Լրահոս
Քաղաքական
19:35
17.04.22
971

Ես եկել եմ Ազատության հրապարակ և այլևս չեմ պատրաստվում տուն գնալ․ Արթուր Վանեցյան

Img default alt hy

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ուղիղ եթերում տեղեկացրել է, որ գտնվում է Ազատության հրապարակում և այլևս չի պատրաստվում հեռանալ այնտեղից։

Նա նշել է, որ եկել է կրիտիկական պահը, և այլևս ելույթներ ունենալով, հոդվածներ ու ստատուսներ գրելով հնարավոր չէ երկիր պահել։

«Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն, մենք խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ: Հասել ենք այն բանին, որ նահատակված զինվորների մասին ասում են, որ անիմաստ է եղել»,- ասել է նա:

Վանեցյանը քաղաքացիներին կոչ է արել համախմբվել և միասին պայքարել հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ մնալու։