Լրահոս
2022-04-01
-
ՀասարակականՎլադիմիր Գասպարյանը լքել է Հայաստանը. ինչ է կատարվել դատարանում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը լքել է Հայաստանը: Ինչպես հայտնի է, 2022 թվականի հունվարի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեն, քննելով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վերագրվող կոռուպցիոն հանցագործության գործը, ավարտել է նախաքննությունն ու գործն ուղարկել հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար։ 18 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտը, ըստ մեղադրանքի, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 միլիարդ դրամը կամ 4 միլիոն դոլարը։ Նախկին ոստիկանապետը երկրից չբացակայելու ստորագրություն է տվել, սակայն հունվարի 18-ին Դատախազությունը հայտնել էր, որ կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության: Ու մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն լրացուցիչ քննություն է իրականացնում, եւ դեռ ավելին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետի մասով եւս մեկ քրեական գործ է քննվում, դատական համակարգը Գասպարյանին թույլ է տալիս լքել երկիրը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը լքել է երկիրը եւ գտնվում է Մոսկվայում: Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին՝ Վ. Գասպարյանին վերաբերող գործով դատարանը բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ բուժման նպատակով արտերկիր մեկնելու համար նրա նկատմամբ ելքի սահմանափակումը ժամանակավորապես հանելու վերաբերյալ: Դատարանում միջնորդության քննարկման ընթացքում դատախազը առարկություն՝ անհամաձայնություն է հայտնել դրան: Ըստ էության՝ դատախազությունը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ իրենք դեմ են եղել այդ որոշմանը, բայց ոստիկանապետը այլեւս երկրում չէ»:Ավելին09:4401.04.22 -
ՀայաստանԻշխանությունը հարգանք և վստահություն չունի աշխարհում․ մեր ողբերգությունների մի մասը դրա հետևանքն է․ պատգամավորՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի և ԵՄ ռազմական կցորդներն այցելել են այն ավիաբազան, որտեղ տեղակայված են ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները։ Պարզվում է, որ այցի նպատակն է եղել տեղում համոզվել, թե արդյո՞ք ինքնաթիռները տեղում են, թե՞ ինչպես ադրբեջանական և թուրքական մամուլում է տարածվել, մասնակցում են Ուկրաինայում ծավալվող մարտական գործողություններին։ Այն, որ այս իշխանությունը ո՛չ հեղինակություն, ո՛չ հարգանք, ո՛չ էլ վստահություն ունի արտաքին աշխարհում, դա նորություն չէ։ Մեր ողբերգությունների մի մասը հենց դրա հետևանքն է։ Սակայն այն, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ շատ երկրներ չեն արձագանքում, գործուն քայլեր չեն ձեռնարկում Արցախում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի, հետպատերազմյան փուլում ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման ուղղությամբ, բայց հետաքրքրվում են մեր ինքնաթիռների տեղում լինել/չլինելու հարցով, արդեն զայրույթ է առաջացնում։ Մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող սուբյեկտները բնականաբար առաջնորդվում են իրենց շահերով, իսկ Հայաստանի իշխանությունը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ով այս կամ այն կողմ անելիս իրեն մի չափալախ կհասցնի կամ քացու տակ կգցի, կարևորը երկրում քպ-ական իշխանություն լինի, թուրքերի հետ էլ ջանջիգյարը չպակասի։Ավելին09:4201.04.22 -
ՀասարակականԱդրբեջանը չի կանգնելու, գործելու այնքան, որքան որ դրա հնարավորությունն իրեն տրվում է․ Աբրահամյան020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից 1 ամիս անց, երբ Ադրբեջանը խլում էր Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, գերեվարում ու գնդակահարում մեր զինծառայողներին, կրկին իշխանությունը ոչինչ չէր անում։ Մի քանի առիթով փորձել եմ հրապարակային ճշտել, թե ինչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը այս 2 գյուղերի առնչությամբ, արդյո՞ք այն հայ-ադրբեջանական կամ հայ-ռուսական քննարկումների օրակարգում է այս գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս գյուղերը, ինչպես Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու Քարագլխի լեռնաշղթան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է շարունակեին մնալ հայկական վերահսկողության ներքո։ Ադրբեջանը տեսնելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է վերախմբագրմամբ և ընտրողաբար գործածել, անցել է գործի։ Ադրբեջանը չի կանգնելու, գործելու այնքան, որքան որ դրա հնարավորությունն իրեն տրվում է։Ավելին09:4001.04.22 -
ՀայաստանՀերոսի կոչումից մինչև կալանավոր․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը յուրայիններին հերոսացնելու (բառիս բուն իմաստով), այնուհետեւ հերոսից հակահերոս կերտելու հարցում անգերազանցելի է: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ՀՀ ԶՈւ գեներալ-մայորի, Հայաստանի ազգային հերոսի կոչումը վարչապետ Նիկոլ Փաշինյանից է ստացել, հենց նրա իշխանության օրոք էլ կալանավորվել: Իրավապահները նրան մեղադրում են կոռուպցիոն գործարքներ անելու եւ այլնի մեջ: Փիլոյանից առաջ էլ Փաշինյանի՝ ««Իսկանդերը» 10 տոկոսով է կրակել» արտահայտությունը քմծիծաղով ընդունած, բայց նրա կողմից հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանն էր նույն բախտին արժանացել, որ, ի դեպ, իշխանության դեմքը փրկելու համար Սոթքի հանքավայրի մի մասի կորուստի արդարացումը յուր ուսերին էր առել։ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրագույն կոչումների, այնուհետ նույն ճակատագրին արժանացած անձանց շարքը երկար կարելի է շարունակել։ Փաշինյանի կողմից շնորհված կոչումներից խանդավառվողները մի պահ պետք է մտորեն ու վերհիշեն Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցածը: 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից Գրիգորյանն առաջիններից էր, որ սեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը, բայց դա խոչընդոտ չէր վերջինիս իշխանության համար «տուշոնկայի» չապացուցված մեղադրանքով մինչեւ վերջ պախարակելու ու տապալելու Գրիգորյանին թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես»:Ավելին09:3701.04.22 -
ՀասարակականՀարցաքննվել են Արցախի նախագահը, ՊԲ հրամանատարները և այլք․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանին է ներկայացրել անցած տարվա գործունեության մասին հաղորդումը, որը կլսվի ԱԺ առաջիկա նիստում։ Տարեկան հաղորդում է ներկայացրել նաեւ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպանը, որը պաշտոնաթողությունից հետո էլ ակտիվ է եւ ընդդիմադիր դիրքորոշում ունի, ուստի սպասվում է, որ նրա ու ԱԺ մեծամասնության հանդիպումը դիտարժան է լինելու։ Դատախազության հաղորդումը ծավալուն է՝ 313 էջից։ Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ 2021-ին հանցագործությունների թիվն աճել է մոտ 15 տոկոսով՝ 3 հազար 800 դեպքով։ Նաեւ՝ 44-օրյա պատերազմին առնչվող 2 հազար գործ է քննվում, այդ թվում՝ «բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ ՀՀ ՊՆ փաստաթղթերում առկա կարգավորումներին հնարավոր հակասող՝ ԶՈՒ մարտունակության վրա բացասական հետեւանքներ առաջացրած, պատերազմի աղետալի ելքին հանգեցրած հնարավոր արարքների, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ ստացված տվյալներն ու հաղորդումները»։ Նշվում է, որ այս գործերն աննախադեպ ծավալի են, միայն Շուշիի ռմբակոծության գործով շուրջ 150 անձ է հարցաքննվել, այդ թվում՝ ԱԽ նախագահ, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար։ Այլ մանրամասների կանդրադառնանք առաջիկայում։ Նշենք, որ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերին, եւ սա Արթուր Դավթյանի, կարելի է ասել, «կարապի երգն» է լինելու»:Ավելին09:3601.04.22 -
Հայաստան19-ամյա վարորդը ГАЗ 211-ով բախվել է հողաթմբին. նա ու անչափահաս 3 տղաներ տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Վահրամ Խաչիկյանը իր վարած ГАЗ 211 մակնիշի ավտոմեքենայով Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ճանապարհի աջակողմյան հատվածում, բախվել հողաթմբին, հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդ Վ. Խաչիկյանը և ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ, 15-ամյա Լևոն Գ.-ն, 15-ամյա Արեգ Մ.-ն և 15-ամյա Լևոն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Նոյեմբերյան համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում:Ավելին09:3301.04.22 -
ՀայաստանՊատերազմից խուսափելու միայն մեկ ձև կա․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում խոսելով Ադրբեջանի կողմից հարձակման հավանականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ չասաց, թե իր կառավարությունը որեւէ քայլ անո՞ւմ է դրան դիմակայելու համար: Բողոքեց ռուսներից, որ թույլ են տալիս՝ մեր թշնամին լկտիանա, հասկացրեց, որ Արեւմուտքը չի կատարում իր պարտականությունները՝ անտարբեր է, ներկայացրեց ագրեսորի նենգ նպատակներն ու քայլերը, բայց ոչ մի բառ այն մասին, թե ՀՀ իշխանությունն ինչ է անում դրան դիմակայելու համար։ ՀՀ քաղաքացիներին պարզ հասկացրեց, որ պատերազմից խուսափելու միայն մի ձեւ կա՝ հանձնվել Ադրբեջանին, կատարելով նրա բոլոր նախապայմանները, եւ ստորագրել խաղաղության ստորացուցիչ պայմանագիր»:Ավելին09:3001.04.22
2022-03-31
-
Սոցիալական«Կռուգովոյ թուրք են, վախ ա հիմի». Գեղարքունիքի գոմերում սով էԳեղարքունիքում խոտը թանկ է, հարկավոր չէ: Կովերի ախորժակը զսպելու համար գոմի պատուհանները ցերեկով փակում են, որ անասուններին թվա, թե դեռ գիշեր է:Ավելին22:5331.03.22 -
Հայաստան«Կոռուպցիոն կաթսա»՝ ԱԻՆ-ում. ազգային հերոս նախարարը կալանավորվել էԱրտակարգ իրավիճակների նախարարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Անդրանիկ Փիլոյանը չորեքշաբթի գիշերն է ձերբակալվել՝ կոռուպցիոն գործարքներին մասնակցելու մեղադրանքով:Ավելին22:5231.03.22 -
ՄիջազգայինՀարավային Օսիան Ռուսաստանին միանալու համար պատրաստվում է հանրաքվեիՀարավային Օսիայի ինքնահռչակ Հանրապետությունը Ռուսաստանին միանալու ռազմավարական նպատակ ունի: Նախագահը հայտարարել է, որ Հարավային Օսիան պետք է վերջապես միանա պատմական հայրենիքին, հանրաքվե է լինելու:Ավելին22:5231.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինան պատրաստ է «լավ հարևան» դառնալ Ռուսաստանին, բայց Պուտինն ասում է՝ «կրակը դեռ չի դադարեցվի»Չնայած Կրեմլը արդեն կարողացել է խոստումներ կորզել, որ Կիևը չի մտնի ՆԱՏՕ-ի կազմ ու կունենա ապամիջուկայնացված կարգավիճակ, Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում ոտքը հանել գազի ոտնակից ու կանգնեցնել 35 օր շարունակվող պատերազմը:Ավելին22:5131.03.22 -
Արցախ«Այլևս երբեք». քաղաքացիներն աշխարհից պահանջում են կանխել Արցախում էթնիկ զտումներըՀայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի դեսպանատների դիմաց ակցիաներ են արել մի խումբ քաղաքացիներ:Ավելին22:5031.03.22 -
ԵրևանԵրևանում 7-րդ հարկի վերելակից քաղաքացին ընկել է հորանըԱյսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու: Պարզվել է, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Արաբկիր վարչական շրջանից և հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին: Վիրավորը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն է, ով վայր է ընկել 7-րդ հարկի վերելակից և հայտնվել հորանում:Ավելին21:5931.03.22 -
ՔաղաքականՏիգրան Ավինյանն սկսել է քարոզարշավը«Երեկ հանդիպել եմ ՔՊ կուսակցության Արաբկիրի ակտիվի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արաբկիր համայնքի խնդիրները։Ավելին21:5631.03.22 -
ՀայաստանՄեղադրյալների թվում է Նվեր Մնացականյանի որդին․ ՀրապարակՀակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքը, որով անցնում են 9 մեղադրյալ, 10 կասկածյալ, նախարարի խորհրդական և ստորաբաժանումների ղեկավարներ։ Տպավարություն է, թե ԱԻՆ-ում իսկական բանդա է գործել՝ հանցավոր խումբ՝ նախարարի գլխավորությամբ։ Մեղադրանքի մի մասը վերաբերում է փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մ. Մ-ին և մեկ այլ ստորաբաժանման պետ Վ. Մ-ին, որոնք․ «2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները»: Պարզվում է, խոսքը Մհեր Մնացականյանի մասին է, որը հայտնի մեկնաբան, հաղորդավար Նվեր Մնացականյանի որդին է, իսկ «պարգևավճարներ չստացած ՓԾ մի շարք աշխատակիցները» վարորդներն են, որոնք բողոքել են, որ իրենց փողերը չեն տվել: Մենք զանգահարեցինք Նվեր Մնացականյանին, նա ասա․ «Իմ որդին ոչինչ չի արել։ Որ փաստաբան ունենա, երբ որ մեղադրանքը ամբողջությամբ կունենաք ձեր ձեռք տակ, նոր խոսեք»:Ավելին21:5031.03.22 -
