Լրահոս
Քաղաքական
20:23
26.04.22
176

Հորը բռնեք, որդին է փողոց դուրս գալու, քրոջը բռնեք՝ եղբայրն է պայքարի դուրս գալու, այս շարժումը կասեցնել հնարավոր չէ․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Չեք կարող այսքան մարդու ձերբակալել։ Մենք պայքարից դուրս գալուց առաջ ասել ենք՝ պատրաստ ենք ամեն ինչի և գնալու ենք մինչև վերջ, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ դիմադրության շարժման ընթացքում ոստիկանության կողմից բողոքի ձայն  բարձրացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ու բիրտ ուժ կիրառելու դեպքերի կապակցությամբ։

Պատգամավորը նշել է՝ քաշքշուկով, ձերբակալություններով, ուժային մեթոդները պայքարը կասեցնել չի հաջողվելու։

«Գնալու ենք մինչև վերջ։ Հորը բռնեք, տղան է փողոց դուրս գալու, քրոջը բռնեք՝ եղբայրն է լինելու, հարևանին բռնեք՝ մյուս հարևանն է լինելու։ Հետևաբար, այս շարժումը կասեցնել հնարավոր չէ»,- ասել է ընդդիմադիր գործիչը և հնչեցրել կարգախոսը, որով առաջնորդվում են պայքարի դուրս եկածները՝  համախմբում, դիմադրում, հեռացում: