր, որ սեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը, բայց դա խոչընդոտ չէր վերջինիս իշխանության համար «տուշոնկայի» չապացուցված մեղադրանքով մինչեւ վերջ պախարակելու ու տապալելու Գրիգորյանին թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես»:Ավելին09:3701.04.22 -
ՀասարակականՀարցաքննվել են Արցախի նախագահը, ՊԲ հրամանատարները և այլք․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանին է ներկայացրել անցած տարվա գործունեության մասին հաղորդումը, որը կլսվի ԱԺ առաջիկա նիստում։ Տարեկան հաղորդում է ներկայացրել նաեւ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպանը, որը պաշտոնաթողությունից հետո էլ ակտիվ է եւ ընդդիմադիր դիրքորոշում ունի, ուստի սպասվում է, որ նրա ու ԱԺ մեծամասնության հանդիպումը դիտարժան է լինելու։ Դատախազության հաղորդումը ծավալուն է՝ 313 էջից։ Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ 2021-ին հանցագործությունների թիվն աճել է մոտ 15 տոկոսով՝ 3 հազար 800 դեպքով։ Նաեւ՝ 44-օրյա պատերազմին առնչվող 2 հազար գործ է քննվում, այդ թվում՝ «բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ ՀՀ ՊՆ փաստաթղթերում առկա կարգավորումներին հնարավոր հակասող՝ ԶՈՒ մարտունակության վրա բացասական հետեւանքներ առաջացրած, պատերազմի աղետալի ելքին հանգեցրած հնարավոր արարքների, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ ստացված տվյալներն ու հաղորդումները»։ Նշվում է, որ այս գործերն աննախադեպ ծավալի են, միայն Շուշիի ռմբակոծության գործով շուրջ 150 անձ է հարցաքննվել, այդ թվում՝ ԱԽ նախագահ, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար։ Այլ մանրամասների կանդրադառնանք առաջիկայում։ Նշենք, որ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերին, եւ սա Արթուր Դավթյանի, կարելի է ասել, «կարապի երգն» է լինելու»:Ավելին09:3601.04.22 -
Հայաստան19-ամյա վարորդը ГАЗ 211-ով բախվել է հողաթմբին. նա ու անչափահաս 3 տղաներ տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Վահրամ Խաչիկյանը իր վարած ГАЗ 211 մակնիշի ավտոմեքենայով Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ճանապարհի աջակողմյան հատվածում, բախվել հողաթմբին, հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդ Վ. Խաչիկյանը և ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ, 15-ամյա Լևոն Գ.-ն, 15-ամյա Արեգ Մ.-ն և 15-ամյա Լևոն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Նոյեմբերյան համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում:Ավելին09:3301.04.22