Լրահոս
Հասարակական
18:05
01.05.22
174

Երևանում 38-ամյա վարորդը Նորագավիթում բախվել է էլեկտրոնիկայի խանութի ճաղավանդակին

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում 38-ամյա Կարեն Սինանյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող էլեկտրատեխնիկայի խանութի ճաղավանդակին:

Ինչպես հայտնում է «Shamshyan.com»-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: