Լրահոս
Քաղաքական
17:25
01.05.22
280

Ուզում եմ քայլել իմ Հայաստանի, Արցախի, իմ հայրենիքի համար, որ մի օր ապրենք հզոր Արցախում և Հայաստանում. երթի մասնակից

Img default alt hy

Սիրելի հայրենակիցներ, սա Արցախի այն դրոշն է, որ ճանապարհ ելավ սարդարապատից, ողջ ճանապարհին մեր 100-ավոր հայրենակիցներ վանկարկում էին՝ Արցախ, Արցախ, Արցախ, Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ ասել է Սարդարապատից մեկնարկած քայլերթի խմբի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Սարդարապատի հերոսամարտում ամենահերոսներն ու քաջերը Դանիել Բեկ-Փիրումյաններն էին, ամենահերոսականը ղարաբաղի մահապարտ գունդն էր, հիմա հերթը մերն է՝ հանուն Արցախի, հանուն Արցախի հայկականության»:

Գեղամ Մանուկյանը ներկայացրել է նաև մի փոքրիկի, ով քայլերթին մասնակցելու համար Գյումրիից էր եկել.

«Նա Արմենն է, Էջմիածնում մոր հետ մոտեցան ու սկսեցին մեզ հետ քայլել: Մի պահ հանգստի ժամանակ հարցրի, թե ինչի համար է քայլում, նույն հարցն ուզում եմ նորից տալ Գյումրու չարենցի անվան դպրոցի աշակերտ Արմենին՝ ինչի՞ համար ես ուզում քայլել»:

Արմենը նշել է.

«Ուզում եմ քայլել իմ Հայաստանի, Արցախի, իմ հայրենիքի համար, որ մի օր ապրենք հզոր Արցախում և Հայաստանում»: