Լրահոս
Արցախ
20:53
17.04.22
185

Արցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել. Արամ Ա Կաթողիկոս

Img default alt hy

Արցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել: Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն:

«Որպես  կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո  մեր ժողովրդով չենք կարող անտարբեր և լուռ մնալ, Արցախի ժողովրդին կասենք` մենք ձեզ հետ ենք:

Խաղաղությունը, անկախությունը և արդարությունը աստվածատուր արժեքներ և իրավունքներ են: Ժողովրդի խաղաղությունը չի կարող սակարկության նյութ դառնալ, Արցախի ժողովուրդը հավաքաբար հաստատել և ամրապնդել է իր անկախությունը այն հողի վրա, ուր դարեր շարունակ ապրել և ստղծագործել է:

Այսօր Հայաստանը հույժ տագնապների  դիմաց գտնվի և մեր սպասումն է, որ Հայաստանի պատասխանատուները, Հայաստանի ժողովուրդը, ինչպես Արցախի ժողովուրդը կարողանան իր հավաքական կամքը հաստատել ամուր կերպով` ասելով, որ ազգի ազատ ապրելու կամքը, խաղաղ ապրելու իրավունքը չի կարելի այսպես կոչված աշխարհաքաղաքական պայմաների լույսի տակ թեական դարձնել», -ասել է նա: