Լրահոս
Հասարակական
20:29
26.04.22
141

Գյումրիում դանակահարել են 49-ամյա կնոջը և 38-ամյա տղամարդուն

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել 2 քաղաքացի՝ մեկը՝ կին, մեկը՝ տղամարդ, ովքեր այնուհետև տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված վիճակում՝ Ղանդիլյան 1-ին նրբանցքի 27 տանից:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են հողաթափեր, արնանման հետքեր և այլ իրեր:

Ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են վիրավորների ինքնությունը: Նրանք են՝ Շիրակի մարզի բնակիչներ, 49-ամյա Նաիրա Պ.-ն, և 38-ամյա Լևոն Հ.-ն: