Լրահոս
2022-05-01
-
ՀասարակականԼեռնավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը մոխրակույտի է վերածվելԱրտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 02:45-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի ղեկավարի վարչական շենքում: Shamshyan.com-ի հաղորդմամբ Լեռնավան բնակավայրի ղեկավարի վարչական շենքի մեծ հատված վերածվել է մոխրակույտի՝ գույքը ներառյալ։ Դեպքի վայր են ժամանել են մեծ թվով հրշեջներ։Ավելին10:4001.05.22 -
ՔաղաքականՀայաստանի իշխանությունը ուղիղ տեքստով հայտարարել է՝ Ադրբեջանի կազմում Արցախի համար ապագա կա. Տիգրան ԱբրահամյանԱսում են՝ արցախցիներն էլ են եկել այսօրվա հավաքին մասնակցելու։ Շատ զարմանալին կլիներ, որ չգային։ Առհասարակ շատ տարօրինակ կդիտվի, եթե որևէ արցախցի փողոցում տեղի ունեցող այս գործընթացը որևէ ձևով չսատարի։ Հայաստանի իշխանությունը կանգնել և ուղիղ տեքստով հայտարարել է, որ Ադրբեջանի կազմում Արցախի համար ապագա է տեսնում, բա մարդիկ չգա՞ն Երևան իրենց ընտանիքները նման թուրքանմաններից պաշտպանեն։ Ալիևի հայտարարություններին հետևողներն արդեն գիտեն, որ առաջիկա տարիներին իրական սպառնալիք է ստեղծվելու նաև Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի մարզերի համար։ Ավելին, 2 օր առաջ Ալիևը պարզ խոսում էր Երևանի նկատմամբ իր երկրի հավակնությունների մասին։ Լավ, էլ ո՞նց ասեն, որ Արցախից հետո անցնելու են Հայաստանին, որ մարդիկ այս պարզ ճշմարտությունը հասկանան։ Սա միայն արցախցիների պաշտպանության հարցը չի, այս սպառնալիքը կախված է Հայաստանում ապրող ցանկացած մարդու գլխավերևում։ Այնպես որ պաշտպանելով Արցախն ու Սյունիքը պաշտպանում ենք ողջ Հայաստանը։Ավելին10:2701.05.22 -
Քաղաքական«Նիկոլականի» գրառումը դատախազությունը ուղարկել է ստուգմանՆիկոլ Փաշինյանի աջակցի գրառումը, որում նա ակնհայտորեն բռնության կոչեր է անում ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ, դատախազությունը ուղարկել է Ոստիկանություն՝ ստուգման։ Այս մասին Oragir.news-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այս գրառման մեջ դատախազությունը առերևույթ հանցակազմ չի տեսել, հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից ոմն Գոռ Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել․ «Որտեղ դրանց բռնում՝ քցում եք ոտի տակ, ավտոներով քշեք վրեքները՝ չթողեք ճանանարհ փակեն, ցանկալի է լինել 4-5 անոց խմբերով, ինքնակազմակերպվեք՝ ով ոնց կարա՝ գրուպա–գրուպա՝ վստահելի անձանց հետ։ Հերիք եղավ բոլ եղավ...»։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/04/30/39639Ավելին10:0501.05.22
2022-04-30
-
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը պատմել է իր ու Լևոն Տեր-Պետրոսյանի վեճի մասինՄայիսի 1-ի համազգային հանրահավաքին Սարդարապատից Երևան եկող «Դիմադրության» շարժման անդամներին խարույկի շուրջ հանդիպել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա վստահեցրել է՝ սա պայքար չէ իշխանության համար, պայքար է՝ Արցախի և հայ ժողովրդի բարեկեցության համար:Ավելին22:0030.04.22 -
ՀասարակականԵռաբլուրից Էջմիածին են տարել Արցախի 46 մետրանոց դրոշըՄայիսի 1-ին՝ Ֆրանսիայի հրապարակում կհատվեն այս օրերին Հայաստանի 4 խորհրդանշական կետերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Բաշ ապարանից մեկնարկած երթերը: Նրանք մասնակցելու են՝ ընդդիմության կազմակերպած համազգային հանրահավաքին:Ավելին21:4530.04.22 -
ՄիջազգայինԱլիևը սպառնում է, Միրզոյանը՝ հեգնում նրան. հայ-ադրբեջանական խաղաղության դարաշրջանԵրկուշաբթի՝ մայիսի 2-ին, Բրյուսելում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Ազատություն» ռադիոկայանին Գրիգորյանն ասել է՝ Հաջիևի հետ քննարկելու են խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր, ու նախապատրաստելու են Ալիև-Փաշինյան հանդիպումը:Ավելին21:3030.04.22 -
