Լրահոս
Քաղաքական
11:22
22.04.22
175

Իշխանությունները փորձում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց համոզված եմ, որ չի հաջողվելու. Վանեցյան

Img default alt hy

 

Քաղաքացիներին կոչ եմ անում ավելի ակտիվ լինել, գալ Ազատության հրապարակ, միանալ պայքարին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Այս պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի է»,- ասել է Վանեցյանը։

Հարցին, թե ոստիկանությունն ինչու չի թույլատրում վրաններ տեղադրել, Վանեցյանը պատասխանել է.

«Չեմ կարծում, որ դա ուղղակի ոստիկանության որոշումն է, այդ որոշումը քաղաքական է։ Քաղաքական իշխանությունները, տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսած շարժումը ժամ ժամի թափ է հավաքում, փորձում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չի հաջողվելու»։