Լրահոս
Իրավական
16:18
31.03.22
141

Քաջարանի համայնքապետի գործը կքննվի սկզբից․ նոր դատավորը հայտնի է

Img default alt hy

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շարունակվում է գտնվել անազատության մեջ։ Նրա և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննվում էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշյանի նախագահությամբ, սակայն, երբ վերջերս դատավոր Բախշիյանը կալանավորվեց, այս գործը մակագրվել է մեկ այլ դատավորի, գրում է «Hraparak.am»-ը։

«Գործով ամբաստանյալներից Զոհրաբ Առաքելյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործն այժմ գտնվում է դատավոր Լուսինե Սեփխանյանի վարույթում, և, պետք է վերսկսեն քննությունը․

«Քրեական դատավարության համաձայն՝ նորից պետք է սկսենք սկզբից։ Դեռևս նիստի օր նշանակված չկա»։

Փաստաբանը նշեց, որ գործից անջատված մասեր կան, իսկ իրենց մասով ամբաստանյալներից միայն Փարամազյանն է, որ գտնվում է կալանքի տակ։

Հիշեցնենք՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2021 թվականի հուլիսի 10-ին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով»։