Լրահոս
Հասարակական
16:28
22.04.22
896

Արթուր Վանեցյանի ակցիայի անցկացման ծանուցման ժամկետն անցել է. փոխոստիկանապետ Արա Ֆիդանյան

Img default alt hy

Օրենքը թույլ չի տալիս թույլատրել վրան կամ հովանոցներ տեղադրել՝ Ազատության հրապարակում, որն անհրաժեշտ է հացադուլ անցկացնող 44-օրյա պատերազմի 2 մասնակիցներին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Հավաքներ անցկացնելու վերաբերյալ պետք է լինեն համապատասխան ծանուցումներ, համապատասխան տեղեկացումներ, որոնց ընդունման դեպքում միայն հնարավոր կլինի համապատասխան տեխնիկական կամ այլ բնույթի սարքավորումներ տեղադրել»,- ասել թ նա։

Խոսելով Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից անցկացվող ակցիայի մասին՝ Արա Ֆիդանյանն ասել է, որ ծանուցում ստացվել է ապրիլի 17-ին՝ հրատապ կարգով «Ինքնաբուխ ակցիաների դեպքում, որը տվյալ օրենքի կարգավորման առարկա է հանդիսանում՝ շտապ հավաքների դեպքում ևս պետք է տեղեկացնել դրա մասին և պետք է նշեմ, որ շտապ ակցիա հասկացությունն իր մեջ ներառում է բացառապես 6-ժամյա գործունեություն, մինդեռ ոստիկանությունը շտապ ակցիայի անցկացման վերաբերալ ծանուցում ստացել է ամսի 17-ին և բնականաբար 6 ժամը չէր կարող տևել մինչև այսօր»,- ասել է փոխոստիկանապետը։