Լրահոս
Հասարակական
19:50
01.05.22
280

Թուրքը չի կարող մեզ ծնկի իջեցնել, պետք է մեր պայքարը մինչև վերջ շարունակենք․ Սեյրան Օհանյան

Img default alt hy

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է Դիմադրության շարժման երթը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթի ժամանակ ասել է, որ այսօրվա իշխանությունները ժողովրդին ներշնչում են, թե Թուրքիան և Ադրբեջանն ուժեղ են, ուստի պետք է ենթարկվենք նրանց։

«Այդպես չէ․ թուրքը չի կարող մեզ ծնկի իջեցնել։ Մենք պետք է մեր պայքարը մինչև վերջ շարունակենք։ Գնացեք հարցրեք իմ ծառայակից, մարտական, գաղափարական ընկերներին․ հնարավո՞ր էր պատերազմում այնպես անել, որ գոնե չպարտվեինք։ Գոնե Հադրութի, Շուշիի լենռաանտառային պայմաններում կանգնեցնեինք նրանք։

Հնարավոր էր։ Հնարավոր էր նաև հաղթանակ տանել, բայց մատները մատներին չեն խփել՝ անօրինականությունները, խառնաշփոթը մարտի դաշտում և Հայաստանի Հանրապետության թիկունքում կանգնեցնելու և վերախմբավորում իրականացնելու, հաղթելու համար»,- ասել է Պաշտպանության նախկին նախարարը։

Սեյրան Օհանյանը հավելել է՝ մինչև պատերազմն էլ հնարավոր էր խելացի բանակցային քաղաքականությամբ երկիրը չներգրավել պատերազմում։ Պատերազմի ժամանակ էլ հնարավոր էր հաղթանակ տանել, եթե իշխանությունները քաոս չստեղծեին։