Լրահոս
2022-05-02
-
ՔաղաքականԹիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու վիճակը գնահատվում է բավարարԲժիշկներն ավարտել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու զննումը։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ՝ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար, մոտակա րոպեներին քաղաքացին դուրս կգրվի բժշկական հաստատությունից։Ավելին10:3702.05.22 -
ՔաղաքականԲերման է ենթարկվել 125 անձ․ ոստիկանությունՎաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանաօպարհներ են փակել,իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ Այդ գործողությունների ընթացքում ՀՀ ոստիկանությունն այս պահի դրությամբ բերման է ենթրակել 125 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք. որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։Ավելին10:3202.05.22 -
ՔաղաքականՈստիկանները փորձում էին բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Ասպրամ ԿրպեյանինՈստիկանության ծառայողները քիչ առաջ Վարդանանց փողոցից փորձում էին բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանին։ Կարմիր բերետավորները բիրտ ուժ կիրառելով պատգամավորին հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/93069c9a2845fc90a1550850ef3b36d2 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:2702.05.22 -
ՔաղաքականԻնձ ևս բերման ենթարկեցին. Արմեն Աշոտյանը Կենտրոնի բաժանմունքում է«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինձ և ևս մի քանի տասնյակ հոգի բերման ենթարկեցին։ Հիմա Կենտրոնի բաժանմունքում ենք։ Նիկոլին փաստորեն Իմոդիումը չօգնեց։ Պիտի միանգամից պռոբկա խփել։ Իսկ մեր պայքարը շարունակվելու է»Ավելին10:2102.05.22 -
ՔաղաքականՄայրաքաղաքի որ փողոցներ են այս պահին պարալիզացվածԱյս պահին պարալիզացված են. Պռոշյան-Հրազդանի կիրճ, Բաղրամյան-Պռոշյան, Տերյան Աբովյան(Պլանի գլուխ) Հերացի Կորյուն-Հերացի-Խանջյան, Սայաթ-Նովա-Չարենց, Երվադ Քոչար-Վարդանանց, Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար, Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ, Հաղթանակի կամուրջ: Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ:Ավելին10:1602.05.22 -
ՔաղաքականՈստիկանները փորձել են բերման ենթարկել Տիգրան ԱբրահամյանինԵրեւանի Չարենցի փողոցում լարված իրավիճակ է ստեղծվել: Կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել փողոցը փակած անհնազանդության ակցիա իրականացնողներին: Նրանք փորձեցին նաեւ բերման ենթարկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին: Այստեղ է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Միացում», «Նիկոլ դավաճան»:Ավելին10:1002.05.22 -
ՔաղաքականԱյս պահին փակված է 14 փողոց․ Իշխան ՍաղաթելյանԵրևանում այս պահին փակված է 14 փողոց, 5-10 հոգով դուք էլ դուրս եկեք փողոց՝ կաթվածահար արեք երթևեկությունը: Այս մասին քիչ առաջ հայտարարել է ԱԺ փոխխոսնակԻշխան Սաղաթելյանը, որը երեկ հայտարարել էր ընդդիմության պլանների մասին՝ անհնազանդության ակցիաներ իրականացնել,գործադուլ և դասադուլ անել։ «Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում դադարեցնելու ենք երթևեկությունը, մեր հայրենկիցներին կոչ եմ անում՝ դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը, ձեզնից յուրաքանչյուրը կարող է իրականացնել իր բողոքի ակցիան։ Մի քանի հոգով դուրս եկեք և փակեք ճանապարհը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։ Նա ասաց, որ կարող են միանալ նաև այս պահին ակցիաներ իրականանացնող քաղաքացիներին, լինեն միասնական։Ավելին10:0202.05.22 -
ՀայաստանՀայլուր 10:00 Երևանը կաթվածահար է. անհնազանդության ակցիաներ են սկսվել | 02.05.2022Ավելին10:0002.05.22 -
ՔաղաքականԼարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում․ ոստիկանությունը հսկայական ուժեր է կենտրոնացրելԱյս պահին լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում, որտեղ անհնազանդության ակցիա են իրականացնում մի շարք քաղաքացիներ։ Ոստիկանությունը հսկայական ուժեր է կենտրոնացրել և փորձում է բիրտ ուժ կիրառելով բացել փողոցը։ Այս պահին կիսով չափ բաց է Բաղրամյան պողոտան։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b39e4067ccfb32415ff54d29b9ae33e8 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:5202.05.22 -
ՔաղաքականՈստիկանները, անհամաչափ ու բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների«Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցները քիչ առաջ փակել էին Վազգեն Սարգսյան, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցները, նրանք մայթեզրերին դրված նստարաններով փակեցին հարող փողոցները և իրենք ևս պատ կազմելով փակեցին այն։ Սակայն ոստիկանությունը րոպեներ անց բացեց փակված փողոցները անհամաչափ ու բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկվել իրավաբան, ԱԺ փորձագետ Վահե Գրիգորյանը, բլոգեր Միկա Բադալյանն ու մի շարք քաղաքացիներ։ Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին նաև ակցիայի հետ կապ չունեցող քաղաքացու, որը հացի առաքիչ էր։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4ff419a34c66f327c55acad9d3cb4408 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:4602.05.22 -
ՔաղաքականՈստիկանները բերման են ենթարկել Արսեն ԲաբայանինՈստիկանությունը բերման է ենթարկում նաև «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին։ Ոստիկանության աշխատակիցը նշեց, որ անօրինական գործողությունների համար է բերման ենթարկվում Արսեն Բաբայանին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3fe4596fa55eab1116dd69876e2fbe22 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:4102.05.22 -
ՔաղաքականԸնդդիմությունը փակել է կենտրոնական մի շարք փողոցներՎաղ առավոտից ընդդիմությունը փակել է մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Այս պահին փակ են Արշակունյաց պողոտան, Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկը, Հերացի, Չարենցի փողոցները և կենտրոնական մի շարք այլ փողոցներ։Ավելին09:3502.05.22 -
ՔաղաքականԳիշերը Ֆրանսիայի հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԳիշերը Ֆրանսիայի հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱվելին09:3102.05.22 -
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանի գլխավորությամբ՝ երթը շրջում է փակված փողոցներովԻշխան Սաղաթելյանի գլխավորությամբ՝ երթը շրջում է փակված փողոցներովԱվելին09:2202.05.22 -
ՔաղաքականԸնդդիմադիր ուժերը փակել են Մաշտոցի պողոտանԵրևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Փակ է նաեւ Մաշտոցի պողոտան։ Նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ Նրանց են միացել բազմաթիվ քաղաքացիներ: Նրանք հայտարարում են, որ տուն չեն գնալու Ֆրանսիայի հրապարակից՝ մինչև չհասնեն իրենց վերջնական նպատակին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1af6f337307065c6ccdad7147d918bf3 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:1802.05.22 -
ՀասարակականԵրկրաշարժ Հայաստանի մի շարք քաղաքներում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը` 6 բալՄայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:Ավելին09:1302.05.22 -
ՔաղաքականԱնհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիներին․ մեկ քաղաքացի վնասվածք է ստացելԵրևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաները։ Արդեն բերման ենթարկված քաղաքացիներ կան։ Խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկում փողոցը փակելուն պես ոստիկանները փորձել են հեռացնել քաղաքացիներին, մի քանի քաղաքացի բերման է ենթարվել, մեկ քաղաքացի վնասված է ստացել,հրավիրվել է շտապօգնություն։Ավելին09:0602.05.22 -
ՔաղաքականԼավրովը ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ մեղադրանքները մեկնաբանել է Էստոնիայի կենդանաբանական այգու մասին անեկդոտովԼավրովը ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ մեղադրանքները մեկնաբանել է Էստոնիայի կենդանաբանական այգու մասին անկդոտով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում էստոնական կենդանաբանական այգու մասին անեկդոտով է պատասխանել ՌԴ-ի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ հնչած մեղադրանքներին։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։ «Մայրը փոքր երեխայի հետ նայում էր կոկորդիլոսին: Նրանց կողքին կանգնած էր մի տղա և գարեջուր էր խմում։ Հանկարծ երեխան ընկնում է ջրավազանը՝ կոկորդիլոսների մոտ։ Գարեջուր խմող երիտասարդը նետվում է այնտեղ ու փրկում երեխային, վերադարձնում նրան մորը: Վերջինս շնրորհակալություն է հայտնում՝ ասելով, որ նա խիզախ էստոնացի տղա է։ Նա պատասխանում է, որ ինքը ոչ թե էստոնացի է, այլ՝ ռուս։ Հաջորդ առավոտ էստոնական թերթերը վերնագրել էին միջադեպը. «Հարբած ռուսը զրկել է կոկորդիլոսին ճաշից»,- պատմել է Լավրովը։ Նա նաև հետաքրքրվել է, թե արդյո՞ք նրանք, ովքեր մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համար, կարծում են, որ ԱՄՆ-ն ճիշտ էր, երբ կռվում էր Իրաքում, Սիրիայում և Լիբիայում:Ավելին09:0002.05.22 -
ՀասարակականԵրկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելքՄայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 07:29-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 03:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ջրափի և Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:Ավելին08:5602.05.22