Լրահոս
Քաղաքական
18:24
01.05.22
147

Նիկո՛լ Փաշինյան, դու այլևս չես տիրապետում իրավիճակին. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Նիկո՛լ Փաշինյան, դու այլևս չես տիրապետում իրավիճակին: Ուժային կառույցներն անհարմար իրավիճակում են հայտնվել․ չգիտեն՝ Նիկոլին հանրահավաքի մասնակիցների իրական թիվը զեկուցեն, թե՞ ինչ-որ մի թիվ ասեն։

Նիկո՛լ, միացրու, նայիր, հասկացիր՝ ինչ է կատարվում։ Կարող եմ ասել, որ իրավիճակին չես տիրապետում, Ֆրանսիայի հրապարակում ընթացող բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում հայտարարել է ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը:

«Դուք գերի եք մեկ մարդու ձեռքում, պարզապես գերի եք։ Ձեր մեծամասնությունն անմիջական առնչություն չունի նրա հանցանքների և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս՝ ձեր սխալն ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Սա ձեր վերջին շանսն է՝ ուղղվելու, հասկանալու, գիտակցելու և լինելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու»,- դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի խմբակցությանը՝ նշել է Սաղաթելյանը։

Երկրի թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում, իսկ սադրիչ խմբերին, զինված միավորումներին, բանսարկուներին փնտրեք Նիկոլի և իր խմբակի շրջանակում»,- եզրափակել է նա։