Լրահոս
2022-05-01
-
ՀասարակականԹուրքը չի կարող մեզ ծնկի իջեցնել, պետք է մեր պայքարը մինչև վերջ շարունակենք․ Սեյրան ՕհանյանԽոնարհվելով մեր բոլոր արյուն թափած, զոհված ազատամարտիկների, զինվորականների, սպաների, որդիների հիշատակի, շիրիմների առջև, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ պայքարն է փրկությունը, Ֆրանսիայի հրապարակում շարունակվող հանրահավաքի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Այսօրվա իշխանությունները, նրա խոսքով, ժողովրդին ներշնչում են, թե Թուրքիան և Ադրբեջանն ուժեղ են, ուստի պետք է ենթարկվենք նրանց։ «Այդպես չէ․ թուրքը չի կարող մեզ ծնկի իջեցնել։ Մենք պետք է մեր պայքարը մինչև վերջ շարունակենք»,- ասաց Սեյրան Օհանյանը։ Նա հավելեց՝ մինչև պատերազմն էլ գործող իշխանություններն այսպիսի գործելաոճ էին բանեցնում, այնինչ այդ ժամանակ հնարավոր էր խելացի բանակցային քաղաքականությամբ երկիրը չներգրավել պատերազմում։ Պատերազմի ժամանակ էլ հնարավոր էր հաղթանակ տանել, եթե իշխանությունները քաոս չստեղծեին։ «Գնացեք հարցրեք իմ ծառայակից, մարտական, գաղափարական ընկերներին․ հնարավո՞ր էր պատերազմում այնպես անել, որ գոնե չպարտվեինք։ Գոնե Հադրութի, Շուշիի լենռաանտառային պայմաններում կանգնեցնեինք նրանք։ Հնարավոր էր։ Հնարավոր էր նաև հաղթանակ տանել, բայց մատները մատներին չեն խփել՝ անօրինականությունները, խառնաշփոթը մարտի դաշտում և Հայաստանի Հանրապետության թիկունքում կանգնեցնելու և վերախմբավորում իրականացնելու, հաղթելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը։Ավելին19:5001.05.22 -
ՀայաստանԱնհնազանդության զանգվածային գործողությունների մեկնարկ՝ իշխանության հրաժարականի պահանջովԱվելին19:4401.05.22 -
ՔաղաքականՖրանսիայի հրապարակում վրաններ են տեղադրվելՖրանսիայի հրապարակում այսօր սկսված հանրահավքն ընդմիջվել է՝ վրաններ և վառարաններ տեղադրելու համար։ Այս կվերսկսվի 18։45-ին։ Ընդդիմադիրներին հաջողվել է արդեն վրան տեղադրել հրապարակում, ինչպես նաև աղբամաններով փակել են դեպի իրենց մոտ՝ Ֆրանսիայի հրապարակ տանող ճանապարհները։Ավելին18:5601.05.22 -
Քաղաքական«Դիմադրության շարժման» հանրահավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Դիմադրության շարժման» հանրահավաքըԱվելին18:5101.05.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Մասշտաբային անհնազանդություն. քաղաքացիները չեն հեռանա Ֆրանսիայի հրապարակիցԱվելին18:3001.05.22 -
ՔաղաքականՆիկո՛լ Փաշինյան, դու այլևս չես տիրապետում իրավիճակին. Իշխան ՍաղաթելյանՖրանսիայի հրապարակում ընթացող բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում ընդդիմադիր գործիչներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին։ «Ուժային կառույցներն անհարմար իրավիճակում են հայտնվել․ չգիտեն՝ Նիկոլին հանրահավաքի մասնակիցների իրական թիվը զեկուցեն, թե՞ ինչ-որ մի թիվ ասեն։ Նիկո՛լ, միացրու, նայիր, հասկացիր՝ ինչ է կատարվում։ Կարող եմ ասել, որ իրավիճակին չես տիրապետում», - ասաց նա։ Իշխան Սաղաթելյանը դիմեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի խմբակցությանը։ «Դուք գերի եք մեկ մարդու ձեռքում, պարզապես գերի եք։ Ձեր մեծամասնությունն անմիջական առնչություն չունի նրա հանցանքների և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս՝ ձեր սխալն ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Սա ձեր վերջին շանսն է՝ ուղղվելու, հասկանալու, գիտակցելու և լինելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու», - ասաց նա։ Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ ՔՊ խմբակցության պատգամավորները պետք է իրականում գիտակցեն իրավիճակն ու որոշում կայացնեն առաջիկա 1-2 օրվա ընթացքում։ Սաղաթելյանը դիմեց նաև ուժային կառույցներին՝ հանուն ուսադիրների, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ժողովրդի անվտանգության և երկրի պագայի՝ գործել միայն օրենքի և իրենց լիազորությունների սահմաններում։ «Չկատարեք այդ խելագարի հրահանգները և ապօրինի որոշումները։ Մենք հայտարարել ենք՝ մեր պայքարը լինելու է բացառապես խաղաղ միջոցներով, բայց միաժամանակ ասում ենք՝ լինելու ենք վճռական ու գնալու ենք մինչև վերջ։ Երկրի թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում, իսկ սադրիչ խմբերին, զինված միավորումներին, բանսարկուներին փնտրեք Նիկոլի և իր խմբակի շրջանակում», - ասաց նա։Ավելին18:2401.05.22 -
ՀայաստանԱնհնազանդության զանգվածային գործողությունների մեկնարկ՝ իշխանության հրաժարականի պահանջովԱվելին18:2101.05.22 -
ՀասարակականԵրևանում 38-ամյա վարորդը Նորագավիթում բախվել է էլեկտրոնիկայի խանութի ճաղավանդակինԱյսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում 38-ամյա Կարեն Սինանյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող էլեկտրատեխնիկայի խանութի ճաղավանդակին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:Ավելին18:0501.05.22 -
ՔաղաքականՈւսանողներին և մյուս քաղաքացիներին կոչ եմ անում վաղ առավոտից դասադուլներ և գործադուլներ սկսել. Իշխան ՍաղաթելյանՄնում ենք մինչև վերջ և այսօր այդ օրն է։ Այս պահից սկսած՝ Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած՝ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, և այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Այս հրապարակում քիչ հետո կտեղադրենք վրաններ՝ համապատասխան միջոցներ, որպեսզի կարողանանք գիշերն անցկացնել», - ասաց նա։ Իշխան Սաղաթելյանը միաժամանակ տեղեկացրեց, որ վաղն առավոտյան ժամը 08։30-ից սկսած ընդդիմությունն սկսում է մասշտաբային անհնազանդության ակցիաներ։ «Վաղն առավոտից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը։ Թրքահպատակ իշխանությանը պետք է րոպե առաջ հեռացնել՝ հանուն Հայաստանի, Արցախի և հանուն հայ ժողովրդի։ Վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ և մայրուղիներ լինելու են փակ. հատկապես Կենտրոն համայքում որևէ մեքենայի շարժ պետք է չլինի», - ասաց նա՝ ուսանողներին և մյուս քաղաքացիներին կոչ անելով վաղ առավոտից դասադուլներ և գործադուլներ սկսել, փակել իրենց գյուղերի և քաղաքների փողոցները։ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այդ անհարմարությունները շատ կարճ են տևելու. դրանից հետո, ըստ նրա, Հայաստանում միասնություն և արդարություն է լինելու։ Ընդդիմադիր գործիչը միաժամանակ տեղեկացրեց, որ իրենց հրավիրած հանրահավաքն այսօր ընդհատվում է մինչև ժամը 18։45, որպեսզի վրաններ և վառարաներ տեղադրվեն, այնուհետև հանրաավաքը կրկին կվերսկսվի։Ավելին17:4001.05.22 -
ՔաղաքականՈւզում եմ քայլել իմ Հայաստանի, Արցախի, իմ հայրենիքի համար, որ մի օր ապրենք հզոր Արցախում և Հայաստանում. երթի մասնակիցՍիրելի հայրենակիցներ, սա Արցախի այն դրոշն է, որ ճանապարհ ելավ սարդարապատից, ողջ ճանապարհին մեր 100-ավոր հայրենակիցներ վանկարկում էին՝ Արցախ, Արցախ, Արցախ: Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ ասաց Սարդարապատից մեկնարկած քայլերթի խմբի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Սարդարապատի հերոսամարտում ամենահերոսներն ու քաջերը Դանիել Բեկ-Փիրումյաններն էին, ամենահերոսականը ղարաբաղի մահապարտ գունդն էր, հիմա հերթը մերն է՝ հանուն Արցախի, հանուն Արցախի հայկականության»: Ելույթի ժամանակ Գեղամ Մանուկյանը նաև ներկայացրեց մի փոքրիկի, ով քայլերթին մասնակցելու համար Գյումրիից էր եկել. «Նա Արմենն է, Էջմիածնում մոր հետ մոտեցան ու սկսեցին մեզ հետ քայլել: Մի պահ հանգստի ժամանակ հարցրի, թե ինչի համար է քայլում, նույն հարցն ուզում եմ նորից տալ Գյումրու չարենցի անվան դպրոցի աշակերտ Արմենին՝ ինչի՞ համար ես ուզում քայլել»: Արմենը պատասխանեց. «Ուզում եմ քայլել իմ Հայաստանի, Արցախի, իմ հայրենիքի համար, որ մի օր ապրենք հզոր Արցախում և Հայաստանում»: Այնուհետև Գեղամ Մանուկյանը շարունակեց և հիշեցրեց, որ այսօր մայիսի մեկն է և շնորհավորեց բոլոր աշխատավորներին՝ անկախ այն հանգամանքից իրենց հետ համաձայն են, թե՝ ոչ»:Ավելին17:2501.05.22 -
