Լրահոս
2022-04-26
-
Հասարակական«Տղերքը երկնքից պահանջում են՝ պատժել դավաճանին». զոհվածների ծնողները տուժողի կարգավիճակ են ուզում44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների պահանջին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանը կհրապարակվի վաղը դատախազության կայքում: Նիկոլ Փաշինյանին պետական դավաճան են համարում պատերազմում որդի, եղբայր կորցրածները և այսօր նրանք հանցագործության մասին հաղորդումներ են տարել դատախազություն:Ավելին21:4726.04.22 -
Քաղաքական«Դիմադրության շարժման» գունավոր ծուխը՝ Երևանում. 25 քաղաքացի բերման է ենթարկվելԵրևանում ավելի քան 2 տասնյակ մարդ է այսօր բերման ենթարկվել դիմադրության շարժման ակցիաներին մասնակցելու համար: Բողոքի գործողությունների կազմակերպիչները ֆիքսել են, թե ինչպես են բռնության ենթարկում քաղաքացիներին՝ նաև ոստիկանական մեքենաներ նստեցնելու հետո:Ավելին21:4026.04.22 -
ՀասարակականԵրիտասարդ մայր և չծնված երեխա, մահերն էլի կապված են Նիկոլ Փաշինյան անվան հետ. Սևակ ՀակոբյանՄահեր․ երիտասարդ մայր և չծնված երեխա, մահերը էլի կապված են Նիկոլ Փաշինյան անվան հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan Today-ի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը: «Ահավոր դեպք է տեղի ունեցել։ Էլի մահ։ Մահեր․ երիտասարդ մայր և չծնված երեխա։ Մահերը էլի կապված են Նիկոլ Փաշինյան անվան հետ։ Նախ պատկերացնենք ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Վարչապետ Փաշինյանի կորտեժը մեծ արագության տակ բարձրանում է Պարոնյան փողոցով։ Եթե արագությունը այդքան մեծ է, ուրեմն «Ուղևոր N1»-ը մեքենայի մեջ է։ Եթե կորտեժը առնվազն 7 մեքենայից է բաղկացած, ուրեմն հաստատ մեջն է։ Եթե, անգամ ուղեկցող ՃՈ ամենագնացն է մահացու հարվածել կնոջը, դա, միևնույն է, համարվում է Վարչապետին ուղեկցող շարասյան մեքենա։ Այդ մեքենան, պատկերացնենք, դիմացից, կամ թեկուզ կողքից երթևեկելիս հարվածում է կնոջը․ ականատեսների ասելով՝ հարվածի ձայնը շատ ուժեղ է լինում։ Այդ հարվածից հետո, մեքենան (մեքենաները) 20 մետր դեպքից վերև կանգ են առնում, մի պահ․․․ Ու շարունակում են երթևեկել Փաշինյանի մեքենայի հետևից, որը նույնպես չէր կանգնել։ Եթե կանգնեին, վերցնեին խեղճ կնոջը, դնեին մեքենան ու արագ հասցնեին կողքի հետ գտնվող հիվանդանոց, միգուցե հնարավոր կլիներ փրկել կյանքերը։ Բայց ոչ, մեքենան կանգ է առել, ենթադրում եմ՝ մտածել կամ հարցրել են՝ ի՞նչ անել, ու որոշել են ՉԿԱՆԳՆԵԼ, շարունակել․․․ Երևի մեկ այլ մարդու անվտանգությունը, կյանքը այդ պահին ավելի կարևոր էր։ Հղի կինը այդպես էլ ընկած մնում է, օգնության են հասնում անցորդները, մոտակայքում ապրող ու աշխատող քաղաքացիները։ Մինչ կանչ են տալիս Շտապ օգնություն, մինչ հասնում ու տեղափոխում է հիվանդանոց, կնոջ ու չծնված երեխայի կյանքերը չի հաջողվում փրկել։ Մահանում են։ «Ուղևոր N1»-ը անվտանգ հասնում է տեղ։ Հ․Գ․ Կարծես ճակատագրական է նաև դեպքի վայրը՝ Լեո-Պարոնյան խաչմերուկ։ Լեո-Պարոնյան խաչմերուկում 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգությունների արդյունքում չբացահայտված կրակոցից զոհվում են 2 հոգի՝ մեկ ցուցարար և մեկ զինծառայող։ Այդ դեպքից ժամեր առաջ Փաշինյանի հոգին փառավորվում էր ցուցարարների անկարգություններից»,- գրել է նա։Ավելին21:3626.04.22 -
Հասարակական«Դիմադրության» շարժման երթ Սասունցի Դավթի արձանի մոտից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Դիմադրության» շարժման երթ Սասունցի Դավթի արձանի մոտից. Ֆոտոռեպորտաժ մաս 1Ավելին21:1426.04.22 -
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը սպիտակ գույնով ներկել է Տիգրան Մեծ պողոտայի կարմիր գծերըՔայլերթի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը սպիտակ գույնով ներկեց Տիգրան Մեծ պողոտայի ճանապարհի ավտոմեքենաների կայանման համար նախատեսված կարմիր գծերը: «4 տարի առաջ Փաշինյանը ձեզ խաբել է ու իշխանության եկել: Հիշում եք առաջին խոստումները. տեսախցիկները հանելու եմ, կարմիր գծերը վերացնելու եմ: Ինքը խաբել է ձեզ, չի վերացրել և չի անելու: Եկեք պայմանավորվենք ու մենք իր խոստումները կատարենք»,- ասաց պատգամավորը և սպիտակ ներքով ներկեց պողոտայի կարմիր գծերը:Ավելին21:1026.04.22 -
ՀասարակականՓաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մոտ հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է սրտի կանգԵրևանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վթարի ենթարկված 29-ամյա կնոջ մոտ ընդունման պահին գրանցվել է շնչառության և սրտի կանգ, նա եղել է հղի: Այս մասին հայտնել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունին:Ավելին21:0226.04.22 -
ՀայաստանՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Հանրային ՀԸ եթերումՀանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրի ժամանակ եթերում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին ներկայացրել են որպես ադրբեջանական պատվիրակության ղեկավար։Ավելին20:5426.04.22 -
ՀասարակականՄԻՊ աշխատակիցներն այցելել են 24 բերման ենթարկվածներինՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրականացնում է տեղի ունեցող բողոքի ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով: Ուսումնասիրության ներքո են եղել նաև Ոստիկանության գործողությունները: Ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու վերաբերյալ ՄԻՊ թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը ապրիլի 25-ին և 26-ին իրականացրել են այցեր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Մասնավորապես՝ ապրիլի 25-ին այց է իրականցվել Ոստիկանության Արաբկիրի և Կենտրոնական բաժիններ, իսկ ապրիլի 26-ին` Ոստիկանության Արաբկիրի, Կենտրոնական և Քանաքեռ-Զեյթունի բաժիններ: Ոստիկանության բաժիններ իրականացրած այցերի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել թվով 24 բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, նրանց իրավունքների ապահովմանն առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև Ոստիկանության իրավասու ներկայացուցիչների հետ: Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք պնդել են, որ մինչ իրենց բերման ենթարկելը Ոստիկանության ծառայողների կողմից չի հնչեցվել որևէ պահանջ, իրենց չեն ներկայացրել ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները և բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ: Բացի դրանից, արձանագրվել է, որ ապրիլի 25-ին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու գործողություններն իրականացրել են նաև քաղաքացիական հագուստով Ոստիկանության ծառայողներ: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են բերման ենթարկված անձանց հաշվառման մատյանը և արձանագրել լրացման կարգի խախտումներ: Նաև արձանագրվել է, որ Ոստիկանության բաժնում գտնվողներն ազատ են արձակվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված ժամկետում: Վերը նշված այցերի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և Ոստիկանություն: Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է իրականացվել մշտադիտարկում անցկացվող հավաքների և բողոքի այլ ակցիաների վերաբերյալ»:Ավելին20:4526.04.22 -
ՀասարակականՀանրայինն առաջինը պետք է անդրադառնար Ջահերով երթին․ դրան մասնակցած հազարավոր մարդիկ հարկ են վճարում․ Աստղիկ ԱվետիսյանՀանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկումներում Ջահերով երթին այդպես էլ անդրադարձ չեղավ։ «Երթին անդրադարձ չի եղել մարդկային ռեսուրսի սակավության պատճառով, քանի որ հանգստյան օրը (ապրիլի 23) լրատվական ծառայությունն աշխատում է մասնակի ծանրաբեռնվածությամբ», գրում է հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանը։ «Պատասխանը ծիծաղելի է և պախարակելի։ Ջահերով երթին մասնակցում էին հազարավոր մարդիկ, ովքեր հարկեր են վճարում, և Հանրայինն առաջինը պետք է անդրադառնար Ջահերով երթ-ին։ Հանրայինը Նիկոլ Փաշինյանի անձնական գրպանային լրատվամիջոցն է դարձել։ Բավական է, ուշքի եկե՛ք»։Ավելին20:4126.04.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Հղի կնոջը վրաերթի են ենթարկել. դեպքի վայրում տեսել են Փաշինյանի ավտոշարասյունըԱվելին20:3026.04.22 -
ՀասարակականԳյումրիում դանակահարել են 49-ամյա կնոջը և 38-ամյա տղամարդունԱյսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30–ի սահմաններում Գյումրու շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել 2 քաղաքացի՝ մեկը՝ կին, մեկը՝ տղամարդ, ովքեր այնուհետև տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:Ավելին20:2926.04.22 -
ՔաղաքականՀորը բռնեք, որդին է փողոց դուրս գալու, քրոջը բռնեք՝ եղբայրն է պայքարի դուրս գալու, այս շարժումը կասեցնել հնարավոր չէ․ Իշխան ՍաղաթելյանՉեք կարող այսքան մարդու ձերբակալել։ Մենք պայքարից դուրս գալուց առաջ ասել ենք՝ պատրաստ ենք ամեն ինչի և գնալու ենք մինչև վերջ, ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ դիմադրության շաժման ընթացքում ոստիկանության կողմից բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ու բիրտ ուժ կիրառելու դեպքերի կապակցությամբ։ Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ քաշքշուկով, ձերբակալություններով, ուժային մեթոդները պայքարը կասեցնել չի հաջողվելու։ «Գնալու ենք մինչև վերջ։ Հորը բռնեք, տղան է փողոց դուրս գալու, քրոջը բռնեք՝ եղբայրն է լինելու, հարևանին բռնեք՝ մյուս հարևանն է լինելու։ Հետևաբար, այս շարժումը կասեցնել հնարավոր չէ»,- ասաց նա։ Իշխան Սաղաթելյանը հնչեցրեց նաև կարգախոսը, որով առաջնորդվում են պայքարի դուրս եկածները՝ համախմբում, դիմադրում, հեռացում։Ավելին20:2326.04.22 -
ՀասարակականԵս միանում եմ հայրենիքի համար պայքարող ժողովրդին, այլևս հնարավոր չէ այս իրավիճակը հանդուրժել. 44-օրյա պատերազմի մասնակից44-օրյա պատերազմի մասնակից Արտավազդ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով իր մարտական ընկերներին:Ավելին20:0826.04.22 -
ՔաղաքականԱռաջիկա օրերին ավելի շատ բողոքի ակցիաներ կլինեն, փողոցում կլինի այն կրիտիկական զանգվածը, որին իշխանությունն այլևս չի կարողանա դիմակայել․ Արթուր ՎանեցյանԱզատության հրապարակից մեկնարկել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանի ազդարարած երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ անցնում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ բարձրացնելով բողոքի իրենց ձայնը։ Երթի ընթացքում լրագրողներն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին՝ շատ են պնդումները, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնի իշխանությունը պահելու համար։Ավելին19:5826.04.22 -
ՀասարակականՎրաերթ Երևանում. դեպքի վայրում ականատեսները կառավարական շարասյուն են տեսելTaron Kokhlikyan Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։Ավելին19:4826.04.22 -
ՔաղաքականՊայքարը հայ ժողովրդի լինելիության հարցն է որոշելու․ Վահե ՀակոբյանԱյսօր մեր օրակարգում մանդատ դնելու հարցը չկա՝ մի պատճառով, քանի որ կարող է այնպես ստացվել, որ մեր մանդատները խաղան վճռական դեր, դիմադրության շարժման երթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորական մանդատները վայր դնելու հնարավորության մասին լրագրողների հարցին։ Մանդատները, պատգամավորի խոսքով, կարող են շարժման վերջնակետը դնելուն ծառայեցվել։ «Այդ պատճառով մենք այսօր դա (մանդատներից հրաժարվելը-խմբ․) չենք դիտարկում»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։ Վահե Հակոբյանը նաև շեշտեց՝ մեկնարկած պայքարը հայ ժողովրդի լինելիության հարցն է որոշելու, այն վճռականորեն առաջ են տանում, բողոքի հետագա բոլոր գործողությունները լավ մշակված են։Ավելին19:4126.04.22 -
ՀասարակականԱդրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդին հայրենազրկելու և Արցախում էթնիկ զտում իրականացնելու հանցավոր քաղաքականությունը․ Արցախի ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ապրիլի 26-ին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և դպրոցի ունկնդիրների հետ։ Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացված փաստահավաք աշխատանքները, որոնց ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներն ու իրագործված ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Բոլոր փաստերն ամփոփվել են երկու տասնյակ զեկույցներում, որոնք ներկայացվել են միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։ Պաշտպանն ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից իրագործված և այսօր էլ շարունակվող հանցավոր գործողությունները պատշաճ կերպով փաստագրվել և ներկայացվել են միջազգային հանրությանը, այնուամենայնիվ դրանք մինչև այսօր հստակ գնահատականի չեն արժանացել տարբեր կառույցների և առանձին պետությունների կողմից։ Ավելին, շարունակվող անտարբերության պայմաններում Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդին հայրենազրկելու և Արցախում էթնիկ զտում իրականացնելու հանցավոր քաղաքականությունը։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը պատասխանել է ներկաների հարցերին։Ավելին18:1326.04.22 -
ՔաղաքականՈստիկանները փորձում են ցույցը դիտարկել խուլիգանություն․ Արամ ՎարդևանյանՀարգելի գործընկերներ, այսօր պարզապես խաղաղ չափազանց կարճ ցույց անելու համար 14-25-ից բերման են ենթարկվել ՀՅԴ երիտասարդ խիզախ անդամներ: Ասեմ ավելին այս պահին ոստիկանները փորձում են ցույցը դիտարկել խուլիգանություն: Ցույցը` խուլիգանություն 😆: Իհարկե ԱՄՆ ու ԵՄ դեսպանները չեն խոսելու այս դեպքի մասին: Միաժամանակ ոստիկանությունը վստահ եմ տեղյակ է, որ ինչ էլ, որ լինի կամ հորինվի մեկ ժամից քիչ ուշ ԽԻԶԱԽ-ները լինելու են ազատության մեջ:Ավելին18:0026.04.22