Լրահոս
2022-04-27
-
ՔաղաքականԱլիևը մեռավ կոկորդ ճղելով նշել, թե իրենց հաշվարկով 5 մլրդ դոլարի կարգի հայկական սպառազինություն է խոցվել․ Տիգրան ԱբրահամյանԻշխանության տարբեր դեմքեր, քարոզչամեքենայի ներկայացուցիչներ դեռ երես ունեն հայտարարելու, թե իրենց օրոք անհամեմատ մեծ ծավալի զենք է ձեռք բերվել, քան դրանից 1 կամ 2 տասնամյակ առաջ: Հատկանշական է, որ սրանք հղում են անում գործարքների, որոնց մատակարարումները չնայած նրանց պաշտոնավարման օրոք է եղել, սակայն պայմանագրերը կնքվել է մինչև 2018 թվականը: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ՌԴ-ի հետ 100 մլն դոլար կազմող վարկին, որը կնքվել էր 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո: Դեռ չեմ խոսում այն մասին, որ նրանց ձեռք բերած ու փառաբանված ՍՈՒ-30 ինքնաթիռներն առանց զինամթերքի էին և 44-օրյա պատերազմի օրերին որևէ խնդիր չեն լուծել: 4 ինքնաթիռի համար, տարբեր հաշվարկներով 140-160 մլն դոլար գումար է հատկացվել: Թե ինչ ծավալի ԱՆՎՃԱՐ սպառազինություն է ստացել Հայաստանը Փաշինյանից առաջ՝ հսկայական ծավալով և թե ինչու բանակն անհրաժեշտ սպառազինություն չի ստացել Փաշինյանի օրոք, մեկ այլ քննարկման առարկա է: Նույնիսկ Ալիևը մեռավ կոկորդ ճղելով, թե իրենց հաշվարկով 5 մլրդ դոլարի կարգի հայկական սպառազինություն է խոցվել կամ անցել ադրբեջանական վերահսկողության տակ: Ի վերջո, այն իշխանությունը, որը 44-օրյա պատերազմից հետո միայն բանակի կրճատումների և շտաբային համազգեստի փոփոխությունների մասին է խոսում ու գրում և ոչինչ բանակի մարտունակության բարձրացման, սպայակազմի, պայմանագրայինների սոցիալ-կենցաղային մակարդակի աճի ու բանակում բարոյահոգեբանական անհրաժեշտ աստիճանի մասին, ուղղակի բարոյական իրավունք չունի իր «ձեռքբերումների» մասին խոսելու: Դուք ոչ միայն պատասխանատու եք ավերիչ պատերազմի ու հազարավոր զոհերի և վիրավորների համար, որն ինչպես Փաշինյանը խոստովանեց՝ կարող էր կանխել, բայց չի արել, այլ դուք պատասխանատու եք զինված ուժերը նպատակային կազմալուծելու, ՀՀ և Արցախի պաշտպանողականությունը իջեցնելու ու այդ հիմքով զիջումների հող նախապատրատելու համար:Ավելին13:0927.04.22 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինն է․ Արամ ԳևորգյանՆկարում երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինն է՝ Սոնա Մնացականյանը։ Նա Support Our Heroes - Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր.Ավելին13:0427.04.22 -
ՔաղաքականՍկսում եմ ըստ ականատեսների՝ վայրագություններ կատարող ոստիկանների հանրային պարսավանքի գործընթացը. իրավապաշտպանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. Սկսում եմ ըստ ականատեսների՝ վայրագություններ կատարող ոստիկանների հանրային պարսավանքի գործընթացը։ Ահա առաջին պերսոնաժը։ Ոմն կարմիրբերետավոր։ Երկու դրվագում նկատվել է ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելիս և հայհոյելիս։ Առնվազն մի դրվագում եղել է առանց ժետոնի։ Ստանալուն պես՝ կհրապատակեմ լրացուցիչ տեղեկություններ։ Ընդունվում են կոլեկտիվ հայտեր։Ավելին12:5427.04.22 -
ՔաղաքականԳլխավոր դատախազն արդեն որոշումը կայացրել է. գնում ենք ժամը 15:00-ին այդ որոշման հետևից. Գեղամ ՆազարյանՀերոսների ծնողներ, գլխավոր դատախազը արդեն որոշումը կայացրել է. Գնում ենք ժամը 15-ին այդ որոշման հետեւից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Արգամ Նազարյանի հայր Գեղամ Նազարյանը: «Սիրելի ընկերներ, ինչպես երեկ, այսօր եւս եղեք հերոսածին ծնողների կողքին։ Ժամը 15 ին Գլխավոր դատախազության մոտ։Ավելին12:4627.04.22 -
ՔաղաքականՄեր քայլերթին են միացել նաև ասորական համայնքի ներկայացուցիչները. Աննա ԳրիգորյանԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանն իր գլխավորած խմբով այս քայլերթ է իրականացնում Արմաշից։ Իր ֆեյսբուքյան էջում նա տեղեկացրել է, որ իրենց են միացել ասորական համայնքի ներկայացուցիչները։Ավելին12:3527.04.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Կառավարության «ախտահանման գործողություն». կան բերման ենթարկվածներ | 27.04.2022Ավելին12:3027.04.22 -
Քաղաքական«STOP Նիկոլ»․ ՀՀԿ-ական երիտասարդների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց ՀՀԿ-ական ակտիվիստները պաստառներով ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց։ Պաստառների վրա եղել են «STOP Նիկոլ», «STOP դավաճանությանը», «STOP ստորացմանը», «STOP թրքացմանը» գրությունները։ Ավելին12:1127.04.22 -
ԻրավականԵրևանի թիվ 166 դպրոցի բակում 16 և 17 տարեկան աղջիկները դանակով սպառնացել են սպանել 71-ամյա կնոջը. ՈստիկանությունԱպրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը 19.40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի: Ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սպանության սպառնալիքի կասկածանքով, Մառի փողոցից բերման են ենթարկել 16 և 17 տարեկան աղջիկներին, որոնք տվել են խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին12:0727.04.22 -
ՔաղաքականԱրցախը չի լինելու Ադրբեջանինը, որովհետև այդ հողերի համար մեր տղերքն են զոհվել. իրազեկման ակցիաԵրիտասարդները շարունակում են Երևանի տարբեր փողոցներում իրազեկման ակցիաներ իրականացնել: Նրանք այժմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի մոտ են, բակում Արցախի դրոշը տեղադրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Նրանք նշեցվին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանինը, որովհետև այս հողերի համար մեր տղերքն են զոհվել:Ավելին12:0127.04.22 -
ՔաղաքականՄԱԿ-ը որպես պաշտոնական փաստաթուղթ տարածել է Արցախի ՄԻՊ-ի զեկույցըՄիավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։Ավելին11:5627.04.22 -
ՀասարակականԻնչպես են ոստիկանները քարշ տալով բերման ենթարկում ակտիվիստներինԻնչպես են ոստիկանները քարշ տալով բերման ենթարկում ցուցարարներինԱվելին11:5327.04.22 -
ՀասարակականՄոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա, կյանքին վտանգ չի սպառնումՄոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա, այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ Փոքրիկի վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ «Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին։ Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը», - նշել է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։Ավելին11:5027.04.22 -