ՔաղաքականՆիկո՛լ, չորս տարվա ընթացքում մարդկանց բերեցիր միայն արյուն, զոհ, կորուստներ. Արթուր ԽաչատրյանՄենք մեր երթը սկսեցինք Դրոյի շիրմաքարի մոտից, այնտեղից, որտեղ Դրոն կանխեց թուրքերի մուտքը Հայաստան, ազատության հրապարակում հայտարարեց Ապարանից դեպի Երևան երթը ղեկավարած դաշնակցական Արթուր Խաչատրյանը։ «Դրոն մեզ Հայաստան թողեց, որ մենք թույլ չտանք, որ թուրքը մտնի էս երկիր։ Մենք թույլ չենք տալու, որ 44-օրյա պատերազմի մասնակցած տղաների արյունը ջուր դառնա։ Իրենք իրենց մատաղ կյանքը զոհեցին, որ մենք կարողանանք այստեղ հավաքվել, մենք ոչինչ չենք զիջելու։ Նիկոլ, դու կորցրել ես ժողովրդի հարգանքը, դու կորցրել ես ժողովրդի վստահությունը, դու չորս տարվա ընթացքում մարդկանց բերեցիր միայն արյուն, զոհ, կորուստներ։ Գնա, հեռացիր, որ կարողանանք հետ բերել մեր կորուստները, հայրենիքը շենացնել», - հայտարարեց Արթուր Խաչատրյանը։Ավելին17:1001.05.22 -
ՔաղաքականՄենք հայրենիք չունենք թուրքին տալու. Ասպրամ Կրպեյանի ելույթը՝ Ֆրանսիայի հրապարակումՄենք ապրիլի 25-ին մեկնարկեցիքն մեր հանուն հավերժական Հայաստանի քայլերթը Իջևանից, հաղթահարել ենք ավելի քան 175 կմ և այսօրև այստեղ ենք՝ քաղաքամայր Երևանում: Ֆրանսիայի հրապարակում ասաց Իջևանից մեկնարկած քայլերթի խմբի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը: «Արժանապատիվ իջևանցիներ, ողջունում եմ ձեզ: ինձ հետ միասին նրանք ոտքի էին կանգնել, ինձ համար պատիվ էր նման հայ մարդկանց հետ կտրել, անցնել ավելի քան 175 կմ, մեր գեղատեսիլ հայրենիքի երեք մարզեր հաղթահարել, անցնել, հասնել Երևան ձեզ տեղեկացնելու, որ մենք հայրենիք չունենք թուրքին տալու: Մենք մանդատ չենք տվել կոլլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու: Մենք ասում ենք՝ ո՛չ թուրքին, ադրբեջանցուն և թրքահպատակ դե ֆակտո հայկական իշխանություններին, մենք ասում ենք՝ այո՛ հավերժական Հայաստանին, ասում ենք՝ ո՛չ մահվան ու անարժանապատիվ գահավիժման, պարտության խորհրդանիշ կոլլաբորացիոնիստներին, նրանց մնացել են հաշված օրեր: Քանզի չկա Հայաստան առանց Արցախ և չկա Արցախ առանց Հայաստան, հավերժական Հայաստան լինելու է»:Ավելին16:5501.05.22 -
ՔաղաքականՕրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան ՍաղաթելյանԱյսօր այստեղ են Սարդարապատից ու Բաշ-Ապարանից բերված դրոշներն ու ջահերը, որովհետև հնչել է զանգը, հնչել է նոր Բաշ-Ապարանի, նոր Սարդարապատի և հայ ժողովրդի նոր զարթոնքի զանգը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մեկնարկին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։Ավելին16:4001.05.22 -
ՀասարակականՀաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է մոխրացած կնոջ դիԱյսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան կիրճում, մոխրացած դի կա: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կամրջի հարևանությամբ ճանապարհից 5 մետր դեպի Հրազդան գետ, քարերի վրա հայտնաբերել են կնոջ կիսամոխրացած դի: Դիակի գտնվելու վայրից մոտ 5 մետր հեռավորության վրա, դեպի ճանապարհի երթևեկելի գոտի հայտնաբերվել են կրակի հետքեր: Այս պահին տեղում դիակի զննություն են կատարում դատաբժիշկները: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի դատաբժշկական եզրակացությունից և նյութերի նախապատրաստման ընթացքում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:Ավելին16:2501.05.22 -
