Լրահոս
2022-04-27
-
ՀասարակականԱրցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել․ ԱբրահամյանԱրցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել‼️ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Մասնավորապես, նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված, ինչպես նաև դրան միացված՝ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա, իսկ դատավարության մասնակից ճանաչելու վերաբերյալ ստացված պահանջի համաձայն՝ դրան կից ցուցակում նշված անձինք զոհվել են Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում՝ քրեական վերոնշյալ գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին) զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ: Բացի այդ, ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաև առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով: ՀՀ դատախազությունը բոլոր միջոցները գործադրելու է՝ մասնավորապես 2020թ. աղետալի պատերազմին առնչվող քրեական գործերով դատավարության բոլոր մասնակիցների, այդ թվում նաև տուժողների և տուժողների իրավահաջորդների դատավարական իրավունքների լիարժեք իրացումը երաշխավորելու նպատակով, ինչի շրջանակներում մշտապես բաց է արդյունավետ հաղորդակցության համար: Միաժամանակ, հիշեցնում ենք, որ քրեական գործերի քննությունը, դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ շրջանակներում կայացվող դատավարական որոշումները կատարվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և չեն կարող կախված լինել հանրային գործընթացներից: Անթույլատրելի են իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված՝ քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը: Դրանք չեն բխում իրավական պետության սահմանադրական հիմունքներից և քրեական արդարադատության շահերից:Ավելին10:5427.04.22 -
ՀասարակականՔաղաքացիները Փաշինյանի դեմքով խաղալիք են դրել ԱԺ-ի դիմաց՝ «Դավաճան» գրառմամբՔաղաքացիները Փաշինյանի դեմքով խաղալիք են դրել ԱԺ-ի դիմաց՝ «Դավաճան» գրառմամբԱվելին10:5027.04.22 -
ՀասարակականՀանդիպում ենք այսօր` ժամը 18:30-ին, Գարեգին Նժդեհ հրապարակում․ Իշխան ՍաղաթելյանՀանդիպում ենք այսօր` ժամը 18:30-ին, Գարեգին Նժդեհ հրապարակում․ Իշխան ՍաղաթելյանԱվելին10:3627.04.22 -
ՀայաստանՔոչինյան փողոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ Grand Cherokee, Ford Transit, Gazel մակնիշի ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտիԱյսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան փողոցի թիվ 7/9 հասցեի հարևանությամբ գտնվող ԱՁ-ին պատկանող տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհի հետևանքով ամբողջոությամբ մոխրակույտի են վերածվել Grand Cherokee, Ford Transit, Gazel մակնիշի ավտոմեքենաները և մասամբ ջերմահարվել է Renault մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրդեհի պատճառը, պարզվում է։Ավելին10:3327.04.22 -
ԵրևանՔաղաքացիները խաղալիքներ են տարել երեկ տեղի ունեցած վրաերթի վայրՔաղաքացիները խաղալիքներ են տանում և մոմեր վառում Երևանում այսօր տեղի ունեցած ողբերգական վրաերթի վայրում։Ավելին10:1327.04.22 -
ԻրավականԼեոյի խաչմերուկում մահացած կնոջ վրաերթի գործով ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին10:1027.04.22 -
ՀայաստանՀրդեհ՝ «Հին Էրիվան» ռեստորանում․ տարահանվել է երկու աշխատակից, նրանցից մեկն այրվածքներ է ստացելԱպրիլի 27-ին՝ ժամը 03:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող արագ սննդի կետում, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պազվել է, որ հրդեհը բռնկվել է Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Հին Էրիվան» ռեստորանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել՝ 05:17-ին: Ռեստորանի 1-ին հարկում այրվել են գույքը և փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ), 2-րդ և 3-րդ հարկերում՝ աստիճանավանդակները և պատերի երեսպատումը (յուրաքանչյուր հարկում՝ մոտ 50 քմ), ջերմահարվել են միջանցքի դռները և պատուհանները (մոտ 50 քմ): Փրկարարները տարահանել են երկու աշխատակցի, մեկ անձ ձեռքերի հատվածում ստացել է այրվածքներ․ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:Ավելին10:0627.04.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«168 Ժամ» Նիկոլ Փաշինյանը մեկ տասնյակի հասնող պադավատների շքախմբի միջոցով Երևանի կենտրոնում վրաերթի է ենթարկում հղի կնոջ և հեռանում։ Ավելի ճիշտ՝ ճողոպրում։ Ինչպես շարքային մարդասպանը։ «Ժողովուրդ» Ստեղծվել է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովը: «Հրապարակ» Փաշինյանը փորձում է Արցախի եւ Հայաստանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների դարձնել իր հանցակիցը, հերթական անգամ խաբել հանրությանն ու ժամանակ շահել՝ հանգցնելով պայքարի կրակը։ «Հրապարակ» ԱԺ-ի վոյաժների սեզոնը բացվել է: «Ժողովուրդ» Արթուր Դավթյանն իր պաշտոնավարման ժամկետից հետո կարող է եւս մեկ անգամ առաջադրվել այդ պաշտոնում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Երիտասարդի Ձայնը» քաղաքացիական ակումբի ղեկավար Հովհաննես Հարությունյանի հետ:Ավելին10:0327.04.22 -
ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողով ստեղծելու հայտարարությանը ինչ գործողություններ են հետևել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո կողմերը հայտարարություն էին տարածել, ինչի մի դրույթն էլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային էր վերաբերում: «Մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ»,- ասված էր հայտարարության մեջ։ Դրանից հետո միայն նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հաղոդագրության մեջ նշվում է. «Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել»: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց տեղեկանալ, թե քաղաքական իշխանությունը վերոհիշյալ աշխատանքային խումբը ձևավորելու համար ինչ քայլեր է իրականացնում: Արտաքին գործերի նախարարությունը թեև ականջալուր եղավ, բայց այդպես էլ շտել: Ազգային ժողովի արտաքին հարաբերությնների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մեր զանգերն անպատասխան թողեց: Հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ աշխատանքային խումբ ձևավորելու մասին իրեն որևէ բան հայտնի չէ: Իշխանավորների՝ մեր հարցն օդում կամ հեռախոսազանգերն անպատասխան թողնելը, իհարկե, բնավ չի նշանակում, թե վերոնշյալ խումբը դեռևս չի ձևավորվել: Չի բացառվում, որ դրա կազմը կարող է հայտնի լինել, ինչի մասին հասարակությունը, ինչպես շատ դեպքերում, պոստֆակտում կարող է իմանալ»։Ավելին09:5727.04.22 -
ՔաղաքականՓոխնախարարը «որևէ» բառի ուղղագրությունը չգիտիԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը «որևէ» բառի ուղղագրությունը չգիտի։ Նախարարությունից Oragir.news-ին են ուղարկել մի փաստաթուղթ, որտեղ Անդրեասյանը գրել է «որևե»: Այդ փաստաթղթում նա նաև օգտագործել է «դրամահավաքություն» բառը «դրամահավաքի» փոխարեն: Նախարարությունում տարակուսած են, որ փոխնախարարը նման տարրական սխալներ է անում:Ավելին09:5027.04.22 -
ՀասարակականՀղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը հայտնի է «ծեծեմ Արամ» մականունով․ «Aravot.am»«Aravot.am»-ի տեղեկություններով՝ այսօր Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29 ամյա հղի կնոջ մորական կողմի հարազատները 22.30-ին դեռ չգիտեին աղջկա մահվան լուրի մասին: Մահացածը հունիսին իր առաջնեկն էր ունենալու: Նա Արարատի մարզից Երեւան հարս էր եկել: Մեր տեղեկություններով՝ վրաերթի ենթարկած վարորդը՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը իր բնակավայրում հայտնի է «ծեծեմ Արամ» մականունով: Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ այսօր վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է, պտղին նույնպես չի հաջողվել փրկել: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին: «Իրեն բերել էին արդեն մահացած, իրեն բերել էին սրտի կանգով, շնչառության կանգով: Մենք ուղղակի անմիջապես սկսել ենք ռեանիմացիոն գործողությունները՝ սիրտ-թոքային վերակենդանացումը, որը տևել է մեկուկես ժամ: Դրա հետ մեկտեղ ստուգել ենք պտղի ողջ լինելը, քանի որ կինը հղի էր: Պտղի բաբախը բացակայում էր, դա նշանակում է՝ պտուղն էլ էր մահացած: Եվ մեկուկես ժամ անց դադարեցրել ենք գործողությունները ապարդյուն լինելու պատճառով», – պարզաբանեց բժիշկը:Ավելին09:3927.04.22
2022-04-26
-
ՀասարակականԴեբեդն ընկած երեխան ծանր վիճակում է. մայրը խոստովանել է, որ ինքն է դստերը նետել գետըԴեբետ գետում հայտնաբերված երկու տարեկան աղջնակն այսօր ուշքի է եկել: Նրան երեկ Ալավերդիից տեղափոխել էին Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծանր:Ավելին23:1126.04.22 -
ՄիջազգայինԵվրամիությունը էմբարգո չի սահմանում ռուսական գազի ու նավթի նկատմամբ. կոնսենսուս չկաՌուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցներ սահմանած Եվրամիությունը չի կարողանում ընդհանուր որոշում կայացնել ռուսական գազից հրաժարվելու վերաբերյալ:Ավելին22:5826.04.22 -
ՀայաստանՈստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը. ականատեսները տեսել են Փաշինյանի ավտոշարասյունըԼրատվամիջոցներն արդեն գրում են, որ վրաերթից մահացած հղի կինը 29 տարեկան էր: Նաիրի հիվանդանոցում նա մահացել է շնչառության և սրտի կանգից, 1.5 ժամ տևած ռեանիմացիոն գործողությունները չեն օգնել, մահացել է նաև պտուղը:Ավելին22:5826.04.22 -
Հասարակական«Մի մարդու կյանքը ոչինչ է ազգի բարօրության համեմատ». Սենոր ՀասրաթյանԿարծեմ ռուս գրող Յուլիան Սեմյոնովի «Հրամայված է ողջ մնալ» գրքում է նկարագրված հետևյալ տեսարանը. «Մուսոլինին Հռոմի մերձակա փոքրիկ քաղաքներից մեկում ավտոմեքենա վարելիս վրաերթի է ենթարկում մի փոքրիկ տղայի, բայց չի կանգնում: Ավելին՝ դիկտատորը, նկատելով կողքին աշխատանքի բերումով նստած ամերիկացի երիտասարդ լրագրողի սարսափահար դեմքը, արբեցած աշխույժով ասում է. «Երբեք հետ մի նայեք և մոռացեք այն, ինչ տեսաք... Մի մարդու կյանքը ոչինչ է ազգի բարօրության համեմատ...», գրում է Պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը։ «Այս պատմությունը, թերևս, չհիշեի, եթե այսօր Երևանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում, ըստ շրջանառված տեղեկությունների, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ավտոշարասյունը վրաերթի չենթարկեր հղի կնոջը, իսկ ապա՝ առանց կանգառի, շարունակեր ճանապարհը... ...Համընկնումները պատահական են, բայց՝ մտածելու տեղիք տվող...»։Ավելին22:5226.04.22 -
Միջազգային«Թալեաթ փաշան» կարող է ողջունել հայերին՝ Կարսում. ամոթալի օրինագիծ՝ մեջլիսումՀայկական կողմից բացվող խաղաղության դարաշրջանին թուրքական կողմն արձագանքել է աղմկահարույց մի առաջարկով: Թուրքիայի «Հաղթանակ» կուսակցությունը մեջլիս է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի անունով կոչել:Ավելին22:3826.04.22 -
ՄիջազգայինՉավուշօղլու ահաբեկչական ժեստը ԵԽԽՎ-ն պետք է դատապարտի. հայկական պահանջ՝ ՍտրասբուրգումՈւրուգվահայերի նկատմամբ թուրք ԱԳ նախարարի արարքը քննադատող հայաստանցի պատգամավորներին ԵԽԽՎ-ում արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ իր երկրում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաններն են «Գորշ գայլերի» հայտնի ժեստ անում:Ավելին22:2126.04.22 -
Հասարակական«Ժողովուրդը չի սխալվել. խաբվել է». փորձագետներն ուզում են հասկանալ՝ «ի՞նչ է կատարվում Հայաստանում»«Հայաստանի քաղաքական համակարգի դեգրադացիայի հետևանք է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»,- հայտարարել փորձագետները:Ավելին22:0726.04.22 -
ՔաղաքականԱրցախի 100 մետրանոց դրոշը՝ բուհերի բակերում. «Երիտասարդի ձայնը» Կառավարության մոտ է հասել«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության իրազեկման ակցիան հասել է գործադիրի մոտ: Առավոտից շրջել են Երևանի համալսարաններում, Արցախի 100 մետրանոց դրոշը բացել:Ավելին21:5526.04.22 -
Հասարակական«Տղերքը երկնքից պահանջում են՝ պատժել դավաճանին». զոհվածների ծնողները տուժողի կարգավիճակ են ուզում44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների պահանջին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանը կհրապարակվի վաղը դատախազության կայքում: Նիկոլ Փաշինյանին պետական դավաճան են համարում պատերազմում որդի, եղբայր կորցրածները և այսօր նրանք հանցագործության մասին հաղորդումներ են տարել դատախազություն:Ավելին21:4726.04.22