Լրահոս
Արցախ
15:16
22.04.22
449

Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես․ Նիկոլ Փաշինյան

Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, այսօր Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե Արցախը հանձնում են։

«Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ-միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ։

Արցախը հանձնողը, ընդհակառակը, պատերազմի հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի և Արցախի հանձնումն, ըստ էության, իրականություն դարձած կլիներ։

Մենք, հակառակը, աննախադեպ ծավալի ներդրումներ ենք  իրականցնում Արցախում, որովհետև Արցախը պահել նշանակում է  արցախցուն պահել Արցախում, Հայաստանը պահել նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել, իսկ դա առանց խաղաղության հնարավոր չէ»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ բացառում է, որ ստորագրվի որևէ փաստաթուղթ առանց հանրային լայն քննարկման։