Լրահոս
Քաղաքական
19:41
26.04.22
311

Պայքարը հայ ժողովրդի լինելիության հարցն է որոշելու․ Վահե Հակոբյան

Img default alt hy

Մեր օրակարգում մանդատ դնելու հարցը չկա՝ մի պատճառով, քանի որ կարող է այնպես ստացվել, որ մեր մանդատները խաղան վճռական դեր, այսօր դիմադրության շարժման երթի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորական մանդատները վայր դնելու հնարավորության մասին լրագրողների հարցին։

«Մանդատները կարող են շարժման վերջնակետը դնելուն ծառայեցվել։

Այդ պատճառով մենք այսօր դա (մանդատներից հրաժարվելը-խմբ․) չենք դիտարկում»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Հակոբյանը նաև ավելացրել է՝ մեկնարկած պայքարը հայ ժողովրդի լինելիության հարցն է որոշելու, այն վճռականորեն առաջ են տանում, բողոքի հետագա բոլոր գործողությունները լավ մշակված են։