Լրահոս
Հայաստան
22:20
17.04.22
746

Արթուր Ավագյանն ու Նվեր Կիրակոսյանը վաղվանից հացադուլ են հայտարարում

Img default alt hy

Արթուր Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես և Նվեր Կիրակոսյանը, չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված, առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների, որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ հայտարարում ենք ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։

Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ կատարման ուղղորդումը։ Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։

Այն ԿՈՉ Է, ծառայելու օրինակ։ Մեր լավ և ազնիվ ընկերներ, կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։

Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ ՀԱՅՐԵՆԿԻՑՆԵՐ։

Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։ Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։

Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է..., մենք էլ՝ նույն մենք»։