Լրահոս
Իրավական
11:33
22.04.22
138

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ. Գլխավոր դատախազ

Img default alt hy

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակել է մնալ ՀՀ գլխավոր դատախազության առաջնահերթությունը, խորհրդարանում հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ. նախորդ տարվանից մոտ 300-ով ավելի է։

Այդ անձանցից մոտ 600-ը, Դավթյանի խոսքով, հանդիսացել է պաշտոնատար անձ։

«Տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել ու դատի տալ շուրջ 433 անձի կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար»,- ասել է Դավթյանը։

Ըստ նրա՝ տարվա ավարտի դրությամբ՝ ընթացիկ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ։

«Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության արդյունքում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնասը։ Այս քրեական գործերի մեծամասնությունը բավական երկար ժամանակ քննվող քրեական գործեր են, ակնհայտ է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը, պարզումը, դրա պատշաճ ապացուցողական բազայով հիմնավորումը ժամանակատար գործընթաց է։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում ունենք 19 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնասի վերականգնում»,- հայտարարել է գլխավոր դատախազը։