Լրահոս
Քաղաքական
16:40
01.05.22
742

Օրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Այսօր այստեղ են Սարդարապատից ու Բաշ-Ապարանից բերված դրոշներն ու ջահերը, որովհետև հնչել է զանգը, հնչել է նոր Բաշ-Ապարանի, նոր Սարդարապատի և հայ ժողովրդի նոր զարթոնքի զանգը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մեկնարկին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Անցնող մեկ շաբաթվա ընթացքում հայ ժողովուրդն ապացուցեց, որ ոտքի է կանգնել և մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը, օրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։

Հայ ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց և ամբողջ աշխարհին ասաց, որ ինքը իր ճակատագրի և ապագայի տերն է։ Հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին։ Ինչպես նաև փաստեց, որ հայ ժողովրդի ճակատագիրը Ալիևից և Նիկոլից կախված չէ:

Մայիսի 1-ը պատմական օր է․ հայ ժողովրդի զարթոնքի, միասնականության, համախմբվածութան, մեջքն ուղղելու և վերջնական հաղթանակի գնալու սկիզբն է։

Միասին, թև-թիկունքի տված, գնում ենք առաջ»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։