Լրահոս
Քաղաքական
21:10
26.04.22
304

Իշխան Սաղաթելյանը սպիտակ գույնով ներկել է Տիգրան Մեծ պողոտայի կարմիր գծերը

Img default alt hy

Քայլերթի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը սպիտակ գույնով է ներկել Տիգրան Մեծ պողոտայի ճանապարհի ավտոմեքենաների կայանման համար նախատեսված կարմիր գծերը:

«4 տարի առաջ Փաշինյանը ձեզ խաբել է ու իշխանության եկել: Հիշում եք առաջին խոստումները. տեսախցիկները հանելու եմ, կարմիր գծերը վերացնելու եմ:

Ինքը խաբել է ձեզ, չի վերացրել և չի անելու: Եկեք պայմանավորվենք ու մենք իր խոստումները կատարենք»,- ասել է պատգամավորը և սպիտակ ներքով ներկեց պողոտայի կարմիր գծերը: