Լրահոս
Հայաստան
15:52
22.04.22
169

Դատավորների մեղքն է, որ Ջհանգիրյանը կարողացել է իրենց «իրենով» անել. Ռուբեն Վարդազարյան

Img default alt hy

Ջհանգիրյանի պաշտոնավարման վերաբերյալ ես իմ կարծիքը հայտնել եմ մինչև նրա ընտրվելը։ Կարծում եմ, որ նա չպետք է ընտրվեր ԲԴԽ անդամ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, Դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի աշխատանքը։

Լրագրողի դիտարկմանը, թե մամուլում կան հրապարակումներ, որ Ջհամգիրյանը կարողացել է որոշ դատավորների «իրենով» անել և այժմ էլ պատրաստվում է հրաժարվել պաշտոնից, Վարդազարյանը պատասխանեց.

«Եթե նա կարողացել է դատավորներին իրենով անել, ապա դա ոչ թե իր, այլ դատավորների մեղքն է։ Եթե այդքան շուտ և հեշտ կարող էին կոտրվել, ապա երևի թե այդ մարդիկ արժանի չէին դատավորի բարձր կոչմանը»։

ԲԴԽ՝ իր վերադարձը Ռուբեն Վարդազարյանը անհնարին է համարել, մինչև իր նկատմամբ հարուցված քրեական գործը չավարտվի։

Նա ասել է, թե օրենսդրական վերջին փոփոխությունների ներքո ԲԴԽ-ն դարձել է քաղաքական կամ կիսաքաղաքական մարմին։

«Վճռաբեկ դատարանի որոշ դատավորներ նույնպես կիսաքաղաքականացված են, մնացել է այս հարթակը, որը դատավորների իրավունքներով զբաղվող միակ գործուն միջոցն է»,- ասել է Ռուբեն Վարդազարյանը։