Հասարակական«Մենք ենք տերը մեր երկրի» գոռալու դեպքում երկիր ասելով նկատի եք ունենալու «Էրմենիսթանը». թյուրքագետՈրպես թուրքագետ իմ պարտքն է անդադար հիշեցնել այս 4 իրողությունները. ◾️Հայաստան պետության գոյությունը չի մտնում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պլաններում։ Այդ մասին այդ երկու պետությունների ռազմաքաղաքական վերնախավը պարբերաբար հայտարարում է և համապատասխանաբար գործում (տե՛ս Սյունիքի ու Գեղարքունիքի նվաճումները Ադրբեջանի կողմից)։ ◾️ Այն պարագայում, եթե Հայաստանը մնա առանց կանոնավոր ու մեծաքանակ բանակ, ապա հայ ժողովրդի գլխին կախվելու է նոր ցեղասպանության ուղիղ սպառնալիքը։ Ոչ մի կամավորական զինված ջոկատ, սիրողական ավտոմատ բռնելու խումբ կամ սարերում Նժդեհի շապիկով մարզանք անող խմբակ չի կարողանալու լուծել հայ ժողովրդի պաշտպանության հարցը։ Որովհետև առանց կանոնավոր բանակի չեն հաղթում թշնամու բանակին (Արցախյան առաջին պատերազմի օրինակը հիշենք)։ Այս պահին ՀՀ դե ֆակտո իշխանությունը փաստացի կազմաքանդել է բանակը, ու պատրաստվում է այն կրճատել՝ հասցնելով ձևական խմբաքանակի։ ◾️Կապիտուլիանտ ն. փաշինյանի և նրա թուրքամետ խմբավորումը ոչ մի ջանք չի թափել ու չի թափելու հայությանն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Իրենց ընկալմամբ՝ առկա խնդիրների լուծումը պարզապես ենթարկվելն է թուրքերին։ Նույնիսկ այս ապազգային մոտեցումը, բացի նրանից որ անընդունելի է հայ ազգի համար, չի երաշխավորելու հայությանը կոտորածից ու նոր բռնագաղթից (Սիրիայի, Իրաքի կամ Արցախի բնակչությունը իր վրա դա զգացել է)։ Թուրքամետ փաշինյանի մնալու պարագայում պատերազմն անխուսափելի է, իսկ «ցեղասպանության դարաշրջանի բացումը»՝ ամենաիրական ու մոտ ապագան (դարձյալ ցավոտ «ողջույններ» Սիրիայից ու Արցախից)։ ◾️ Թուրքիայի՝ Հայաստանում տնտեսապես ու քաղաքականապես հաստատվելու դեպքում ո՛չ ազգային տնտեսություն է լինելու, ո՛չ ազգային կրթություն, ո՛չ էլ ազգային երգի-պարի խմբեր։ Աստիճանաբար վերածվելու ենք թուրքական գավառի՝ վիլայեթի, որում հայերի իրավունքները երաշխավորված են լինելու այնպես, ինչպես, օրինակ, Ստամբուլի հայությանն այսօր՝ լուռ ու խոնարհ կեցություն թուրքի վերահսկողության տակ։ Իսկ «մենք ենք տերը մեր երկրի» գոռալու դեպքում երկիր ասելով նկատի եք ունենալու ոչ թե՛ Հայաստանը, այլ, «Էրմենիսթանը»։ 📌Հաջողության ու փրկության միակ տարբերակը կապիտուլիանտների հեռացումն է համազգային ջանքերով՝ բոլոր նրանց ջանքերով, ովքեր գիտակցում են, որ Հայաստանի ներսում այս պահին հայ ու թուրքի կռիվ է, ոչ թե «ներքաղաքական ինտրիգներ»։ Դրանից հետո ձևավորվելիք ազգային համաձայնության կառավարությունը պետք է ըստ էության արտակարգ իրադրության պայմաններում վերակառուցի բանակը, կառուցի առկա ու պոտենցիալ դաշնակիցների հետ անվտանգության նոր համակարգ։ Առանց այս նախապայմանների որևէ նախաձեռնություն, գործ, լավ միտք դատապարտված է դառնալու է թուրքի համար կառուցված ու ստեղծված։ Այս պահին Հայաստանի հայկական մնալու համար պատերազմ է, որին դեռևս մասնակցում է հայության փոքրաթիվ հատվածը։ Հաղթանակի միակ գրավականը միասնական պայքարն է։ Որևէ այլ պարագայում շանս չի լինելու։ Եթե դեռ ունեք կասկածներ իմ կանխատեսումների մասով, ապա նայե՛ք իմ անցնող ամիսներին արված գրառումները, տվածս հարցազրույցները։ Եթե դա էլ բավական չէ, պատրաստ եմ դասախոսություն կարդալ ու հանգամանալից բացատրել այս ամենը՝ անհրաժեշտ գիտական հիմնավորումներով։ Միայն թե մի՛ մնացեք անտարբեր։ Անտարբերությունը խլում է կյանքեր, ինչպես երեկ խլվեց հղի աղջկա կյանքը։Ավելին11:4727.04.22 -