ՔաղաքականՍադրանքների հետ կապված տեղեկություններ ունենք. ՀՀ փոխոստիկանապետՀՀ ոստիկանությունը սադրանքների հետ կապված տեղեկություններ ունի, լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը: Նա վստահեցրեց, որ ոստիկանությունը լավ գիտի իր անելիքները: Հարցին՝ դրանո՞վ է պայմանավորված, որ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Օպերայի տարածքում, նա արձագանքեց. «Ծառայություն ենք կատարում, ե՞րբ ծառայություն չենք կատարել, միշտ էլ կատարել ենք»: Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում խումբ են բռնել, որոնց մոտ զենք է եղել, այդ պատճառով էլ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել: Փոխոստիկանապետը հերքեց լուրերը, թե ՀՀ մարզային ճանապարհներին ոստիկանական ռեյդեր են: «Նման բան չկա», - ասաց Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ ժամը 16:00-ից մեկնարկում է ընդդիմության հրավիրած համապետական հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում:Ավելին16:1001.05.22 -
ՔաղաքականՍերժ Սարգսյանը կմասնակցի այսօր ընդդիմության կազմակերպած հանրահավքինԵրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօր ընդդիմության կազմակերպած հանրահավքին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Թե որ ժամին, ինչ բանով, թող մնա ընթացքում կտեսնենք, միանշանակ»,- ասաց Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք այսօր կտեսնենք Երրորդ նախագահին։ Նշենք, որ 16:00-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մեծ հանրահավաքը: Հանրահավաքին են միանալու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր համակիրներով, 5165 շարժման անդամներն են ու «Ազատագրում» շարժման անդամները եւ այլ ուժեր:Ավելին16:0601.05.22 -
ՔաղաքականԵթե չկանգնեցնենք այս կործանարար ուժին, գահավիժման գործընթացը շարունակվելու է. Արսեն ՋուլֆալակյանՇատերն են հարցնում, թե լինելու՞ եմ արդյոք այսօր հանրահավաքին՝ Ֆրանսիայի հրապարակում և արդյոք իմաստ ունի՞ այս ամենը: Այո՛, լինելու եմ և կոչ եմ անում, որ միանաք: Եկեք և ուղղակի կանգնեք հրապարակում, որպեսզի ցույց տաք, որ անհամաձայն եք վարվող հակապետական քաղաքականության հետ: Իսկ իմաստ ունի այնքանով, որքանով որ կարևոր է ձեզ համար պետության/հայրենիքի պահպանման հարցը(առանց չափազանցության): Եթե չկանգնացնենք այս կործանարար ուժին, գահավիժման գործընթացը շարունակվելու է: Դեռ վերջնանպատակին չեն հասել:Ավելին15:5801.05.22 -
ՔաղաքականՀայաստանի չորս մարզերից Երևան եկող խմբերը մտնում են Երևան. Իշխան ՍաղաթելյանՀայաստանի չորս մարզերից Երևան եկող խմբերն արդեն հասել են Երևան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգայն ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Մեծ վճռականությամբ, ոգևորությամբ և մարտական տրամադրվածությամբ մեր խմբերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որպեսզի ժամը 16:00-ին միասին անցկացնենք մեր պատմական հանրահավաքը: Իշխանությունը տեսնելով, որ մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, փորձում են դիմել սադրանքների և ինֆորմացիոն տեռորի. լուրեր են տարածում, թե իբրև կան զինված խմբեր, տեղի են ունենալու անկարգություններ և նման միջոցներվ փորձում են մարդկանց հետ պահել հանրահավաքին մասնակցելուց»,- ասաց պատգամավորը:Ավելին15:4401.05.22 -
Քաղաքական44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հանում են Ազատության հրապարկում տեղադրված վրանները. Ագնեսա Խամոյան44 օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների ծնողները հանում են Ազատության հրապարկում տեղադրված վրանը՝ սպասումով, թե 16:00-ին Ֆրանսիայի հրապարակում որքան մարդ կմիանա իրենց արդար պահանջին։ Միացեք!Ավելին15:3001.05.22 -
ՔաղաքականՀՀ երկրորդ նախագահը Սարդարապատից միացել է «Դիմադրության շարժմանը»Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ժողովրդից է կախված՝ երկրում մի բան կփոխվի՞, թե՞ ոչ։ Նա կոչ է անում բոլորին գնալ Ֆրանսիայի հրապարակ։Ավելին15:2901.05.22