Հասարակական400 հազար դրամ` ուսուցչին, մետրոյի նոր կայարան. Փաշինյանը դիմում է պոպուլիստական փորձված հնարքների՞Ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին՝ պոպուլիստական հերթական հայտարարությունն է հանրության բերանը գցել Փաշինյանը: Այսպես են կրթության փորձագետներն արձագանքում Փաշինյանի՝ ուսուցիչների աշխատավարձը մինչև 400 հազար դրամ բարձրացնելու հայտարարությանը:Ավելին21:1530.04.22 -
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը մեկնաբանել է, թե ինչ է լինելու մայիսի 1-ինՎաղը քայլարշավով մեր չորս խմբերը կմտնեն Երևան։ Ժամը 16։00-ին կլինեն Ֆրանսիայի հրապարակում, այստեղ սպասվում է մեծ հանրահավաք, որտեղից կհայտարարենք մեր հետագա քայլերի և գործողությունների մասին։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, խոսելով Մայիսի 1-ին սպասվող համազագային հանրահավաքի մասին։ «Այո, լինելու են անհնազանդության ակցիաներ, մեր ժողովուրդը արդեն փողոցում է և դուրս է գալու, հասնելու ենք նրան, որ ցույց տանք, որ ինքը այլևս իշխանություն չունի ՀՀ-ում, մենք մարդկանց փողոց ենք կանչում ոչ թե սուտ խոստումներով, կեղծիքներով, այլ մարդիկ հասկանալով մեր երկրին սպառնացող վտանգները, հսկանալով, որ սեղանին դրված է Արցախի և Հայաստանի լինելիության հարցը, իրենք դուրս են եկել, մեր խնդիրը այս ամենը կազմակերպելն է»,-ասաց նա։Ավելին20:1530.04.22 -
ՔաղաքականՍա համաժողովրդական պայքար է, այլ ոչ թե իշխանության. Իշխան ՍաղաթելյանՀասնելու ենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա՝ ինքն այլևս Հայաստանում իշխանություն չունի, և մարդիկ, հասկանալով, որ սեղանին դրված է Արցախի ու Հայաստանի լինելիության հարցը, փողոց են դուրս եկել։ Սա համաժողավրդական պայքար է, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ սա պայքար չէ իշխանության համար, այլ պայքար է՝ համախմբելու ժողովրդի ուժը։ «Մենք կարողացել ենք այս ընթացքում բացահայտել Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը։ Արցախի հարցով մեր բազմաթիվ առաջարկներ մերժվել են խորհրդարանական մեծամասնության կողմից։ Հասարակության համար ևս ակնհայտ է, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին», - ասաց ընդդիմադիր գործիչը։Ավելին20:0230.04.22 -
ՔաղաքականՄենք չենք հրահրելու պատերազմ, բայց գլուխներս չենք էլ կախելու և ասենք պատերազմ չսկսեք, ինչ ուզում եք, կտանք. Արթուր ՎանեցյանՄեր դիրքորոշումն այն է՝ պետք է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակել, սակայն այլ տրամաբանության մեջ, Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Ադրբեջանի հետ բանակցություններում միակողմանի զիջումները, նրա խոսքով, բացառվելու են։ «Մենք չենք գնալու միակողմանի զիջումներով հարաբերությունների կարգավորման։ Մենք չենք հրահրելու պատերազմ, բայց դրա հետ մեկտեղ պատերազմի սպառնալիքի ներքո գլուխներս չենք կախելու և ասենք՝ գիտեք, հանկարծ մեզ հետ պատերազմ չսկսեք, ինչ ուզում եք՝ կտանք», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքը պետք է շարունակել, սակայն միայն հայանպաստ դիրքերից։ «Արցախի հարցը մեզ համար փակված չէ, Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն, Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ Արցախի հարցը գոյություն ունի, օրակարգում է։ Եվ մեր դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում», - ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։ Արթուր Վանեցյանը նշեց նաև, թե ինչ գործիքակազմով են առաջնորդվելու։ «Միաժամանակ պետք է սկսենք երկու գործընթաց՝ Հայաստանի բանակի վերականգնում և դիվանագիտական աշխատանք բոլոր ուղղություններով հիմնական խաղացողների հետ։ Եվ ես համոզված եմ, որ մենք կհաջողենք», - ընդգծեց նա։Ավելին19:4830.04.22 -
