Լրահոս

2022-05-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. ծեծի են ենթարկվել ՊԵԿ-ի բաժնի պետի տեղակալը, գլխավոր հարկային տեսուչները
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են ապրիլի 29-ին ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ Մաշտոցի պողոտայում գործող «Ածուխ» ռեստորանի մոտ ծեծի են ենթարկել իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնող պետական կառույցի աշխատակիցներին: Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Ածուխ» ռեստորանի մոտից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 28-ամյա Հարություն Կ.-ին, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Անդորր» հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար, 24-ամյա Հայկ Տ.-ին, ով աշխատում է «Ֆայտոն» ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր, 26-այա Արմեն Դ.-ին, ով աշխատում է «Ածուխ» ռեստորանում՝ որպես խոհարար, 30-ամյա Լևոն Դ.-ին, 27-ամյա Ստեփան Մ.-ին, ով «Ածուխ» ՍՊԸ-ի տնօրենն է և ոստիկանություն են հրավիրել 41-ամյա Վարդգես Ղ.-ին, 35-ամյա Աշոտ Մ.-ին, 30-ամյա Գրիգոր Խ.-ին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում «Ածուխ» ռեստորանի դիմաց Ստեփան Մ.-ն և վերջինիս հայրը՝ Երևանի բնակիչ, 49-ամյա Արսեն Մ.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակիցների կողմից իրենց գործառութային պարտականությունները կատարելու հետ կապված վիճաբանել են վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել ՊԵԿ 3-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ, 29-ամյա Հայկ Մ.-ին, պատճառելով՝ մարմնական վնասվածք: Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հայկ Մ.-ին և Աշոտ Մ.-ին . հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդգես Ղ.-ն աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի պետի տեղակալ, Աշոտ Մ.-ն աշխատում է ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ: Գրիգոր Խ.-ն աշխատում է ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ:
    15:20
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ. ոստիկանություն
    «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ։ ՀՀ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել վերը նշված նորմի պահանջները, ինչը բխում է հասարակական անվտանգության շահերից։
    15:15
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Երևանում հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրական չեն․ Արցախի ԱԱԾ
    Արցախի ազգային անվտանգության ծառայությունից հերքում են տեղեկությունները, թե այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծ թվով քաղաքացիներ են մեկնում Երևան։ «Այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար: Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել», - նշված է Արցախի ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջում:
    15:07
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության շարժման» քայլերթը Արգավանդից Ֆրանսիայի հրապարակ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    «Դիմադրության շարժման» քայլերթը Արգավանդից Ֆրանսիայի հրապարակ
    15:02
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ
    ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է։ «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ», - նշված է հաղորդագրության մեջ: facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button
    13:40
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանին՝ այո՛, Արցախին՝ այո՛, Նիկոլին՝ ո՛չ. Անդրանիկ Թևանյան
    Ոչ մի եղանակային պայման, ոչ մի այլ բան չեն կարող խանգարել մեզ լինել հրապարակում։ Չէ՞ որ սահմանին կանգնած մեր տղաները շատ ավելի ծանր պայմաններում են գտնվում. դիմացից նրանց սպառնում է թշնամին, իսկ թիկունքում ունեն թուրք–ադրբեջանական օրակարգով առաջնորդվող իշխանություն։ Չհաշված՝ եղանակային ծանր պայմանները։
    13:25
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հային հայի դեմ չենք հանելու, մենք պայքարում ենք անվտանգ երկիր ունենալու համար. Արթուր Վանեցյան
    Հային հայի դեմ չենք հանելու, մենք պայքարում ենք անվտանգ երկիր ունենալու համար
    13:12
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արթու՛ր Դավթյան, Գո՛ռ Աբրահամյան, պաշտոնապես ասում եմ` այս ամենի կազմակերպիչը ես եմ, կինս է, որդիս է. Գեղամ Մանուկյան
    Արթուր Դավթյան, Գոռ Աբրահամյան, պաշտոնապես ասում եմ` այս ամենի կազմակերպիչը ես եմ, այս ամենի կազմակեպիչը կինս է, որդիս է, դուստրս է, ոչնչից չենք վախենում, գնալու ենք մինչեւ վերջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարությանը, որով զգուշացնում էին հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին: «Դուք չունեք էդ թասիբը, ես, իմ ընկերները ունենք, որովհետեւ ուզում ենք` մեր ընտանիքը արժանապատիվ ապրի, ոչ թե ապրի թուրքի հետ: Ես ուզում եմ իմ հայրենիքը ազատ լինի, իմ Արցախը ազատ լինի, դուք, չգիտեմ`ուզում եք, թե չէ: Եթե ուզում եք` այսօր պետք է լինեք հրապարակում, Նիկոլին չպետք է ծառայեք, պետք է ծառայեք օրենքին»,- ասաց նա:
    13:03
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԻՊ-ը բարոյախրատական գործունեությամբ է որոշել զբաղվել, քաղաքական մոտիվացիաներով. քաղաքագետ
    Մարդու իրավունքների պաշտպանը բարոյախրատական գործունեությամբ է որոշել զբաղվել, քաղաքական մոտիվացիաներով, գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
    12:46
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնաբերվել է երկու գնդացիր. ոստիկանություն
    Մայիսի 1-ին, ժամը 6.40-ին, Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր: Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է: Կատարվում է քննություն: Քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից:
    12:36
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզ պետք է ուժեղ, համերաշխ ու առանց կապիտուլյանտ Հայաստան. Էդուարդ Շարմազանով
    Հերիք է բախումներով վախեցնեք ու շանտաժ անեք։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հավելել. «Մենք բացառապես խաղաղ անհնազանդության օրինական գծի մեջ ենք մեր պայքարն իրականացնելու։ Ցանկացած սադրանք նշանակելու է ռեժիմի պրովոկացիան։ Հայաստանում քաղաքացիական բախումներ կարող են ցանկանալ թուրքերը,ադրբեջանցիներն ու թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկողները։ Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ,ապա մեզ պետք է ուժեղ,միասնական,ազգային ու առանց կապիտուլյանտի Հայաստան»:
    12:13
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չկա տարրական նրբանկատություն անձանց վշտի ու կսկիծի նկատմամբ. քաղաքականացվում է ամեն բան. ՄԻՊ
    Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշատադիտարկումները ցույց են տալիս, որ հանրային խոսույթում, հատկապես՝ զանգվածային լրատվության միջոցներով ու սոցիալական ցանցերով, գնալով բարձրացվում է ծայրահեղ, անհանդուրժողական ու սադրիչ խոսքի մակարդակը։ Համացանցի ու մամուլի բևեռացված հեղձուկը, բռնության կոչերը, դրանց չդատապարտումը, դեռ մի բան էլ տարածումը, որպես բռնության դեպքեր նյութականանում են փողոցում՝ հանրության աչքի առջև։ Չկա տարրական նրբանկատություն անձանց վշտի ու կսկիծի նկատմամբ. քաղաքականացվում է բացարձակ ամեն բան, բոլոր կողմերից ու որքան հնարավոր է անխնա։ Ցավալի է արձանագրել, որ այդ գործում ակտիվորեն ներգրավված են գործող ու նախկին պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչներ, ում գործը պետք է լինի պետության առջև ծառացած հսկայական մարտահրավերների լուծման ուղղությամբ շահագրգիռ քննարկումներ իրականացնելը։ Քննարկումներ, որտեղ երաշխավորված լսելի են տարբերվող ու հակադրվող կարծիքները, քննարկումներ, որոնք հարստացվում են տարբեր փորձագետների կարծիքներով, քննարկումներ, որոնք զերծ են գռեհկությունից, քննարկումներ, որտեղ ագրեսիայի, ավելի բարձր ու ավելի ծայրահեղ մի բան ասելու անզուսպ մղման փոխարեն հաղթում է փաստերի վրա հիմնված վերլուծությունը, տրամաբանությունը, միտքը և լուծումը։ Անձինք իրավունք ունեն իրացնել խաղաղ հավաքների, խոսքի ազատության և իրենց քաղաքական այլ իրավունքները։ Լինել քաղաքացի նշանակում է ունենալ իրավունքներ և դրանք իրացնել պատասխանատու կերպով։ Անձանց քաղաքական իրավունքների սահմանափակման փորձերը որևէ հասարակության լավ տեղ չեն տարել։ Հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր հասարակության մեջ իր հարևանի, բարեկամի, ծանոթ ու անծանոթ հայրենակցի դեմ բռնություն ու լարում սադրելը ծայրահեղ անպատասխանատվություն ու դաժանություն է։ Հավասարապես անմարդկային է նման վարքագիծը հրապարակային չդատապարտելը, մեր կողքին կանգնած բռնարարի ձեռքը չբռնելը, բռնությունն ու ագրեսիան չմերժելը։ Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունն» այլևս չունենք։ Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։
    12:00
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել
    Հայաստանում մայիսի 1-ին` ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422871-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2629 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 053 893 է:
    11:45
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ասեկոսեներ են տարածվել, թե հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը պլանավորում է ընդհարումներ և բախումներ. դա բացարձակ սուտ է. Վանեցյան
    Երեկվանից սկսած՝ իշխանական շրջանակներից տարբեր եղանակներով ասեկոսներ են տարածվում, թե իբր այսօրվա հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը պլանավորում է ընդհարումներ և բախումներ։ Սա ցույց է տալիս երկրի քաղաքական իշխանության և մեկ հոգու վախերը։ Սա բացարձակ սուտ է և արվում է մեկ նպատակով՝ մարդկանց հետ պահել խաղաղ հանրահավաքին մասնակցելուց։ Պաշտոնապես հայտարարում եմ. Մենք այս խաղաղ ու համերաշխ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքների, մեր երեխաների, կանանց, ծնողների հետ միասին։ Կոչ եմ անում բոլորին՝ նույնպես ընտանիքներով գալ հանրահավաքի։ Մեր պայքարը իրավապահների, ոստիկանների հետ չէ։ Մենք բացառում ենք որևէ թշնամանք ու անհարգալից վերաբերմունք՝ ոստիկանության և մյուս իրավապահների հանդեպ։ Մեր պայքարը քաղաքական իշխանության դեմ է: Մեր պայքարը երկրում կայուն և խաղաղ միջավայր ձևավորելու համար է՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր ազգի, հանուն իրապես խաղաղ ու զարգացող տարածաշրջանի։ Հարգելի հայրենակիցներ, վստահ եղեք, մենք հաջողելու ենք… Հաջողելու ենք, քանի որ հայրենիքի և սերունդների համար պայքարը սուրբ է: Հաջողելու ենք՝ մեր միասնականությամբ, կամքով, հետևողականությամբ: Հաջողելու ենք միասին…
    11:30
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատախազության նպատակն է խանգարել իշխանափոխությանը. Արսեն Բաբայան
    Դատախազությունը հայտարարություն է տարածել զգուշացնելով, որ բողոքի խաղաղ ակցիաներից շեղվողները ենթարկվելու են պատասխանատվության: «Կարճ ասած՝ դատախազությունը փորձում է սպավորություն թողնել, թե իրականացնում է կանխարգելիչ միջոցառում, որպեսզի տեղի չունենան հանցագործություններ: Բայց բոլորին էլ պարզ է, որ դատախազությունն ու մյուս իրավապահ մարմիններն ունեն մեկ նպատակ, այն է՝ հնարավորինս քիչ մարդ մասնակցի համահայկական հավաքին և իշխանափոխություն տեղի չունենա», - տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ «Այսպիսով դատախազությունը հաստատում է, որ ինքը մաս չի կազմում շատ շուտով սպասվող իշխանափոխությանը: Սրանով #նիկոլ_մահաբերը հետագայում չի կարողանա պնդել, թե իր հեռացման գործում դատախազությունը մասնակցություն է ունեցել, այլ կերպ՝ դատախազությունը իշխանություն հանձնող չի եղել: Հիշո՞ւմ եք, որ դատախազությանը մեղադրում էինք Շուշին հանձնելու մեջ: Որոշ դատախազներ ու նրանց սպասարկող խորհրդականներ ծանր էին տանում այս մեղադրանքը: Փորձում էին համոզել, թե դատախազությունը կապ չունի Շուշին հանձնելու հետ: Իսկ հիշո՞ւմ եք, որ մինչ 44-օրյա պատերազմը այդ նույն դատախազությանը մենք հորդորում էինք, խնդրում էինք կանխել սպասվող հնարավոր աղետը, կանխել հանցավոր իշխանության հանցավոր նպատակները: Պահանջում էինք իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի #նիկոլ_մահաբերը մեր հայրենիքը չհասցնի այս վիճակին: Ի՞նչ էր անում դատախազությունը: Բացարձակապես ոչինչ: Չէր լսում, չէր տեսնում, հայտարարություններ չէր անում: Այդպիսով դատախազությունը, փաստորեն, մաս կազմեց Շուշին հանձնելուն: Այո՛, մենք կարող ենք պնդել ու ապացուցել, որ դատախազությունը նպաստել է Շուշի հանձնելուն: Ո՛չ, օրվա իշխանությունը վաղը չի կարող պնդել և ապացուցել, որ դատախազությունը նպաստել է իրենց հեռացմանը», - նշել է Բաբայանը։
    11:17
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՀՀ գլխավոր դատախազությունը զգուշացնում է. հայտարարություն
    Մայրաքաղաք Երևանում և առանձին վայրերում շարունակվում են անցկացվել բողոքի ակցիաներ և հավաքներ, որոնց ֆոնին ինչպես հավաքների առանձին մասնակիցների, այնպես էլ այլոց կողմից հանրային խոսքում կտրուկ ավելացել է նաև այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության և ատելության խոսքը, արձանագրվել են բռնության կիրառման կամ բռնությունն արդարացնող կոչեր պարունակող հայտարարություններ անելու դեպքեր, որոնք ինքնին հանդիսանում են հանցածին երևույթներ և զգալիորեն մեծացնում են նոր հանցագործությունների կատարման հնարավորությունը։
    11:04
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում առկա է բավարար մարդկային ու ինտելեկտուալ ռեսուրս. միավորվենք, կազմակերպենք ու կհաղթենք. Արթուր Ղազինյան
    Պատմության մեջ մասշտաբային բոլոր փոփոխություններն իրագործել է փոքրամասնությունը: Ժողովուրդը վերջում է միանում՝ փոքրամասնության հաղթանակը վայելելու ու այդ հաղթանակին տեր դառնալու համար: Մեծ փոփոխության համար Հայաստանում առկա է բավարար մարդկային ու ինտելեկտուալ ռեսուրս. միավորվենք, կազմակերպենք ու կհաղթենք: Այդժամ «ժողովուրդը» մեզանից բարձր կգոռա «Նիկոլ դավաճան»: Պետք է հաղթել, «ժողովուրդը» սպասում է մեր հաղթանակին, ուրիշ տարբերակ ուղղակի չունենք:
    10:52
    01.05.22
    Ավելին