ՀասարակականԱնդրանիկ Փիլոյանը Ջեբրաիլի տապալման մեղավորներից մեկն է․ Իոանիսյան«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի «գաղտնիք» Անդրանիկ Փիլոյանի մասին Անդրանիկ Փիլոյանին անձամբ համարյա չեմ ճանաչում, կյանքում մի երկու անգամ ենք զրուցել: Բայց հստակ գիտեմ, որ այդ մարդը Ջեբրաիլի տապալման մեղավորներից մեկն է: Հենց Փիլոյանի ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ըստ նախապես առկա պլանի, պետք է պատերազմի դեպքում աջակցության հասներ Ջեբրաիլի գնդին: Բայց աջակցության հասնելու վարժանքը երբեք պատշաճ չէր կատարվել: Առնվազն միջին ու ստորին օղակների հրամկազմերը գաղափար չունեին, թե պատերազմի դեպքում Ջեբրաիլում ինչ պետք է անեն... Եվ զարմանալի չէ, որ պատերազմի ժամանակ Փիլոյանի ենթակա այդ ստորաբաժանման կողմից Ջեբրաիլին աջակցության հասնելը վերածվեծ բարդակի՝ բազում զոհերով և թշնամու կողմից ճակատի ճեղքմամբ: Բայց այդ տապալման «դիմաց» Անդրանիկ Փիլոյանը Նիկոլ Փաշինյանից ստացավ ազգային հերոսի մեդալ ու նախարարի պաշտոն: Իսկ այսօր Փիլոյանը ձերբակալվեց կոռուպցիոն մեղադրանքով»:Ավելին21:4031.03.22 -
Հայաստան«Սա դիտավորյալ մեր տղաների սպանդ էր». 133 ծնող հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելԱռնվազն 133 ծնող 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան 1 տարի անց էլ չի հասկացել, թե ինչպես, ինչ պայմաններում է զոհվել կամ անհետ կորել իր որդին:Ավելին21:3931.03.22 -
ՀասարակականՉեք ուզում նոր պատերազմ, ուրեմն պետք է ստորագրենք. ինչո՞ւ է Փաշինյանը խոսում պատերազմի վտանգի մասինԽաղաղության պայմանագրի ստորագրման գործին տեմպ է տալիս Բաքուն, իսկ Փաշինյանը պատերազմից հետո առաջին անգամ շատ կոշտ է գնահատում Ադրբեջանի գործողությունները:Ավելին21:3731.03.22 -
ՀասարակականՆոր պատերազմը հավանական է համարում Փաշինյանը և պատրաստվում է խոսել Ալիևի հետ «խաղաղության» մասինՆիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հաստատել է, որ պատրաստվում է հանդիպել Ալիևի հետ: Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանի ղեկավարի հետ «հանուն խաղաղության բանակցություններ» տեղի կունենան:Ավելին21:3631.03.22 -
Իրավական«Հակասահմանադրական հոդվածով գործ չի կարող շարունակվել». Ռոբերտ Քոչարյանի պաշտպանԵթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, դա չի ենթադրում, որ դատարանը կբեկանի հակասահմանադրական ճանաչված հոդվածը։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Նշենք, որ դեռեւս մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչվել Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ ՍԴ որոշումից հետո առաջին ատյանը արդարացրել էր երկրորդ նախագահին եւ մյուսներին՝ սահմանադրական կարգի տապալման դրվագով։ Այնուհետեւ Վերաքննիչ դատարանը նույնպես անփոփոխ էր թողել Սահմանադրական դատարանի կողմից կայացված այդ որոշումը, որից հետո ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել, ինչը վարույթ է ընդունվել։ «Իրավական տեսանկյունից ես որեւէ այլ որոշում չեմ տեսնում։ Վերաքննիչ դատարանի հարցադրումները նիստի արձանագրումները կան, ձայնագրություններ կան, որեւէ այլ իրավական որոշման տարբերակ ես չեմ տեսնում։ Թե ինչո՞ւ է վարույթ ընդունել, կդժվարանամ ասել, չի բացառվում, որ վարույթ է ընդունվել, որ ասի՝ այսպիսի բան էլ մի արեք, հակասահմանադրական հոդված է, այն վերջնական փակ է։ Եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, ապա չի ենթադրվում է, որ կբեկանի, գուցե հարց է տեսել, որը պետք է վերահաստատի։ Ես կարծում եմ՝ հակասահմանադրական հոդվածով գործ չի կարող շարունակվել»,- ասաց Արամ Օրբելյանը։ «Ռ. Քոչարյանը եւ մյուսները» գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվելԱվելին20:5031.03.22