Լրահոս

2022-04-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Եռաբլուրից գողություն են արել
    44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Եռաբլուրից կատարված գողության մասին։ «Ես չգիտեմ՝ ինչ բառով դիմեմ Եռաբլուրի գողերին,լավ դուք խիղճ ունե՞ք,ոնց կարելիա գիշերը մեքենայով գալ կանգնել ու սրբել տանել ամեն ինչ անգամ խաղալիքներ,ու շատ լավա եղել,որ ծեծ եք կերել ու էն բանից հետո,որ մուննաթ եք եկել թե բա «կարողա սոված մեռնեմ»։ Տո պիտի սատկեիր, բայց նման բան չանեիր ու էն էլ ընտանիքով»,- գրել է նա՝ նշելով, որ ինքը դեմ չէ, եթե կոնֆետ են վերցնում, բայց նպատակային թալանն անընդունելի է։ «Խնդրում եմ չասեք դրածա թող տանեն, էտքանը լավ հասկանում ենք, բայց դա օգտվել չի,դա գողություն է սրբավայրից»,- նշել է նա։
    19:31
    17.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ապրիլի 17-ի դրությամբ կատարվել է 2 152 657 քովիդ պատվաստում
    Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ապրիլի 17-ի դրությամբ կատարվել է 2 152 657 պատվաստում, որից` - առաջին դեղաչափ` 1120804, - երկրորդ դեղաչափ` 987513, - բուստեր` 41187:
    10:44
    17.04.22
    Ավելին
2022-04-16
  • Img default alt hy
    Հայաստան
    «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերիների միջով, չեմ վախենա չարից, քանզի, Տե՛ր, ինձ հետ ես»․ Նիկոլ Փաշինյան
    Ես ցանկանում եմ 2022 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել 22–րդ Սաղմոսով, ցանկանալով, որ այն ձենզից յուրաքանչյուրին ուղեկցի ձեր ողջ կյանքի ընթացքում և մեր երկիրը հավիտյան։ Այսպես է շնորհավորել Սուրբ Զատիկը Նիկոլ Փաշինյանը։ «Սաղմոս 22.Տերն իմ հովիվն է և ինձ ոչինչ չի պակասի, դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց։ Նա կենդանացրեց ինձ` հանուն իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով։ Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերիների միջով չեմ վախենա չարից, քանզի, դու, Տե՛ր,ինձ հետ ես, քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ։ Իմ առջև սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց, գլուխս յուղով օծեցիր և քո բաժակն արբեցրեց ինձ անխառն գինու պես։ Ողորմությունը քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակվեմ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,-մեջբերել է Փաշինյանը։
    22:00
    16.04.22
    Ավելին
  • Առողջապահական
    Նոր կյանք՝ փոքրիկներին. բացառիկ վիրահատություն՝ Երևանում
    Մոսկվայից ժամանած մանկական վիրաբույժի օգնությամբ բացառիկ վիրահատություն է կատարվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում:
    21:51
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Բախվել են թիվ 44 երթուղու ավտոբուսն ու թիվ 473 երթուղու «Գազելը». վարորդը խմած է եղել
    Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:25-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ 37/9 հասցեի դիմաց, բախվել են թիվ 44 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի և Դարբնիկ գյուղից Երևանի երկաթագծի կայարան՝ թիվ 473 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արամ Վարդանյանն ու Ռազմիկ Բարսեղյանը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Գազելի» վարորդը եղել է ոչ սթափ (խմած): Վերջինիս վարորդը տեղում պարեկային ծառայության աշխատակցի կողմից զրկվեց վարորդական իրավունքից:
    21:43
    16.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Բազմահարկի շինարարությունը սպառնալիք է վթարային շենքի համար. Չեխովի 24 հասցեում ամեն օր երկրաշարժ է
    Չեխովի 24 շենքի բնակիչներն ահազանգում են՝ իրենց 3-րդ կարգի վթարային շենքի հարևանությամբ բազմահարկ բնակելի շենք է կառուցվում:
    21:40
    16.04.22
    Ավելին
  • Իրավական
    Փաստաբաններն իրավաբանություն են փնտրում՝ նախկին գլխավոր դատախազի գործում
    «2018 թվականից այս կողմ իրավապահ համակարգը նայում է ոչ թե քրեական գործերի բովանդակությանն, այլ թե ով է անցնում այդ քրեական գործով»: Սա Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանական թիմի կարծիքն է:
    21:26
    16.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսները հարվածել են Կիևին. Զելենսկին հայտնում է, որ Ուկրաինան 3000 զինվոր է կորցրել
    «Ռուսական զորքը թիրախային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին»,- հայտնել է Կիևի քաղաքապետը: Կլիչկոյի խոսքով՝ տեղում աշխատում են շտապօգնության բժիշկներն ու փրկարարները։
    21:25
    16.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ծովից ծով մեղավորներ». Հայաստանը «կործանելու համար» մեղադրվում է Տիգրան Մեծը
    Տիգրան Մեծին կապիտուլյացիայի մեջ մեղադրեց իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը: Նա, մասնավորպաես, ասաց. «Մենք էսքան գովերգում ենք Տիգրան Մեծին, բայց Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը»:
    21:24
    16.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը «Հայաստանի ամենաադեկվատ քաղաքական գործիչն» է ճանաչվել թուրք-ադրբեջանական մամուլում
    Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանում ճանաչվել է Հայաստանի ամենաադեկվատ ու իրատես ղեկավար:
    21:23
    16.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Կիկոսությո՞ւն», թե՞ «մանիպուլյացիա». որքա՞ն է իջեցնում Երևանն Արցախի կարգավիճակի նշաձողը
    Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու, Արցախի ապագան Ադրբեջանի կազմում տեսնելու Հայաստանի իշխանության հայտարարություններից հետո պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցնում է «անջատում՝ հանուն փրկության» Փաշինյանի նախընտրական խոստումը:
    21:22
    16.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է». պատասխանում են քաղաքացիները
    «Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է»: Այս հարցն է «Հայլուրի» թղթակիցն ուղղել Հայաստանի 48 քաղաքացու: Նրանց մի մասն անտարբեր է, մյուսները՝ հույսները կորցրել են, թե առհասարակ հնարավոր է փրկվել:
    21:21
    16.04.22
    Ավելին
  • Միջազգային
    2022 թվականին ՌԴ քաղաքացիություն ամենից շատ ստացել են Ուկրաինայի բնակիչները
    2022 թվականի առաջին եռամսյակում ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց շրջանում ամենամեծ թիվը կազմել են Ուկրաինայի և Տաջիկստանի բնակիչները, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից՝ ընդգծելով, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հայտերն ամենից շատ ստացվում են հետխորհրդային հանրապետություններից։ «2022 թվականի առաջին եռամսյակում ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց 97,2 տոկոսը՝ 137,7 հազարը, հետխորհրդային հանրապետությունների բնակիչներ են, նրանցից 39,6 տոկոսը՝ Ուկրաինայի, 23,9 տոկոսը՝ Տաջիկստանի, 8 տոկոսը՝ Ղազախստանի, 7,9 տոկոսը՝ Հայաստանի, 4,7 տոկոսը՝ Ուզբեկստանի, 4,5 տոկոսը՝ Ադրբեջանի, 3,6 տոկոսը՝ Ղրղզստանի, 3,1 տոկոսը՝ Բելառուսի, 3 տոկոսը՝ Մոլդովայի բնակիչներ»,- տեղեկացրել են ՌԴ ՆԳՆ-ից։
    15:42
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
    Հանրապետության տարածքում ապրիլի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևանում ապրիլի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ:
    15:26
    16.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսները հարվածել են Կիևին. Զելենսկին հայտնում է, որ Ուկրաինան 3000 զինվոր է կորցրել
    «Ռուսական զորքը թիրախային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին»,- հայտնել է Կիևի քաղաքապետը: Կլիչկոյի խոսքով՝ տեղում աշխատում են շտապօգնության բժիշկներն ու փրկարարները։
    15:20
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը «խաղաղություն դարաշրջանի» շղարշի տակ տանում է մեզ բոլորիս դեպի պատերազմ․ Աբովյան
    ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես բնավ նպատակ չունեմ վերլուծել կամ քննարկել իշխանավորների այն հակահայկական և ապապետական մտադրությունները և ելույթները, որոնք թրքամետ զզվելի բուրմունք տարածելով թափվեցին Հայաստանի և Արցախի քաղաքացիների գլխին այս վերջին օրերի ընթացքում։ Ոչ...այս պարագայում իմաստ չկա կրկին փաստել, որ ներկայիս իշխանությունը «խաղաղություն դարաշրջանի» շղարշի տակ տանում է մեզ բոլորիս դեպի պատերազմ։ Սա ակնհայտ փաստ է։ Ես պարզապես ուզում եմ, որ բոլոր նրանք ովքեր հրաժարվում են ուղղակի առերեսվել իրականության հետ և  խճճված իշխանական  թրքահաճո ստերի մեջ համարյա կորցրել են սթափ դատելու ունակությունը...ես ուզում եմ, որ մի կողմ դնելով հուզականությունը, քաղաքական նախապատվությունը, սուբյեկտիվ ցանկությունները և համոզմունքները պարզապես համադրեն իրար հետ ՀՀ «ժողովրդի»  իշխանությունների և ռազմական հանցագործ,հայասպան Իլհամ Ալիեւի հայտարարությունները։ Կարծում եմ,որ այս թուրքալեզու վիժվածքի նպատակները և ներկայիս ՀՀ իշխանությունների սինխրոն գործողությունները շատ ակնհայտ ցույց տալիս ,թե ինչ է սպասվում մոտ ժամանակներում։ Հատուկ խորհուրդ կտամ այս տեսանյութը ուշադիր նայել երեւանցիներին,սյունեցիներին և սևանցիներին։ Հ.Գ Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ այս հայասպան վիժվածքի ուղիղ խոսքը տեղադրել, սակայն սա նաեւ տեղադրված է բոլոր այն մարդկանց համար ,որոնք ուղղակի հրաժարվում են ընդունել իրականությունը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fe160ce4d2be65487c326530b2ed1cb1 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    15:10
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աշխարհը պատրաստվում է հետնիկոլական Հայաստանին, իսկ մե՞նք. Անդրանիկ Թևանյան
    Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Արեւմուտքի նավթային շահերին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: «Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Արեւմուտքի նավթային շահերին։ Վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել։ Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել»։ Լևոն Տեր-Պետրոսյան 1 նոյեմբերի, 1997 թ. 1998-ի իշխանափոխությունը և դրան հաջորդած բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ամբողջությամբ հերքեցին տերպետրոսյանական այն թեզը, թե, իբր, փուլայինից հրաժարումը նշանակում է պատերազմ, թե, իբր, միջազգային հանրությունը Ղարաբաղի հակառակորդն է, կամ այլ կերպ ասած՝ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման անհնարինության ու Արցախն Ադրբեջանի կազմից դուրս չտեսնելու կողմնակիցը: Տևական բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ 2007-ի նոյեմբերի 29-ին Մադրիդում ընդունեցին հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնց մեջ մասնավորապես նշված է. «Հղում կատարելով Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջև հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին և մասնավորապես, 2-րդ հոդվածին`ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին`պետությունների տարածքային ամբողջականության, և 8-րդ հոդվածին` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ: Համաձայն այդ դրույթների, սույնով մենք կարգադրում ենք մեր արտգործնախարարներին՝ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մշակել հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ համաձայնագիր: ... ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: ... Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ»: Փաստորեն, աշխարհը ոչ միայն Ղարաբաղի դեմ չէր, այլ ընդունում էր և ընդունում է Արցախի ինքնորոշման իրավունքի գոյությունը: Այլ հարց է, որ Հայաստանը պետք է տեր կանգնի ու հետևողական լինի այդ հարցում՝ զուգահեռաբար ապահովելով մարտունակ բանակի առկայություն, խաղաղություն և անվտանգ զարգացում: Ինչպես որ եղավ 1998-ի իշխանափոխությունից հետո: «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ»: 13 ապրիլի, 2022թ. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը ստում է: Նա կրկնում է 1997–ին հնչած ու գործնականում հերքված թեզը։ Իրականությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող որևէ երկիր չի հայտարարել, որ չեղարկում է Մադրիդյան սկզբունքները և պահանջում է ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, այսինքն՝ համաձայնել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ադրբեջանական պահանջներին: Ասել է թե՝ կարգավիճակի նշաձողն իջեցնելու, կամ ավելի պարզ՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու միջազգային կոնսոլիդացիա գոյություն չունի: Համենայնդեպս նման հրապարակային հայտարարություն չկա: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն է ուզում, որ այդպիսի կոնսոլիդացիա լինի, որպեսզի ինքը հայ ժողովրդին «հիմնավորի», որ ինքը չէ Արցախը հանձնում ու մտնում թուրք-ադրբեջանական օրակարգի մեջ, այլ՝ միջազգային հանրությունն է դա ստիպում: Չկա՛ նման բան: Որևէ երկիր չի՛ ստիպում Հայաստանին Արցախը համարել Ադրբեջանի մաս: Եթե կա նման պահանջ, ապա ցույց տվեք այդ պահանջը: Նիկոլ Փաշինյանի համար «միջազգային հանրությունը» Թուրքիան ու Ադրբեջանն են։ Այդ նրանք են պահանջում նշաձողի իջեցում։ Միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է Փաշինյանի ուզածը՝ իրենց ներքաշելու հանձնման գործընթացի մեջ, բայց չի մտնում այդ դաշտ, որպեսզի հետնիկոլական Հայաստանում կարողանա ոտատեղ ունենալ, քանզի և՛ ՌԴ-ն, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը գիտեն, որ թուրք-ադրբեջանական օրակարգով շարժվող Փաշինյանը քաղաքական դիակ է և երկար կյանք չունի: Դրսում պատրաստվում են հետնիկոլական Հայաստանի վրա ազդեցություն ունենալու համար պայքարին: Շատ կարևոր է, որ առաջին հերթին հայ ժողովուրդը պատրաստ լինի իշխանափոխության, արժանապատիվ խաղաղության օրակարգով շարժվելուն, միջազգային հանրության ու հատկապես ՌԴ-ի հետ ճիշտ աշխատելուն և մեր երկրին այս վիճակից դուրս բերելուն: Պատրաստվե՛ք»,- գրել է նա։
    14:56
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Սանմաքրման մասով երևանցիներից դեռևս դժգոհություններ կան
    2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա: «Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան. վիճակը գոհացուցիչ չէ: Խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Հավաքագրման գործընթացը սկսված է», - հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
    14:55
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական մի «ականավոր» անդամ գերազանցեց բոլոր իր թիմակիցներին. Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հերթը հասավ Տիգրան Մեծին Քպ կոչվող խառնամբոխի մանկուրտները միմյանց միջև մրցության մեջ են։ Այդ արարածները մարմնի տարբեր մասերով փորձում են արդարացնել և պաշտպանել իրենց ստնտու բռնապետիկին, պատերազմի պարտության, հազարավոր զոհերի, հայրենիքի հանձնման և ուրացման համար։ Որպես հիմնական թիրախ ընտրված են նախկինները։ Մրցակցությունը հիմնականում ընթանում է, թե ով առավել հնարամիտ կգտվի նախկիններին մեղադրելու, հայհոյելու մեջ։ Մեղավոր են ոչ միայն անկախ Հայաստանի նախկին նախագահները, այլև ՀԽՍՀ բոլոր ղեկավարները, 1918-1920թթ․ ՀՅԴ անդամները։ Սակայն, քպ-ական մի «ականավոր» անդամ գերազանցեց բոլոր իր թիմակիցներին, մեր այսօրվա դժբախտությունների մեջ մեղադրելով Տիգրան Մեծին։ Սրանց հոգեբանությունը ստրկական է։ Քանի որ իրենք բռնապետիկի ստրուկներն են, իսկ բռնապետիկը քարոզում է հայ ժողովրդին օտարին՝ թուրքին հպատակություն և ստրկություն, սրանք արդեն նոր «մեղավորներ» են փնտրում հայ ժողովրդի պատմության ընթացքում ստրկության դեմ, ժողովրդի արժանապատվության և պետականության համար պայքարող հայոց մեծերի մեջ։ Սրանց «տրամաբանությամբ» հայ ժողովրդի ամենամեծ թշնամին եղել է Հայկ Նահապետը։ Չէ՞ որ եթե Հայկ Նահապետը չլիներ, ապա հայ ժողովուրդը «խաղաղ», ստրկաբար կգոյատևեր Ասորեստանում, և այն ժամանակվա գուրգենսուքիասյաննեերն ու խաչատուրարսենյաները երջանիկ կբարգավաճեին։
    13:52
    16.04.22
    Ավելին