Լրահոս
Հասարակական
11:39
22.04.22
265

31-ամյա վարորդը ГАЗ 31105-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային

Img default alt hy

Երեկ ժամը 19։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Վահե Մ․-ն իր վարած ГАЗ 31105 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 45 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, 14-ամյա Վիլեն Գ․-ին։ 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը հարվածից դիպել է Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արման Գ․-ին պատկանող կայանված Grand Cherokee մակնիշի ավտոմեքենային։ 

Երեխան տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։