Լրահոս
Քաղաքական
15:44
01.05.22
414

Հայաստանի չորս մարզերից Երևան եկող խմբերը մտնում են Երևան. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Հայաստանի չորս մարզերից Երևան եկող խմբերը մտնում են Երևան, ուղիղ եթերի ժամանակ ասել է Ազգայն ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Մեծ վճռականությամբ, ոգևորությամբ և մարտական տրամադրվածությամբ մեր խմբերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որպեսզի ժամը 16:00-ին միասին անցկացնենք մեր պատմական հանրահավաքը:

Իշխանությունը տեսնելով, որ մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, փորձում են դիմել սադրանքների և ինֆորմացիոն տեռորի. լուրեր են տարածում, թե իբրև կան զինված խմբեր, տեղի են ունենալու անկարգություններ և նման միջոցներվ փորձում են մարդկանց հետ պահել հանրահավաքին մասնակցելուց»: