Լրահոս
2022-04-16
-
ՏնտեսականՀՀ բանկերում եվրոյի գինը կտրուկ իջել է՝ հասնելով 495 դրամիRate.am կայքը ներկայացրել է տվյալներ՝ տարադրամի փոխարժեքի վերաբերյալ։ Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 466 դրամ է, վաճառքինը՝ 475 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 479 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 4.63 դրամ է, վաճառքինը՝ 6։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.71 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 495 դրամով, վաճառվում՝ 516 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 526 դրամ է։Ավելին13:1616.04.22 -
ՀայաստանԹող իրավակարգին ձեր ծառայությունն անփորձանք լինի․ ՄԻՊ շնորհավորանքը՝ ոստիկաններինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ․ «Ոստիկանության սիրելի ծառայող եղբայրներ ու քույրեր, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Թող իրավակարգին ձեր ծառայությունն անփորձանք լինի։ Հավերժ փառք ու խոնարհում անմահացած ծառայողներին։ Պարեկային ծառայության մեկարկը Շիրակի ու Լոռու մարզերում թող բարի լինի ու իրապես միտված մարդու իրավունքների պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանն ու անվտանգության երաշխավորմանը»։Ավելին13:0716.04.22 -
ԻրավականԻնչու՞ են Աղվան Հովսեփյանի դեմ գործ հարուցել․ պարզաբանում են փաստաբաննեըԿոնկրետ որպես գլխավոր դատախազ, որպես Քննչական կոմիտեի նախագահ, կոնկրետ որպես իրավապահ համակարգի աշխատակից պրն Հովսեփյանին այդպես էլ որևէ արարք չմեղսագրվեց՝ բացի այն վերապահումով կաշառքին, որին դեռ կանդրադառնանք։ Փաստորեն խոսակցությունները, թե իրավապահ համակարգում երկար տարիներ աշխատանքի ընթացքում կաշառք և այլն, այդպիսիք իրականում չկան։ Այս մասին քիչ առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելությում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նշենք, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործը երեկ է ուղարկվել դատարան։Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քննելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Նշված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Աղվան Հովսեփյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 310-րդ հոդվածով (3 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հինգ դրվագ): Իսկ 2021թ դեկտեմբերի 10-ի որոշմամբ Վրեժ Մարկոսյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: «Քրեական գործը հարուցել են 2020 թվականի մարտի երեքին։ Հիմա 1,5 տարի հետո, մինչև Աղվան Հովսեփյանին մեղադրանք առաջադրելը, նույնիսկ նրան հարցաքննելու կարիք անգամ չեն զգացել, այսինքն՝ այս գործն այնքան սուտ է եղել, որ նույնիսկ հարցաքննելու կարիք չի եղել։ Հասկանու՞մ եք, այդ գործով մինչև հիմա մեղադրանք չկար, բայց հանկարծ 1,5 տարի հետո որոշեցին մեղադրանք առաջադրեն ու կալանավորեն։ Թե ինչու այդպես արեցին, շատ պարզ է։ Սա համընկավ այն իրադարձությունների հետ, որ Հայաստանում պիտի տեղի ունենար ընտրություններ, իսկ Հովսեփյանը որպես մտահոգ քաղաքացի, որպես հայ արտահայտեց իր դիրքորոշումը, թե ոնց է տեսնում երկրի փրկությունը, ում է պատրաստվում սատարել ընտրություններում և այլն։ Խոսքերից հետո, թե սատարելու է երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայտնվում են մեղադրանքներն ու այս ամբողջ պրոցեսը»,- հավելեց փաստաբանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f020bb3bdb7f91e062695226a7693113 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին12:5816.04.22 -
ԱրցախԵրախտագիտություն եմ հայտնում ոստիկանի դժվար ու պատասխանատու առաքելությունը՝ ի շահ Հայաստանի ու մեր ժողովրդի շարունակողնեին. Արցախի ՆԳ նախարարԱրցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ, որտեղ, մասնավորապես, նշված է. «ՀՀ ոստիկանության հարգելի ծառայողներ, վետերաններ, Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրը: Կազմավորման օրից ի վեր՝ արդեն 104 տարի, ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը՝ երկրում պահպանելով օրինականությունն ու կայուն հասարակական կարգը, արժանի լինելով ոստիկանին հատուկ բարձր կոչմանը: Այս ամենին զուգահեռ՝ Հայրենիքի համար վճռորոշ ժամանակահատվածում ոստիկանները զինվորագրվել են երկրի պաշտպանությանը և Արցախի գործընկերներ-ծառայողների հետ արել առավելագույնը: Խոնարհումս Հայրենիքի պաշտպանության համար անմահացած ոստիկաններին, երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր շարքերում են և, հավատարիմ մնալով տված երդմանը, շարունակում են ոստիկանի դժվար ու պատասխանատու առաքելությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի: Համոզված եմ, որ առաջիկայում ևս կշարունակենք մեր համագործակցությունը, որի արդյունքում շահելու է Հայաստանի և Արցախի հանրությունը: Հարգելի՛ գործընկերներ, Ոստիկանության օրվա առթիվ ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, համակարգի հիմքերն ամուր դրած վետերաններին ու նաև ձեր ընտանիքների անդամներին և ցանկանում հաջողություններ կյանքում և մասնագիտական աշխատանքում»:Ավելին12:5316.04.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Համաձայն չեմ». Գյումրիում Փաշինյանին բողոքի ակցիայով են դիմավորել | 16.04.2022Ավելին12:3016.04.22 -
ՀայաստանՓաշինյանը Գյումրիում է․ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնումԱյսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցի ընթացքում քաղաքում սկսվել է բողոքի ակցիա: «Դեմ ենք Հայաստանի թրքացմանը» կարգախոսով մարդիկ դուրս են եկել փողոց, պարզել «Համաձայն չեմ» գրությամբ ցուցանակներ: Շարժման համակարգող Կարապետ Պողոսյանի խոսքով՝ սա իրենց առաջին ակցիան է, հետագայում ավելի կոնկրետ գործողություններ կլինեն: Ակցիան հսկել են մեծաթիվ ոստիկաններ: Ի դեպ վարչապետը Գյումրի է գնացել ոստիկանների տոնի առիթով:Ավելին12:0416.04.22 -
ՀայաստանՈստիկանությունը կանգնած է Հայաստանի 3 հանրապետությունների ներքին անվտանգության առաջնագծում. ՀՀ գլխավոր դատախազԳլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, սիրելի՛ վետերաններ, ՀՀ դատախազության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ոստիկանության ծառայողի օրվա և ՀՀ ոստիկանության համակարգի 104-ամյակի կապակցությամբ: Արդեն դարից ավելի է՝ Ոստիկանությունը կանգնած է Հայաստանի երեք հանրապետությունների ներքին անվտանգության առաջնագում՝ առանցքային դերակատարում ունենալով մեր երկրում հասարակական կարգի, օրինականության և իրավակարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում: Անուրանալի է իրենց աշխատանքին նվիրված և մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող ոստիկանների ներդրումը հանցագործությունների կանխարգելման, հակազդման, բացահայտման մեր ընդհանուր գործում, որը նրանք իրականացնում են պատվով, իրենց առաքելության, պետության ու հասարակության առջև պատասխանատվության խորը գիտակցումով, ծառայության հանդեպ բարեխիղճ, երբեմն անձնազոհ վերաբերմունքով: Պետականության և դրա անշրջելիության գաղափարը ամուր է արմատացած համակարգի հավաքական գիտակցության մեջ, ինչի հավաստումն է նաև զինված ուժերի կողքին երկրի սահմանների պաշտպանությանը ոստիկանների շարունակվող մասնակցությունը: Հավերժ հիշատակ մեր հայրենիքի պաշտպանության սրբազան գործին իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության մեր գործընկերներին: Հայաստանի ոստիկանությունը բարեփոխման իր շարունակվող ընթացքով վերափոխվում է քաղաքացիակենտրոն իրավապահ մարմնի, որտեղ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունից զատ, մարդու, հայրենակցի նկատմամբ հոգատարությունն ու սրտացավությունը զուգահեռվում են օրենքի, կարգ ու կանոնի պահպանության գործառույթին, ինչն արդարացիորեն հանգեցնում է Ոստիկանության նկատմամբ հանրության հարգանքի ավելացմանը: Տեխնոլոգիական զարգացման ազդեցությամբ հանցավորության մեխանիզմների կատարելագործումը, կոռուպցիայի դեմ պայքարի նշաձողերի բարձրացումը նոր մարտահրավերներ են ողջ իրավապահ համակարգի համար, և դրանց հաղթահարումը մնում է մեր ընդհանուր առաջնահերթությունը: Այս խնդրի լուծման ճանապարհին ձևավորվել և զարգանում է Ոստիկանության հետ փոխըմբռնման, համագործակցության ամուր հենք և աշխատանքային առողջ մթնոլորտ: Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ոստիկանության համակարգին մաղթում եմ երիտասարդական ավյուն, արդյունավետ աշխատանք, վետերաններին՝ առողջություն և իրենց հարազատ համակարգի զարգացման անշեղ ընթացքով ու ձեռքբերումներով հպարտանալու բազում առիթներ, իսկ Ոստիկանության գործող ծառայողներին՝ շարունակական հաջողություններ ինչպես իրենց անձնական կյանքում, այնպես էլ մշտազբաղ, կանոնակարգվածություն չենթադրող բարդ աշխատանքում՝ ի շահ մեր պետության և ի բարօրություն մեր ժողովրդի»:Ավելին12:0216.04.22 -
ՔաղաքականԸնդվզման ալիքն ուժգնանում է, իշխանությունների անհանգստություններն՝ առավել ևս. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ընդդիմության ապրիլի 5-ի հանրահավաքից անցել է մոտ տասն օր, բայց այն դեռևս հանգիստ չի տալիս իշխանություններին: Բանն այն է, որ, մեր ունեցած տեղեկություններով, նրանց խորապես անհանգստացրել է թե՛ հանրահավաքի մարդաշատությունը, թե՛ այն հանգամանքը, որ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են գալիս միասնաբար: Արդյունքում նրանք այս օրերին փորձում էին վարկաբեկել այդ հանրահավաքի նախաձեռնողներին, ավելին՝ ինչ-ինչ «կուլիսային» կազմակերպիչներ «գտնել» հանրահավաքը ստվերելու համար: Ի մասնավորի, սոցիալական ցանցերում գրառումներ էին կազմակերպել, թե մարդկանց փող են բաժանել հրապարակ բերելու համար, թե մարզերից հավաքել են տարբեր մարդկանց, որոնք իբր նույնիսկ չգիտեին, թե ինչի համար էին գալիս, թե հանրահավաքը կազմակերպվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան օգնությամբ ու նույնիսկ ֆինանսական օգնությամբ և այլն, և այլն: Մեր ունեցած տեղեկություններով, իշխանություններն էլ հիանալի գիտեն, որ այդ ամենը իրականության հետ որևէ աղերս չունի, պարզապես չեն կարողանում մերվել այն մտքի հետ, որ իրենց վարկանիշը և աջակցությունը մեծ անկում է ապրել, իսկ հականիկոլական արշավը, որը գնահատվում է որպես փրկության արշավ, գնալով մեծ թափ է ստանում, ուստի դիմել են իրենց հոգեհարազատ մեթոդին՝ ակնհայտ ստին: Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, հաշվի առնելով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի ու նրա պատգամավորների ելույթները խորհրդարանում, որոնք առավել ակնհայտ էին դարձնում Հայաստանին ու Արցախին սպասվող նոր փորձանքները, ինչպես նաև դրա հետ կապված ընդվզման ալիքի ուժգնացումն ու, անկախ կուսակցական և անձնական մոտեցումներից, բավական մեծ կոնսոլիդացիայի և նոր՝ առավել հուժկու հանրահավաքների հավանականությունը, իշխանության «վերին էշելոններից» հանձնարարական է իջեցվել՝ այս օրերին առավել մեծ թափով վարկաբեկման արշավ սկսել ընդդիմադիրների դեմ և մանիպուլյացիոն նոր թեզեր շրջանառել»:Ավելին11:4916.04.22 -
ՔաղաքականԱմեն ինչ իսկապես վատ է, բայց մենք դեռ հնարավորություն ունենք, պատրաստ եղեք. Իշխան ՍաղաթելյանԳիտեմ՝ բոլորդ չափազանց մտահոգ ու տագնապած եք։ Գիտեմ՝ սպասում եք գործողությունների։ Գիտեմ՝ այս դավաճանությունը հանդուրժելու էլ ոչ մի հնար չկա, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Իրականանում են մեր ամենավատ կանխատեսումները։ Սակայն ամեն ինչ կորած չէ։ Մենք պետք է ոտքի կանգնենք և կանգնեցնենք միակողմանի կորուստների այս անվերջանալի շղթան։ Խնդրում եմ՝ վստահ եղեք,որ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած չէ։ Շատ հարցեր կան, որոնց մասին առաջիկայում կխոսեմ։ Ամեն ինչ իսկապես վատ է, բայց մենք դեռ հնարավորություն ունենք։ Ուրեմն ամեն րոպեն պետք է ճիշտ օգտագործել։ Սխալվելու, մինչև վերջ չհաշվարկված քայլեր անելու որևէ հնարավորություն այլևս չունենք։ Ոչ մեկս չունենք։ Հետևաբար նորից եմ կրկնում՝ պատրաստ եղեք։ Մեծ գործ ունենք անելու և անելու ենք միասին: Սա մեր առաքելությունն է և մենք այն պատվով իրականացնելու ենք», - գրել է Սաղաթելյանը։Ավելին11:4616.04.22 -
ՀայաստանՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է պլանային նախազգուշական վերանորոգմանԱպրիլի 16-ին՝ ժամը 00:30, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամ, տեղեկացնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից: ՊՆՎ-2022-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝ - ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, - թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում, - թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում, - թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում, - տուրբագեներատորների միջին վերանորոգում: ՊՆՎ-2022-ի ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները: Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները: ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հունիսի 28-ին:Ավելին11:3616.04.22 -
ՔաղաքականՄարդկանց պարզ պիտի ասել՝ Փաշինյանը և իր թիմակիցները պատրաստվում են Արցախի հանձնմանը․ նախկին ՔՊ-ական«Առավոտ» թերթը գրում է․ «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ելույթներն անտրամաբանական կամ տրամաբանությանը հակադիր է համարում: «Մարդկանց պարզ պիտի ասել՝ այո, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները պատրաստվում են Արցախի հանձնմանը, մեր հանրությանը պատրաստում են Արցախը հանձնելուն»,-«Առավոտի» հետ զրույցում ահազանգեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ելույթներին: Նա, դիտարկելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նաեւ վերջին երեք-չորս ամիսների ելույթները, նկատեց՝ դրանք տարբերվում են նրանից, ինչ ներկայացրել է ընտրությունների ժամանակ: Նախկին պատգամավորը պարզաբանեց. «Այն պնդումը, թե մենք ներկայացնում ենք խաղաղության դարաշրջան, եւ մեզ մանդատ են տվել, թող բացեն եւ իրենց ծրագիրը նայեն, թե ինչ են ասել Արցախի մասին: Անգամ շեշտում են դեօկուպացիայի հարցը: Եվ այժմ իրենք հեգնում են բոլոր նրանց, որոնք խոսում են Շուշիի ու Հադրութի մասին»: Ըստ Տաթեւիկ Հայրապետյանի՝ Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե Շուշիի համար է եղել պատերազմ, մանիպուլյացիա է: Նա հիշեցրեց, որ անգամ Շուշիի հետ կապված հարց է տվել նրան դեռ 7-րդ գումարման ԱԺ-ում եւ նա՝ ըստ ադրբեջանագետի՝ հերթական մանիպուլյացիան էր արել ու ասել՝ կապ չունի, որ Շուշիի հարց չի քննարկվել. այդ ե՞րբ են բանակային գործընթացի արտացոլումներն իրականություն դարձել: Տաթեւիկ Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ելույթներն անտրամաբանական կամ տրամաբանությանը հակադիր է համարում. «Տրամաբանության մեջ, երբ բերում ես հիմնավորում կամ փաստարկ, դրանից բխեցնում ես եզրակացություն: Փաշինյանը բերում է փաստարկը, որ Ադրբեջանն էթնիկ հայի նկատմամբ ատելություն է քարոզում, դրանից բխեցնում է իրար հակադիր երեւույթներ: Մի կողմից ասում է, որ Բաքուն ու Սումգայիթը մեզ դասեր պիտի լինեին, մատաղացու գառ չպիտի դառնանք, պետք է խաղաղ ապրենք, ո՞վ է ասել՝ չի կարող լինել Արցախը Ադրբեջանի կազմում, մյուս կողմից ասում՝ մենք հո չե՞նք հանձնում Արցախը. ուղղակի խոսակցություն ենք բացում: Սրանք հակատրամաբանական բնորոշման մեջ պարզ մանիպուլյացիաներ են, երբ փորձագետները, մարդիկ, որոնք մտահոգ են իրենց երկրի համար, չգիտեն՝ ինչ անեն»: Ըստ ադրբեջանագետի՝ թեեւ դա անվանում են խաղաղություն, բայց հոգեբանական ահաբեկչություն են անում: Նա նմանություններ է տեսնում Նիկոլ Փաշինյանի ելույթների եւ Իլհամ Ալիեւի՝ երկու օր առաջ կառավարության ծրագրերի ամփոփման ժամանակ արված ելույթների միջեւ. «Նույնականացումը, նույն բառերի օգտագործումը. սա հոգեբանական ահաբեկչություն է հայ ժողովրդի նկատմամբ: Սա տարիներով փորձել է մեր նկատմամբ Ադրբեջանն անել, ծախսել հսկայական ռեսուրսներ, բայց իրենք երկու օրում արեցին մեր հանդեպ՝ որպես ժողովուրդ»: Ըստ Տաթեւիկ Հայրապետյանի՝ երկուսուկես տարի ոչինչ չի արվել, հիմա բոլորին մեղադրում են. «Փոխանակ մտածեն այն սպառնալիքների մասին, որտեղ ասվում է՝ դուք բանակ չեք ունենալու, իրենք ասում են՝ այո, խաղաղությունն այն է, որ մենք զինվորներ չունենանք, լինեն սահմանապահներ: Ասում են, թե պիտի հասկանանք՝ Արցախ պահելով վտանգում ենք Հայաստանը: Այսինքն՝ իրենք պատրաստ են զոհել Արցախը՝ անունը դնելով, որ փրկում են Հայաստա՞նը: Հետո ասում են՝ մենք չենք կարող երաշխավորել, որ դրանից հետո խաղաղություն կլինի, Ադրբեջանն անկանխատեսելի պետություն է: Հակասությունների մի ամբողջ շարք, որը հանրային դաշտում ուղղակի հոգեբանական խորը ապատիա է առաջացնում»: Տաթեւիկ Հայրապետյանի համոզմամբ՝ անելանելիության իրավիճակ չկա: Ըստ նրա՝ Ադրբեջանը 1994-ին շատ ավելի ծանր ու բարդ պայմաններում էր զինադադար ստորագրել, բայց դրանից հետո իրենց առաջ նպատակ են դրել, հասել դրան, իսկ մենք երկուսուկես տարի ոչինչ չենք արել. «Հայտարարում են, թե պայքարեցին, որ Արցախը պահեն, դրանից հետո հայտարարել է, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ, Մինսկի խումբն ունի հայտարարություն, որտեղ նշվում է՝ կա հակամարտության համապատասխան լուծման կարիք: Այսինքն՝ եթե աշխատանք տարվում է, արդյունք լինում է: Իսկ իրենք ոչինչ չեն արել երկուսուկես տարի, հիմա մեղավոր է միջազգային հանրությունը, որ իրեն իբր դրդում է ինչ-որ բաներ ստորագրել, մեղավոր են ռուս խաղաղապահները, մեղավոր է ՀԱՊԿ-ը, ընդդիմությունը, նախկինները, ժողովուրդը, բոլորը: Եվ հետո Աստվածաշնչից ստացած զորությամբ իրենք պատրաստվում են հանձնել մեր երկիրն Ադրբեջանի ողորմածությանը: Մի քիչ գրոտեսկային է ստացվում ասածս, բայց սա է իրենց ամբողջ ելույթների իմաստը»: Մեր դիտակմանը՝ սա արվում է հանուն իշխանություն պահելո՞ւ, Տաթեւիկ Հայրապետյանը պատասխանեց. «Ո՞ւմ է պետք իշխանություն մի երկրի, որը գրեթե զուրկ է լինելու պետականությունից: Ո՞ւմ է պետք իշխանություն, եթե չկա Արցախ, Սյունիք: Ի՞նչ են այդ իշխանություններն անելու»: Մեր դիտարմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հանրությունն, իմանալով իրենց օրակարգը, իրենց է ընտրել, Տաթեւիկ Հայրապետյանը վստահեցրեց՝ հանրությունը չի իմացել. «Երբ Նիկոլ Փաշինյանը մուրճը վերցրել էր, ընկել մարզերը, ինքն ասում էր, որ ճանաչելու է Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ: Դրա համար էի ես ասում՝ եթե խոսում ենք խաղաղության մասին, ասեք՝ ո՞րն է խաղաղության մասին ձեր տեսլականը: Միջազգային շրջանակներում ունեցածս հանդիպումները փաստում են՝ չեն հասկանում՝ Հայաստանն ի՞նչ է ուզում, ո՞րն է տեսլականը: Կեղծում են այդ տեսլականը, հետո ասում են՝ դուք մեզ այդ հնարավորությունը տվել եք»: Ըստ ադրբեջանագետի՝ եթե անգամ իր բնորոշմամբ՝ այդ հրեշավոր, չարաբաստիկ, դավաճանական կապիտուլյացիաի թուղթը ստորագրվի, եւ որեւէ կերպ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, իրենք դա չեն կարողանալու իրագործել իրական կյանքում: Տաթեւիկ Հայրապետյանը վստահ է՝ հստակ է արցախցիների կամքն այդ առումով: Նշենք, որ նաեւ մեկ օր առաջ Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում հայտարարություն ընդունեց, որով պահանջում են, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից: Ադրբեջանագետն ասաց. «Ամբողջ երկրով, ժողովրդով ու հայրենիքով երեսուն տարի կյանք ենք դրել Արցախի պետականության համար: Այսինքն՝ չունենալ Արցախ, բերելու է պետականության կորստի»: Տաթեւիկ Հայրապետյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար քաղաքական ու ապաքաղաքական կոնսոլիդացիա է պետք, պիտի գտնել համախմբման կենտրոնը. «Պետական ապարատում աշխատում են բազմաթիվ մարդիկ, որոնք ուղղակի շոկի մեջ են այս օրակարգից, նույն իրենց թիմում: Սարսափած են, չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Պետք է թափ տան իրենց՝ հարմարվելով հո չի՞: Ո՞նց եք դուք ապրելու, ինչպե՞ս է մեր կյանքը շարունակվելու կամ շարունակվելո՞ւ է, թե՝ ոչ»: Տաթեւիկ Հայրապետյանը վստահ է, որ ստորագրման համար ինչ-որ թուղթ կա, հենց դրա համար էլ այս օրերին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եվրոպական երկրների տարբեր քաղաքներում հանդիպումներ է ունենում Հիքմեթ Հաջիեւ հետ, իսկ ԱԳՆ-ն՝ այսպես կոչված «ֆուտլյարի» դեր է տանում. «Ամեն տեղ արել են քաղաքական նշանակումներ, որպեսզի սպանեն ներքին բոլոր դիմադրությունները: Չեմ կարծում, որ բոլորը պատրաստ են հանձնվել եւ երկիրը թղթով նվիրել Ադրբեջանին»: Տաթեւիկ իհարկե, տեսնում է ԵՄ ակտիվ ներգրավվածությունը եւ կոնկրետ ներկայացուցիչների, բայց նաեւ նշում, որ ամերիկյան կողմից ազդակներ են գալիս, որտեղ հանրաքվեի հարցը դրված է. «Միանշանակ ասել, որ Նիկոլ Փաշինյանին Արեւմուտքն ասում է՝ գնա եւ կապիտուլյացիա ստորագրի, այդպես չէ: Արեւմուտքից հայտարարություններ են անում, որոնք այդ եզրակացության հիմքը չեն տալիս: Նիկոլ Փաշինյանն է փորձում դա այդպես ներկայացնել: Նույն կերպ շարունակ բարդում է իրավիճակը ռուսական կողմի վրա: Այսինքն՝ օգտագործում է տարբեր դերակատարների եւ ստեղծում այդ մանիպուլյացիան»: Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են Նիկոլ Փաշինյանի դրդապատճառները, Տաթեւիկ Հայրապետյանը սա երկրորդական համարեց ու նշեց. «Եթե ինքը չունի լուծում, լուծումը պարզ է. հրաժարական տալ եւ հեռանալ: Մարդիկ շատ ավելի բարդ քայլերի են գնացել, երբ չեն ունեցել լուծումներ: Մարդը, եթե ինքն իր ներսում պարտվել, հանձնվել է, պարտադիր չէ՝ իր հետեւից տանի պետություն եւ դրա անունը դնի խաղաղության դարաշրջան»: Տաթեւիկ Հայրապետյանը հայտարարեց՝ պատրաստ ենք ազգովի Նիկոլ Փաշինյանին տրամադրել անվտանգության երաշխիքներ, եթե դա է խնդիրը, միայն թե թող մեզ չկործանի: Մեր հիշեցմանը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, անդրադառնալով Վիեննայում նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, նշել է, որ նման հանդիպումներ կարող են ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ ՀՀ-ում տեղի ունենալ, Տաթեւիկ Հայրապետյանն այսպես մեկնաբանեց. «Իրենց համար երանելի է, որ ՀՀ-ում նման իշխանություններ կան, որոնք ընդհանրապես պետական շահի գիտակցում չունեն եւ որեւէ քաղաքականություն չեն կարողանում վարել: Միայն հակառակորդների հետ է շատ սինքրոնիզացված աշխատանք գնում»»:Ավելին11:2216.04.22 -
ՀայաստանՌուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից. ՀՀ-ում ՌԴ դեսպանՌուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից, մշտապես ակտիվ աշխատել է այդ ձևաչափում, սակայն արևմտյան մեր գործընկերներն իրենց հավակնությունների ու աշխարհաքաղաքական շահերի պատճառով չեն ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով տուժում են տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Հայաստանի շահերը,այս մասին 24News.am-ի հետ հարցազրույցում նշել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնում առաջ գնալ կարգավորման, խաղաղության պայմանագրի պատրաստման ճանապարհով։ Ռուսաստանն ի սկզբանե աջակցել է այդ նպատակներին, և, ընդհանրապես, հարաբերությունների կարգավորման արմատները գտնվում են այն եռակողմ համաձայնություններում, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։ Ես ի նկատի ունեմ այն հայտարարությունները, որոնք ընդունվել են 2020 թ-ի նոյեմբերի 9-ին, 2021 թ-ի հունվարի 11-ին և 2021 թ-ի նոյեմբերի 26-ին։ Այսինքն, Հայաստանի և Ադրբեջանի տարատեսակ փոխհարաբերությունները արձանագրվել են այդ հայտարարություններում։ Կրկնում եմ, Ռուսաստանը մշտապես հանդես է եկել հարաբերությունների կարգավորման օգտին, միշտ պատրաստակամություն է ցուցադրել օգտակար լինել այդ գործընթացին։ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի դերակատարությունն ուղղված է եղել հենց այդ նպատակին։ Պետք է ասեմ, որ մենք հիմա ունենք ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի կարգավորման հարաբերություններին աջակցելու հարցերով, որը պետք է աշխատի այն չափով, որ չափով կարող է օգտակար լինել կողմերին», - ասել է դեսպանը։ Կոպիրկինն ասել է, թե Ռուսաստանը կասկածի տակ չի դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը. «Մենք այս ձևաչափին միշտ աջակցել ենք, ակտիվ աշխատել ենք այնտեղ և երբեք չենք ասել, որ դրանց հրաժարվում ենք։ Ինչպես ասաց մեր նախարարը, կապված է Մինսկի խմբի մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ։ Այստեղ հարցը պետք է Ռուսաստանին չուղղել։ Պետք է նշեմ, այդ մասին խոսել է նաև մեր նախարարը, որ Մինսկի խմբում համատեղ աշխատանքի նկատմամբ մոտեցումը նույնական է այն մոտեցմանը, որը դրսևորում է Արևմուտքը ՌԴ-ի մասնակցությամբ այլ ձևաչափերին, այդ թվում և այն հարցերում, որոնք կապված են ճգնաժամային իրավիճակների լուծման հետ։ Այսինքն, նրանց ամբիցիաների, աշխարհաքաղաքական շահերի պատճառով, քանդվում են այն մեխանիզմները, միջազգային ձևաչափերը, որոնք ծառայում էին աշխարհի տարբեր երկրներում անվտանգության բարձրացմանը։ Ցավալի է, որ խաղաղությունն ու անվտանգությունը, տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Հայաստանի շահերը զոհ են գնում աշխարհաքաղաքական և այլ շահերի»։ Լրագրողի հարցին, թե ի վերջո, ՄԽ ձևաչափն ապագա՞ ունի, դեսպանը պատասխանել է. «Կարծում եմ, որ այս հարցը պետք է տալ նրանց, ովքեր արգելափակել են աշխատանքը Մինսկի խմբի։ Ռուսաստանը, կրկնում եմ, երբեք չի հրաժարվել այս ձևաչափից և ակտիվ աշխատել է այնտեղ»։Ավելին11:1316.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 18 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացիԱպրիլի 16-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 18 նոր դեպք: Կատարվել է 2631 թեստավորում, առողջացել՝ 14 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 747 դեպք, որոնցից 410 434-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2011 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1681 է. նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր կատարվել է 3 013 643 թեստավորում։Ավելին11:0716.04.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական պատերազմում հայտնի է Ուկրաինայի զոհերի թիվըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ պատերազմի ընթացքում իր երկրի զինված ուժերն ունեցել է մոտ 3 հազար զինվորի կորուստ։ «Ըստ մեր ունեցած թվերի, կարծում ենք, որ կորցրել ենք 2,5-ից 3 հազար զինծառայող...ունենք 10 հազար վիրավոր, դժվար է ասել, թե նրանցից քանիսը ողջ կմնա», - ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։Ավելին10:5416.04.22 -
ՔաղաքականԱնկուսակցական եմ․ Անահիտ Ավանեսյանը թաքցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելըԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում խոսել է իր անկուսակցական լինելու մասին, և նշել, որերբևէ կուսակցական չի եղել, բայց, իհարկե, մշտապես դիտարկում է կուսակցական լինելու հարցը, և, երբ որոշում կայացնի, կդիմի անդամագրվելու։ Հարցին,թե իր հայացքները ՔՊ֊ի հայացքներին համահու՞նչ չեն,Ավանեսյանը պատասխանել է․«Հենց համահունչ են, դրա համար էլ, անդամագրվելու պարագայում, կդիտարկեմ հենց առաջինը ՔՊ-ն»։ Բայց,2021–ի խորհրդարանական ընտրություններում Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում էր, և հետևաբար, պատգամավորի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթեր էր ներկայարցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Անվան գծանշումը ԿԸՀ կայքում միայն նշանակում է, որ նա իր դիմումով և ԿԸՀ որոշմամբ հրաժարվել է մանդատից, պատճառը Կառավարության կազմում ընդգրկվելն էր։ Այլ թեկնածուներ, որոնք կուսակցական չեն կամ այլ կուսակցության անդամ են, նույն աղյուսակում հենց այդպես էլ նշված է։Ավելին10:3316.04.22 -
ՀասարակականԴա իմ դեմ կամ կողմ լինելու հարցը չէ. Անահիտ Ավանեսյանը հարցին, թե դե՞մ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանությունը հստակ չի բացատրում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ էր ուզում ասել իր ելույթներով։ Հանրությունը հասկացել է, որ պատրաստվում են հանձնել Արցախը, բայց նրա թիմակիցները չեն խոստովանում, չեն ուզում Փաշինյանի փոխարեն գույժը հաղորդել։ Բայց հակառակն էլ չեն ասում՝ առաջնորդը կպատժի։ Պաշտոնի ու մանդատի գինը Փաշինյանին չհակաճառելն է։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամեն ինչ արեց, որ չպատասխանի մեր հարցին։ Սկզբում քերականական շտկումներ մտցրեց, երբ խուսանավելու տեղ չուներ, հրաժարվեց պատասխանել՝ եթե Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, իրեն Արցախի ճակատագիրը չի՞ մտահոգում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ, որի քեռորդին զոհվել է 44-օրյա պատերազմում՝ Շուշիում, ամեն ինչ ասաց, բացի բուն պատասխանից՝ արդյոք դե՞մ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս։ «Ես կխնդրեմ՝ Դուք Ձեր մեկնաբանությունները խոսքի վերաբերյալ չհնչեցնեք եւ ուշադիր մեջբերում անեք հենց խոսքից»,- ասաց նա՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Փաշինյանն Արցախը պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի մաս։ - Ես սխալվո՞ւմ եմ։ - Այո։ - Բայց ասում է՝ պետք է իջեցվի Արցախի կարգավիճակի նշաձողը։ - Վարչապետը ներկայացրեց այսօր մեր առջեւ ծառացած մարտահրավերները եւ ներկայացրեց, որ կառավարությունը, իշխանությունը անելու է մաքսիմալը եւ անում է՝ ապահովելու այս իրադրությունում Հայաստանի ազգային շահերի առաջ տանելը։ - Այդ դեպքում Դուք՝ որպես Նիկոլ Փաշինյանի թիմակից, ի՞նչ հասկացաք նրա ելույթից՝ Արցախի ճակատագրի մասով։ - Հասկացա, որ մենք շարունակելու ենք օգտագործել թե՛ անվտանգային, թե՛ դիվանագիտական բոլոր մեր ձեռքում եղած միջոցները՝ ի շահ Արցախի բնակչության եւ Հայաստանի բնակչության։ - Հետեւաբար, կարո՞ղ եք բացառել, որ իշխանություններն Արցախը երբեք չեն ճանաչի Ադրբեջանի մաս։ - Նման հարց ընդհանրապես չի քննարկվել վարչապետի ելույթում, եւ ես իմ մեկնաբանությունները Ձեզ տվեցի։ Այո, Հայաստանի իշխանությունները եւ վարչապետը հստակ շեշտադրումներ արեց, որ առաջնորդվելու է մեր քաղաքացիների անվտանգության, իրենց հողի վրա ապրելու, արարելու, խաղաղության պայմաններում երաշխիքներով։ - Անկախ հանրապետությա՞ն, Հայաստանին միանալո՞ւ կարգավիճակով, թե՞ Ադրբեջանի կազմում, բայց անվտանգ ապրելու երաշխիքով։ - Ես կարծում եմ, սպառիչ տվեցի Ձեր հարցի պատասխանները։ Այսօր մեր առջեւ ծառացած մարտահրավերներին մենք պետք է ամենայն լրջությամբ մոտենանք, անենք մաքսիմալը թե՛ դիվանագիտական, թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական առումներով՝ ապահովելու այս երկրում, այս հողում մեր ապրելու իրավունքը։ - Կխնդրեմ անկեղծ պատասխանեք․ Դուք՝ որպես քաղաքացի, դե՞մ եք, որ Արցախը երբեւէ որեւէ կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում։ - Ուրեմն, տեսեք, ես մշտապես, ոչ միայն այսօր, այլ տարիներ ի վեր կողմ եմ եղել տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն, բայց սա չի նշանակում, որ չպետք է պայքարել արցախահայության՝ իր հողում ապրելու, ինքնորոշվելու եւ իր մշակույթին, լեզվին, ինքնությանը հավատարիմ լինելու իրավունքի համար, որը որ հայ ժողովուրդը վերջին տարիներին իրականացրել է, ամբողջ իր ներուժն ուղղել է հենց այդ իրավունքը պաշտպանելուն։ - Հիմա կարո՞ղ եք ասել, որ դեմ եք, որ Արցախը որեւէ կարգավիճակով հայտնվի Ադրբեջանի կազմում։ - Դա իմ դեմ կամ կողմ լինելու հարցը չի։ Նորից եմ կրկնում․ արցախահայության իրավունք՝ իր հողում ապրելու համար, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, անում ենք ամեն ինչ։ - Արցախահայությունը դեմ է, Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Դուք այս ցանկությունը կիսո՞ւմ եք։ - Ես կարծում եմ՝ Ձեր հարցին պատասխանեցի, ես իմ տեսակետը Ձեզ հստակ, անկեղծ, ազնիվ ներկայացրեցի։ - Տիկին Ավանեսյան, ես ուզում եմ հավատալ, որ Դուք դեմ կլինեք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ - Ես Ձեր հարցին հստակ պատասխանեցի, ներկայացրեցի իմ տեսակետը, հիմա, կարծում եմ, նորից նույն հարցն եք տալիս։ - Շատ լավ։ Ես Ձեր փոխարեն ուզում եմ հավատալ, որ Դուք, ամեն դեպքում, դեմ եք, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, ուստի, եթե ձեր թիմը որոշի, որ պետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, Դուք կընդդիմանա՞ք դրան։ - Նորից եմ կրկնում՝ Հայաստանը, մենք, ես՝ անձնապես, 44-օրյա պատերազմի ժամանակ իմ բոլոր եղբայրները, ամուսինս եղել են պատերազմի դաշտում, արել են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն արցախահայության՝ այդ հողում ապրելու իրավունքը, եւ եղբայրս էլ Շուշիի մատույցներում զոհվել է՝ եւս պաշտպանելով նրանց այդ իրավունքը։ Եվ այդ հանձնառությունը, որ մենք բոլորս ունենք մեր նահատակների առջեւ՝ անելու հնարավորինս Հայաստանի, արցախահության շահերը պաշտպանելու համար։ - Ես ցավում եմ ինչպես Ձեր եղբոր, այնպես էլ մյուս բոլոր նահատակների համար։ Ուստի, արդյոք բարոյակա՞ն կլինի, որ Ձեր եղբոր ու մյուսների թափած արյունն անիմաստ լինի, պարզվի, որ Արցախը, որի համար նրանք իրենց կյանքն են տվել, հայտնվելու է Ադրբեջանի կազմում։ - Ես Ձեր հարցին պատասխանեցի, կարծում եմ»:Ավելին10:2616.04.22 -
ՔաղաքականՀակոբ Սիմիդյանի ու մյուս ՔՊ-ականներր միջև լարվածություն կա․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լարավածություն կա Նիկոլ Փաշինյանի սիրելի Հակոբ Սիմիդյանի ու մյուս թիմակիցների միջև: Հակոբ Սիմիդյանը, ըստ մեր աղբյուրի, նախարար նշանակվելուց հետո գրեթե ոչ ոքի հետ չի շփվում: «Անգամ իր ամենամտերիմնեների հետ է սառեցրել հարաբերությունները: Թեև Փաշինյանը Սիմիդյանին է վստահել Շրջակա միջավայրի նախարարությունը, բայց ինքն էլ քաջ գիտակցում է, որ նա հեռու է այդ ոլորտից: 2021-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նրա թիմակիցներից ամեն մեկը պաշտոն է պահանջել, ու Փաշինյանը յուրայինների ձեռքից ասես կրակն է ընկել»,- փոխանցեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրն ու ավելացրեց, որ չի բացառվում՝ Սիմիդյանը զրկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի մանդատից: Իսկ ՔՊ կուսակցության համագումարը, հիշեցնենք, մայիսին է կայանալու: Կուսակցության վարչությունը 21-ից 15 անդամ է ունենալու, ու Սիմիդյանը, կարծես թե, այդ ցուցակում այլևս չի ընդգրկվի»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/751921b6112a6681ed64d915d848f64c © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1716.04.22 -
ՔաղաքականԱռաջին կապիտուլյացիան Ղարաբաղինն էր, սա լինելու է Հայաստանինը․ քաղաքագետՀարցազրույց պատմաբան, քաղաքագետ, «Regnum» ռուսական ինֆորմացիոն հարթակի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ - Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սկսեն խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, եւ խաղաղությունն այլընտրանք չունի: Մինչդեռ Հայաստանում մարդիկ մտավախություն ունեն, որ պատերազմն այլընտրանք չունի: Ինչի՞ կբերեն միակողմանի ջանքերն ու ռեւերանսները՝ ուղղված Ադրբեջանին, որը խաղաղություն չի ուզում: - Այդ համաձայնությունը, որն անվանում են խաղաղ պայմանավորվածություն, կբերի Հայաստանի նոր կապիտուլյացիայի: Առաջին կապիտուլյացիան 2020 թվականի նոյեմբերի 9-ին էր, եւ այն Ղարաբաղին էր վերաբերում, իսկ սա լինելու է Հայաստանի կապիտուլյացիան: - Այդ նոր կապիտուլյացիան արդեն սկսվե՞լ է: - Ոչ, առայժմ որոշումն ընդունված չէ: Ղարաբաղի կապիտուլյացիան նախկինում արդեն կայացել է, իսկ հիմա այն հաստատում ստացավ: - Փաշինյանը մեր խորհրդարանում քննադատեց ՀԱՊԿ-ն, ասաց, որ ադրբեջանցիների ներխուժումները, Սոթք-Խոզնավար հատվածի արեւելյան սահմանի իրադարձությունները մեր ԶՈւ ձախողումն էին, բայց ՀԱՊԿ արձագանքը ՀԱՊԿ ձախողումն էր: Չե՞ք կարծում, որ, իրոք, ՀԱՊԿ-ն պետք է ավելի ակտիվ լինի Հայաստանի սահմանները պաշտպանելու հարցում: - Նախ՝ Փաշինյանի դերի մասին ՀԱՊԿ-ում: Նա ֆորմալ առումով ղեկավարել է, չէ՞, Հավաքական անվտանգության կազմակերպության ուժերը հունվարին՝ Ղազախստանի իրադարձությունների ժամանակ: Հետեւապես, նա կիսել է պատասխանատվությունը ՀԱՊԿ-ի հետ: Իսկ եթե նա ՀԱՊԿ մյուս անդամների հետ կիսել է պատասխանատվությունը, հետեւապես, նա պետք է մեղադրի ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ նաեւ ինքն իրեն: Բայց ես չեմ նկատում, որ նա ինքն իրեն էլ մեղադրի: - Չէ՞ որ նա ասում է՝ կներեք, ես մեղավոր եմ, մեր ԶՈՒ սխալն էր: - Չէ, ես նկատի ունեմ ՀԱՊԿ-ի հարցում, քննադատելով այս կազմակերպությանը՝ ինքն իրեն էլ պետք է քննադատի: - Դուք կարծում եք, որ նա բավականաչափ ակտիվ չէ՞ կազմակերպությունում: - Երբ որ դու ֆորմալ առումով, տիտղոսով, ռոտացիոն կարգով ղեկավարում ես կազակերպությունը, պետք է այն քննադատես ոչ թե մի պատահական օրինակով, այլ պաշտոնավարման սկզբից, երբ որ նոր ես ստանձնում պաշտոնը: Մինչդեռ մենք դա չենք լսել: Ստացվում է, որ ՀԱՊԿ-ն քննադատելով՝ նա առանձնացնում է ինքն իրենից այդ կազմակերպությունը, թեեւ ներկայում, ռոտացիոն կարգով, հանդիսանում է պաշտոնատար անձ: Երկրորդ․ ոչ ոք չպետք է պատրանք ունենա, եւ կարծում եմ՝ նորմալ մարդիկ պատրանք չունեն, որ ՀԱՊԿ ներսում Հայաստանը փոքրամասնություն է Ադրբեջանի հետ կոնֆլիկտի հարցում: Իսկ անդամ երկրների մեծ մասը հակված է ընդունել Ադրբեջանի դիրքորոշումը եւ ձեւացնել, թե դու դա չես տեսնում, պետք չէ: Դա միամիտ մարդկանց վրա է հաշվարկված, իսկ միամիտ մարդկանց այդպես շահագործել պետք չէ եւ ազնիվ չէ: Երրորդը․ ՀԱՊԿ-ն ֆորմալ առումով պետք է միջամտի Հայաստանի արեւելյան մասի իրադարձություններին, սահմանների խախտման ժամանակ: Բայց մենք լավ գիտենք ու տեսել ենք, որ փոխադարձ սահմանային բախումներ են շարունակվում Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ, եւ ոչ ոք ՀԱՊԿ-ին չի կանչում, թեեւ այս երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամներ են: Վերջերս եղան բախումներ Ղրղզստանի եւ Ուզբեկստանի միջեւ եւ այլն: Եզրակացությունը բոլորի համար պարզ է՝ ՀԱՊԿ-ն կազմակերպություն է, որն օգտվում է Ռուսաստանի ռեսուրսներից, ներուժից եւ, առաջին հերթին՝ սպառազինության արտոնյալ գներից: Ռեալ պատկեր կստանանք, եթե հիշենք, թե քանի խաղաղարար էր Հայաստանից հայտնվել Ղազախստանում՝ հունվարի դեպքերի ժամանակ, եւ քանիսը՝ Ռուսաստանից: Եթե մենք պատկերացնենք այս մասնակցության համաչափությունը, կհասկանանք, որ ՀԱՊԿ-ն ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի դոնորության ձեւ՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ուրիշ ոչինչ: - Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը չպետք է համարձակվի նոր սպառազինություն ձեռք բերել: Հասկանալի է՝ նկատի ունի Ռուսաստանին, որը մեր հիմնական մատակարարն է: Ինչպե՞ս են Ռուսաստանում վերաբերվում այս ակնարկներին, սպառնալիքներին: - Նման ակնարկները պետք է ուղղակի չլսելու տալ, որովհետեւ ցանկացած կոմպետենտ մարդ գիտի, որ սպառազինությունը Հայաստան է գնում ՀԱՊԿ արտոնյալ գներով, ոչ թե շուկայական, ուստի դրա քանակը կարող է լինել շատ մեծ: - Փաշինյանի ելույթից հետո, երբ հայտարարվեց, որ Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը, Արցախում ամրապնդվեցին Ռուսաստանին դիմելու, ՌԴ կազմ մտնելու տրամադրությունները: Ի՞նչ եք կարծում՝ դա հնարավո՞ր է եւ գործնականում ինչպե՞ս կարող է տեղի ունենալ: - Նախ, ուզում եմ ասել, որ լավ կլիներ, եթե ՌԴ-ին դիմելու գործողությանը սատարեր Հայաստանը, եթե նա զգում է պատասխանատվություն Ղարաբաղի ճակատագրի համար: Եթե այդպես է, նա պետք է աջակցի Ղարաբաղին այս հարցում: Ես անձամբ, իհարկե, կուզեի, որ, ինչպես հայտարարեց Ղարաբաղի նախագահը, մեր խաղաղապահները մնային այնտեղ ընդմիշտ: Դե, իսկ իրականությունն այն է, որ մեր խաղաղապահների այնտեղ գտնվելու ժամկետն ավարտվում է 4 տարուց, եւ մինչ օրս նրանց մանդատը դետալիզացված, մանրամասնված չէ Ադրբեջանի կողմից: Նախեւառաջ այդ մանդատը պետք է դետալիզացվի: Երկրորդը․ Հայաստանը պետք է պայքար տանի որպես պաշտոնական կողմ, որը բերել է ռուսաստանյան խաղաղապահներին Ղարաբաղ: Խաղաղապահներին բերել են Ադրբեջանն ու Հայաստանը, եւ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ՌԴ խաղաղապահ մանդատը դետալիզացնելու համար՝ դրա ժամկետն առնվազն եւս 5 տարով երկարաձգելու համար արդեն հիմա: Բայց գտնվելով Բրյուսելում եւ եռակողմ հանդիպման արդյունքում մեմորանդում ստանալով Շառլ Միշելից՝ Հայաստանը ոչ մի բառով չբողոքարկեց այն փաստը, որ այդ փաստաթղթում չկա հիշատակում Ռուսաստանի խաղաղապահների մասին: - Հայաստանի ժողովուրդն ու պաշտոնական Երեւանը վաղուց արդեն տարբեր ուղղություններով են նայում, եւ զարմանալի չէ, որ իշխանությունը չի սատարում Արցախին: - Որպեսզի ձեզ չքարոզեմ այն, ինչը դուք՝ ինքներդ, շատ լավ հասկանում եք, կասեմ այսպես՝ այո, ես կցանկանայի, որ Ռուսաստանն ընդմիշտ մնար Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e1b9af5bff331a40ee539d027fd8cf60 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:0716.04.22 -
ՔաղաքականԻշխանության «վերին էշելոններից» հանձնարարական է իջեցվել՝ վարկաբեկել ընդդիմադիրներին․ «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «Ընդդիմության ապրիլի 5-ի հանրահավաքից անցել է մոտ տասն օր, բայց այն դեռևս հանգիստ չի տալիս իշխանություններին: Բանն այն է, որ, մեր ունեցած տեղեկություններով, նրանց խորապես անհանգստացրել է թե՛ հանրահավաքի մարդաշատությունը, թե՛ այն հանգամանքը, որ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են գալիս միասնաբար: Արդյունքում նրանք այս օրերին փորձում էին վարկաբեկել այդ հանրահավաքի նախաձեռնողներին, ավելին՝ ինչ-ինչ «կուլիսային» կազմակերպիչներ «գտնել» հանրահավաքը ստվերելու համար: Ի մասնավորի, սոցիալական ցանցերում գրառումներ էին կազմակերպել, թե մարդկանց փող են բաժանել հրապարակ բերելու համար, թե մարզերից հավաքել են տարբեր մարդկանց, որոնք իբր նույնիսկ չգիտեին, թե ինչի համար էին գալիս, թե հանրահավաքը կազմակերպվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան օգնությամբ ու նույնիսկ ֆինանսական օգնությամբ և այլն, և այլն: Մեր ունեցած տեղեկություններով, իշխանություններն էլ հիանալի գիտեն, որ այդ ամենը իրականության հետ որևէ աղերս չունի, պարզապես չեն կարողանում մերվել այն մտքի հետ, որ իրենց վարկանիշը և աջակցությունը մեծ անկում է ապրել, իսկ հականիկոլական արշավը, որը գնահատվում է որպես փրկության արշավ, գնալով մեծ թափ է ստանում, ուստի դիմել են իրենց հոգեհարազատ մեթոդին՝ ակնհայտ ստին: Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, հաշվի առնելով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի ու նրա պատգամավորների ելույթները խորհրդարանում, որոնք առավել ակնհայտ էին դարձնում Հայաստանին ու Արցախին սպասվող նոր փորձանքները, ինչպես նաև դրա հետ կապված ընդվզման ալիքի ուժգնացումն ու, անկախ կուսակցական և անձնական մոտեցումներից, բավական մեծ կոնսոլիդացիայի և նոր՝ առավել հուժկու հանրահավաքների հավանականությունը, իշխանության «վերին էշելոններից» հանձնարարական է իջեցվել՝ այս օրերին առավել մեծ թափով վարկաբեկման արշավ սկսել ընդդիմադիրների դեմ և մանիպուլյացիոն նոր թեզեր շրջանառել»։Ավելին10:0416.04.22