Քաղաքական«Խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում. ԹաթոյանՀՀ կառավարության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը լրջորեն վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում` Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադադատության միջազգային դատարանում, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Առաջնահերթ պաշտոնյաների քայլերն ու հայտարարություններն են՝ Կառավարության ղեկավարից սկսած, որ ուղեկցում են այդ քաղաքականությունը: Սա անպատասխանատու, մասնագիտական հիմքերից զուրկ և սեփական նեղ քաղաքական շահերի համար իրականացվող, Հայաստանն ու Արցախը լուրջ վտանգի տակ դնող, առանց երաշխիքների քաղաքականություն է: Այն, իհարկե, ձեռնտու է ադրբեջանական և թուրքական իշխանություններին. նրանք, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը օգտագործում են արտաքին աշխարհին մոլորեցնելու համար՝ զուգահեռ շարունակելով խորքային հայատյացությունը և էթիկ ու կրոնական թշնամանքը՝ մեզ հետ խոսելով միայն ոչնչացնելու կամ ավերելու սպառնալիքով: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ` «ՔՊ» կուսակցության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության պատճառով թուլանում են մեր դիրքերը միջազգային ասպարեզում և տանում մեզ միջազգային պաշտպանությունից զրկելուն», - գրել է Թաթոյանը:Ավելին11:4527.04.22 -
ՀայաստանՀայկական օրակարգ. ի՞նչ է կատարվում ՀայաստանումԱյլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները. Գառնիկ Գևորգյան. քաղաքական վերլուծաբան Հասարակությունը տենչում է պոպուլիզմ, և այստեղ հայեցակարգային խնդիր է ծագում՝ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Կերակրելու ենք հասարակությանը պոպուլիզմո՞վ։ Եթե մեր խնդիրն է՝ Նիկոլ Փաշինյանին փոխարինել մեկ այլ Նիկոլ Փաշինյանով, ապա դա հեշտ լուծելի խնդիր է։ Սակայն այդ պարագայում առկա խնդիրները, որևէ պարագայում չեն լուծվի։ Հասարակությունը չի փնտրում առաջնորդի, նա ավելի շուտ փնտրում է առաջնորդություն։ Այն պահից, երբ հասարակությունը կտեսնի այդ առաջնորդությունը, հստակ ծրագրով ու գաղափարներով՝ մենք կունենանք փոփոխություն։ Հանրությունը միանգամայն ունակ է կառավարության ներկայիս ղեկավարի փոխարինող գտնել։ Սակայն խնդրի էությունը դա չի լուծի։ Պետք է վերացնել այն պատճառը, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը կարողացավ գալ իշխանության։ Այսինքն՝ քաղաքական մեխանիզմն էպատաժի ձևաչափից պետք է անցնի մի ձևաչափի, որը գաղափարի, գաղափարախոսության, ծրագրի առկայություն է ենթադրում։ Ռոբերտ Հայրապետյան. իրավաբան, հանրային գործիչ ՀՀ քննչական մարմինները լիակատար աջակցություն են ցուցաբերում գործող իշխանությանը, իսկ ոստիկանությունն ուղղակիորեն ամեն ինչ անում է՝ գործող վարչապետի իշխանությունը պաշտպանելու համար։ 2018 թվականից սկսած՝ բազմաթիվ ակցիաներ են իրականացվել, սակայն այսչափ ընդգծված ատելություն ոստիկանությունը, երբեք չի ցուցաբերել ցուցարարների նկատմամբ, որքան հիմա է։ Ակցիաներ իրականացնելու՝ անխտիր բոլոր փորձերն անմիջապես կանխվում են ոստիկանների կողմից։ Նիկոլ Փաշինյանի ներկայիս հույսն ու հենարանը ոստիկանությունն է։ Ես վստահ չեմ, որ սահուն կամ առանց ցնցումների կարող են լինել փոփոխություններ, քանի որ մենք գործ ունենք մի անձի հետ, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի։ Որքան էլ խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը, պայքարի դուրս եկած մտահոգ քաղաքացիները փորձեն իրական, այլ ոչ թե՝ 2018-ի սիրո և հանդուրժողականության կոչեր անեն, միևնույն է, դու չես կարող այդ կոչերը ամբողջապես իրականացնել, որովհետև դու պայքարում ես մեկի դեմ, ով բացարձակապես գաղափար չունի, թե ինչ ասել է հանդուրժողականություն, ինչ ասել է սեր։ Մենք հասել ենք հանգուցային կետի, որտեղ այլևս կորցնելու բան չունենք, եթե մենք հիմա ասենք՝ չենք գնում պայքարի, քանի որ այն կարող է լարվածություն առաջացնել կամ քանի որ այդ պայքարի արդյունքում կարող է այս լինի, այն լինի, մենք այս իշխանության օրոք չենք հաջողի։ Մենք պիտի բոլոր հնարավոր քայլերն ու միջոցները ձեռնարկենք վերջնարդյունքի հասնելու համար։ Ավետիք Իշխանյան. իրավապաշտպան, հանրային գործիչ Ես չգիտեմ՝ երկու-երեք տարուց Հայաստան կլինի՞, թե՞ մենք Փարիզի ինչ որ «Արաքս» սրճարանում կխոսենք մեր սխալների մասին՝ համենայնդեպս նրանք, ովքեր կհասցնեն արտագաղթել։ Այս մղձավանջը շարունակվում է 2020 թվականից և չի ավարտվում։ Մենք արեցինք այն, ինչ չէր անի ոչ մի հասարակություն՝ ընտրեցինք պարտված ղեկավարի։ Չնայած, ի տարբերություն ընդդիմության, ես կարծում եմ, որ իշխանությունը չի հավաքել այնքան ձայն, որքան արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ Իշխանությունը, ունենալով այնպիսի գործիքներ, ինչպիսին է Ջհանգիրյանը, կարող էր շատ հանգիստ կեղծել ընտրությունները։ Վարչապետ կոչեցյալը չէր գնա ընտրություն, եթե վստահ չլիներ իր հաղթանակի վրա։ Հենց այստեղ էր ընդդիմության սխալը։ Հնարավոր իշխանափոխության մեջ մի վտանգ կա. առհասարակ 19-րդ դարից սկսած ունեցել է երկու ծայրահեղ վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ։ Այդ վերաբերմունքը եղել է կամ թշնամական, կամ՝ չափից դուրս քծնողական։ Մի դեպքում դու դառնում ես մանրադրամ, որը կարող են օգտագործել սեփական շահերի համար, մյուս տարբերակում քեզ կարող են ոչնչացնել։ Երկուսն էլ հավասարաչափ վտանգավոր են։ Ես համոզված եմ, որ այս պատերազմը եղավ Ռուսաստանի դեմ թշնամանալու արդյունքում։ Ես շատ անհանգստանում եմ, որ հնարավոր իշխանափոխության դեպքում մենք կունենանք մյուս ծայրահեղությունը։ Դա նույնպես շատ վտանգավոր է, որովհետև Ռուսաստանը բոլոր հարցերում կգործի ի շահ մեր հակառակորդների. «куда мы денемся»: Ես կուզեմ, որ ընդդիմության շարքերում այս հարցերը քննարկվեն, և մենք ունենանք վստահելի գործընկերոջ կարգավիճակ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Եթե կա Հայաստանի Հանրապետությունն այսօր, դա եղել է մի մարդու շնորհիվ՝ Արամ Մանուկյանի, որը դեմ դուրս եկավ ժողովրդի մեծամասնությանը և փրկեց այդ մեծամասնությանը։ Այսօր ընդդիմությունը պետք է մտածի ոչ թե մեծամասնություն ունենալու մասին, վարչապետ կոչեցյալն էլ չունի այդ մեծամասնությունը։ Ընդդիմությունը պետք է մտածի հստակ ծրագիր ունենալու և այդ փոքրամասնությամբ իշխանություն փոխելու մասին։ Փոքրամասնությունը պետք է փրկի մեծամասնությանը։ Կարեն Քոչարյան. քաղտեխնոլոգ Հայաստանում պետք է գա իշխանություն, որը պիտի կարողանա ասել՝ այսինչ բանը «չի կարելի ոչ մեկին»։ Եթե չի կարելի շենքի վրա ինչ-որ բան կառուցել կամ առաջ տանել, ուրեմն չի կարելի ոչ մեկին։ Մարդիկ պետք է իրենց մաշկի վրա զգան օրենքի գերակայությունը։ Այդ դեպքում չեն փնտրի լիդեր, այդ դեպքում կսկսի գործել մեխանիզմը, համակարգը։ Եկեք անկեղծ լինենք, 2018-ին բոլորս էինք փոփոխություններ ցանկանում։ Այսօր հաճախ միտք է հնչում, որ ժողվուրդը պիտի հասկանա, որ սխալվել է։ Ոչ։ Հայ ժողովուդը պետք է հասկանա, որ ոչ թե սխալվել, այլ խաբվել է։ Այնպես որ, ոչ ոք չի սխալվել։ Գլխավորն այն է, որ մարդիկ իրոք հասկանան, որ իրենց խաբել են։ Իշխանության ստերը բազմաթիվ են։ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված բազմաթիվ խոստումներ պարզապես չիրականցվեցին։ Հայտարարում էին, որ ամեն ինչ արվելու է թափանցիկ։ Սակայն վերջին նիստին կառավարության քննարկմանը ներկայացված 75 հարցից 73-ը քննարկվեց դռնփակ։ Ընդ որում, մրցույթների և պետական գնումների զգալի մասը կատարվում է մեկ անձի կողմից։ Շաքե Իսայան. ԲՀԿ անդամ Նախ, որպեսզի հասկանանք, թե ինչ պետք է անենք, պետք է վերլուծենք և հասկանանք, թե ի´նչ իրավիճակում ենք մենք հայտնվել։ Երբ հետ ենք նայում, հասկանում ենք մի պարզ ճշմարտություն․այն ամենը, ինչում մենք կանք, մի շարք գործոնների հետևանքն է՝ պատերազմ, պարտություն, ազգային վիրավորվածություն, իշխանությունների կոպիտ սխալներ, կենսամակարդակի անկում և որ ամենաքայքայիչն է՝ անորոշություն։ Եվ փոխանակ այս անորոշության գիտակցմանն օր առաջ լուծումներ տրվեն, իմ խորին համոզմամբ, այն ավելի խորանում է։ Պետք է գիտակցել, որ այսօր ոչ միայն մեր երկրի ներսում, այլև մեր երկրի շուրջ են պրոցեսներ տեղի ունենում։ Աշխարհը, կարծես, անորոշության ու կոնֆլիկտային փուլի մեջ է։ Եվ պետք է անել ամեն բան, որ մեր երկրի ներսում և երկրի շուրջ տեղի ունեցող պրոցեսները որևէ փուլում հանկարծ չհակադրվեն։ Ինչ ունենք մենք այսօր։ Սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ։ Ամեն օր տեսնում ենք, որ մարդկանց վիճակը ակնհայտորեն ավելի է վատանում, որ արտահերթ ընտրություններից հետո ցասումն է´լ ավելի է ուժգնանում։ Բայց ես կարծում եմ, որ այսպիսի լուրջ մարտահրավերները կարողանալու են պատվով հաղթահարել այն պետությունները, որոնք ունակ են սառը գլխով հաշվարկ անել։ Քաղաքացիների հետ շփումներից հետո պարզ է դառնում, որ նրանց հետաքրքրում է, թե այս կամ այն պրոցեսից հետո ինչ է առաջարկվելու իրենց՝ միայն իշխանափոխությու՞ն, թե վերը նշված բոլոր խնդիրների լուծումներ։Ավելին11:3627.04.22 -
ՔաղաքականՔոչարի պարելով երիտասարդները փողոց փակեցինԵրիտասարդների իրազեկման ակցիա են իրականացնում Երևանում։ Ակցիայի ժամանակ երիտասրադները փողոցները սկսկեցին փակել Քոչարի պարելով, նրանց միացավ հայտնի դերասան Դավիթ Հակոբյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 27-ին, Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։Ավելին11:3427.04.22 -
Քաղաքական«Վարչապետի ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ». սա 2 տարի առաջ Փաշինյանի 100 փաստից մեկն էրՆախօրեին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երիտասարդ հղի կնոջը և որևէ օգնություն չեն ցուցաբերել: 28-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, երբ ոչ վաղ անցյալում Փաշինյանը որպես 100 փաստ ներկայացնում էր այն հանգամանքը, որ «Նոր Հայաստանում» վարչապետի ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ:Ավելին11:1227.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպքԱպրիլի 27-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք: Կատարվել է 2774 թեստավորում, առողջացել՝ 10 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 855 դեպք, որոնցից 410 598-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։ Ընդհանուր կատարվել է 3 042 708 թեստավորում։Ավելին11:0727.04.22