Լրահոս
Հասարակական
22:31
21.04.22
365

Մեր երեխեքի արյան համար մեզանից լավ ոչ մեկ պատասխան չի կարող ուզել. զոհվածի ծնող

Img default alt hy

«Խնդրում ենք միացեք այս պայքարին։ Մեր երեխեքի արյան համար մեզանից լավ ոչ մեկ պատասխան չի կարող ուզել։ Մեզանից էլ թանկ ոչ մեկ Արցախի համար չի վճարել։

Արցախում չի կարող թուրքը ոտք դնել։ Ես պատաստ եմ ազգի հետ գնալ մեռնելու, եթե իմ տղեն զոհվել է, իմ ապրելն էլ իմաստ չունի։ Մեր ցավը մեծ է, գիտեմ, 24 ժամ ցավում է, վեր կացեք, ծնողներ»,- ասել է Ազատության հրապարակում հավաքված ծնողներից մեկը:

«Մենք ուզում ենք, որ մեղավորները պատասխան տան: Իմ որդին ընդամենը 12 օրվա ծառայող է եղել:

12 օրվա ծառայողին, ոչ մեկը իրավունք չի ունեցել ռազմական գործողությունների տանել, բայց տարել են. պիտի պատժվեն, պիտի պատասխան տան: Մենք քաղաքականություն կամ այլ բանի հետ ոչ մի կապ չունենք, թող գան պատասխան տան:

 

Մենք ուզում ենք այս տղաներին հացադուլից հանենք, մեղք են իրենք:

Մեկ տարի 7 ամիս է անցել, բայց դեռ կես հոգի չի դատվել, բա ով պետք ա պատասխան տա»,- ասել են ծնողները: