Լրահոս
Հասարակական
19:34
17.04.22
293

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն այս շաբաթ

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթվա ընթացքում կշարունակի տնտեսական խորհրդակցությունների շարքը և կքննարկի իրավիճակը մետալուրգիայում, բացի այդ, պաշտոնական այցով Մոսկվա կայցելի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի ընթացքում։

Պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանում Հայաստանի վարչապետը։ Ներկա միջազգային իրադրությունում հատուկ նշանակության իրադարձություն է»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել են ծրագրում: