Լրահոս
Քաղաքական
17:40
01.05.22
492

Ուսանողներին և մյուս քաղաքացիներին կոչ եմ անում վաղ առավոտից դասադուլներ և գործադուլներ սկսել. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Այս պահից սկսած՝ Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած՝ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, և այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում: Այս մասին ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Այս հրապարակում քիչ հետո կտեղադրենք վրաններ՝ համապատասխան միջոցներ, որպեսզի կարողանանք գիշերն անցկացնել, իսկ վաղն առավոտյան ժամը 08։30-ից սկսած ընդդիմությունն սկսում է մասշտաբային անհնազանդության ակցիաներ»,- նշել է Սաղաթելյանը։

«Վաղն առավոտից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը։ Թրքահպատակ իշխանությանը պետք է րոպե առաջ հեռացնել՝ հանուն Հայաստանի, Արցախի և հանուն հայ ժողովրդի։ Ուսանողներին և մյուս քաղաքացիներին կոչ եմ անում վաղ առավոտից դասադուլներ և գործադուլներ սկսել, փակել իրենց գյուղերի և քաղաքների փողոցները»։