Լրահոս
Արցախ
17:23
22.04.22
160

Հրամանագիր՝ ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում: 

Ըստ հրամանագրի՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա, հյատնում են ԱՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից։