Լրահոս
Հասարակական
21:07
17.04.22
1 262

Կենտրոնի բաժնում 4 ձերբակալված քաղաքացի կա. մեկն ասել է՝ կարմիր բերետները հարվածներ են հասցրել գլխին

Img default alt hy

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կենտրոնի բաժնում՝ 4 ձերբակալված քաղաքացի։ Ըստ բաժնի պատասխանատու աշխատակիցների՝ նրանց բռնել են ավանդական՝ «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182 հոդված)։

Սպասում ենք, թե երբ կավարտեն թղթաբանությունը։

Բռնված քաղաքացիներից մեկը նշեց, որ ոստիկանական մեքենայի մեջ, մինչև բաժին հասցնելը, կարմիր բերետները ձեռքերով շարունակաբար հարվածներ են հասցրել իր գլխին»։