ՔաղաքականՎաղվանից սկսում ենք երրորդ, վճռական փուլը. Արթուր Վանեցյանվաղվանից սկսում ենք երրորդ, վճռական փուլըԱվելին19:4030.04.22 -
Միջազգային«Փաշինյանն ու Ալիևը «կտցահարում» են խաղաղապահներին». «Ռեֆորմիստներ»Արցախի անվտանգության համար ոչինչ չանող Հայաստանի իշանությունը փորձում է քննադատությունների թիրախում պահել ռուս խաղաղապահներին: Հայաստանի «Ռեֆորմիստներ» կուսակցությունն է այս կարծիքին, նկատում են՝ Արցախի պաշտպանության հարցում ռուս խաղաղապահներին այլընտանք չկա:Ավելին19:3030.04.22 -
Արտաքին քաղաքականությունՊենտագոնի խոսնակը Պուտինին «այլասերված» է անվանել. Վաշինգտոնում՝ ՌԴ դեսպանը պատասխանել է նրանՌուսական զինուժը հաստատել է, որ հրետակոծել է Կիևի շենքերից մեկը, որտեղ «Արտեմ» հրթիռային և տիեզերական ձեռնարկության գրասենյակն էր: Կիևի քաղաքապետը քննադատել է Ռուսաստանի նախագահին, ասելով, որ այդ քայլով Պուտինը միջնամատ է ցույց տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Անտոնիո Գուտերեշը ռմբակոծման պահին Կիևում է եղել:Ավելին19:0030.04.22 -
ՔաղաքականԱրցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա լինելու է Մայր Հայաստանի վերջին էջը․ Մետաքսե Հակոբյան«Հայաստանը և Արցախը մեկ միասնական մարմին են։ Ունենք անվտանգային մեկ համակարգ, ինչը կործանելու առաջին քայլն այն բաժանելն է, դա էլ արվում է»,- պանելային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Մայր-Հայաստան-Արցախ միասնության մեջ Արցախը, նրա խոսքով, դարձել է թիրախ, այնինչ Հայաստանի իշխանությունները մինչ այս ծնողի պես են վերաբերվել Արցախին, երեխայի նման հոգ են տարել Արցախի մասին։Ավելին17:4530.04.22 -
ՀասարակականԱննա Հակոբյանը սրճարանից լուսանկար է հրապարակելԱննա Հակոբյանը սրճարանից լուսանկար է հրապարակելԱվելին17:3230.04.22 -
ՀասարակականԱրտաքին թշնամուն թողած՝ երկրի ներսում ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների․ Արման ԹաթոյանՎաղուց էի ուզում հանրային քննարկում անցկացնել, բայց որպես մարդու իրավունքների պաշտպան իմ կարգավիճակը թույլ չէր տալիս, որ հանրության հետ երկխոսության միջոցով քննարկենք խնդիրներն ու առաջարկենք լուծումները։ Այս մասին ասել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով հանրային քննարկում է կազմակերպել Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: «Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր»,- նշել է նա՝ հավելելով, որ մեր երկրում ներքին համերաշխություն այլևս չկա, ժողովուրդը պառակտված է։ Արման Թաթոյանը լուրջ խնդիրներ է տեսնում երկրի ներսում կառավարման առումով. «Արտաքին թշնամուն թողած՝ երկրի ներսում ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների։ Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղի է ունենում պետության պարզապես կուսակցանացում, իշխանությունը գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, պետական մարմինները ծառայեցվում են մեկ կուսակցության շահերին, պետական ինստիտուտներն օգտագործվում են այդ քաղաքական ուժի հնարավարությունը մեծացնելու համար»:Ավելին17:2230.04.22 -
ՔաղաքականՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Էջմիածնում հանդիպել է Սարդարապատից դեպի Երևան քայլող խմբի հետՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Էջմիածնում հանդիպել է Սարդարապատից դեպի Երևան քայլող խմբի հետ։ Խարույկի շուրջ զրուցի ընթացքում քննարկվել են հասարակությանն անհանգստացնող հարցեր։Ավելին17:1030.04.22