Լրահոս
Հասարակական
20:41
26.04.22
652

Հանրայինն առաջինը պետք է անդրադառնար Ջահերով երթին․ դրան մասնակցած հազարավոր մարդիկ հարկ են վճարում․ Աստղիկ Ավետիսյան

Img default alt hy

Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկումներում Ջահերով երթին այդպես էլ անդրադարձ չեղավ։ 

«Երթին անդրադարձ չի եղել մարդկային ռեսուրսի սակավության պատճառով, քանի որ հանգստյան օրը (ապրիլի 23) լրատվական ծառայությունն աշխատում է մասնակի ծանրաբեռնվածությամբ», գրում է հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանը։

«Պատասխանը ծիծաղելի է և պախարակելի։ Ջահերով երթին մասնակցում էին հազարավոր մարդիկ, ովքեր հարկեր են վճարում, և Հանրայինն առաջինը պետք է անդրադառնար Ջահերով երթին։ 

Հանրայինը Նիկոլ Փաշինյանի անձնական գրպանային լրատվամիջոցն է դարձել։ 

Բավական է, ուշքի եկե՛ք»։