Լրահոս
Հասարակական
21:02
26.04.22
207

Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մոտ հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է սրտի կանգ

Երևանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վթարի ենթարկված 29-ամյա կնոջ մոտ ընդունման պահին գրանցվել է շնչառության և սրտի կանգ, նա եղել է հղի: Այս մասին  հայտնել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունին:

«Հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է շնչառության և սրտի կանգ, անմիջապես սկսվել են ռեանիմացիոն գործողություններ, որոնք տևել են 1.5 ժամ, ցավոք ռեանիմացիոն գործողությունները եղել են ապարդյուն, գրանցվել է կենսաբանական մահ: Նաև ստուգվել է պտղի բաբախը, որը բացակայում էր»,- ասել է գլխավոր բժիշկը: