Լրահոս
2022-05-08
-
ՀասարակականԳերիներին պահանջեք ձեր Նիկոլից ու մյուսներից, ամոթ ձեզ, ստվեր մի գցեք թասիբով գյումրեցիների համբավի վրա. Տիգրան ՆալչաջյանՉէի սպասում, որ երբևէ նման բան կգրեմ, հորական կողմից լինելով զտարյուն գյումրեցի, բայց փաստորեն Գյումրու զոմբիները անմրցելի են։ Ասում են` - թքել եմ ձեր Ղարաբաղի վրա - գնացեք սահման ընդեղ փրկեք հայրենիքը - մինչև գերիներին չբերեք Գյումրի չեք մտնի։ Առաջին կետի մասին խոսելն անգամ անիմաստ է, միայն սրտխառնոց կարող է առաջացնել ու վերջ։ Երկրորդ կետը։ Վերջապես հասկացեք տգետ հոգեկան հիվանդ անհայրենիքներ։ Սահման չեն գնում։ Գոյություն ունի բանակ, որն իրականացնում է իր ֆունկցիան։ Ոչ ոք չի կարող վեր կենալ ու գնալ սահման։ Էդքան ուզում եք` ինքներդ փորձեք դա անել։ Իսկ դիմադրության շարժման մասնակիցների մենակ իմ ճանաչած տղերքից մի գումարտակ կարելի ա հավաքել։ Դուք ձեզ նայեք, որ երբեք ոչինչ չեք արել երկրի համար` մթնոլորտն աղտոտելուց բացի։ Եվ երրորդը։ Գերիներին պահանջեք ձեր նիկոլից ու մյուսներից։ Իրենք են իշխանության ու նման հարցերը լուծելը իրենց ֆունկցիան ու պարտավորությունն է։ Մի խոսքով ամոթ ձեզ։ Ստվեր մի գցեք թասիբով գյումրեցիների համբավի վրա։ Գյումրին ուրիշ է և ուրիշ էլ մնալու էԱվելին13:2708.05.22 -
ՔաղաքականՀոռոմի խաչմերուկում ճանապարհ փակող և գյումրեցի ներկայացողների 99 տոկոսը Գյումրիի հետ առնչություն չունեն. Գագիկ ՀամբարյանՀոռոմի խաչմերուկում ճանապարհ փակող և գյումրեցի ներկայացողների 99 տոկոսը Գյուրիի հետ առնչություն չունեն... Զարմանալի է, ամաչու՞մ են ներկայանալ որպես, հոռոմցի, ազատանցի, ախուրյանցի և այլն... Օրինակ` ճանապարհին նստած սույն կինն Ախուրյանից է և, ըստ լուրերի, ընտանիքում ո'չ զոհ ունի, ո'չ էլ գերեվարված... Իսկ ինչու՞ Հոռոմի խաչմերուկում...Շատ պարզ` այդ գյուղը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գյուղն է... Ու ընդհանրապես, ի՞նչ կապ ունի դրոշ վառելը կամ Քոչարյանը գերիների հետ...Ավելին13:1108.05.22 -
ՔաղաքականՃանապարհը փակել էին համայնքային բյուջեներից աշխատավարձ ստացող մի քանի անձինք. Արսեն ԲաբայանԲոլորին խնդրում եմ որևէ կերպ չքննադատել իմ սիրելի շիրակցիներին: Այստեղ եմ, տեղում, ճանապարհը փակել էին համայնքային բյուջեներից աշխատավարձ ստացող մի քանի անձինք: Նրանց փորձել էին միացնել մի քանի գերիների բարեկամներ: Նորմալ է, այս իշխանությունը, որ չունի սրբություն, վաղուց է ապացուցվել:Ավելին13:0208.05.22 -
ՔաղաքականՆիկո՛լ, գերիները քո պատճառով են հայտնվել Բաքվի բանտերում. Էդուարդ ՇարմազանովՆիկոլ,շուտով կարո՞ղ է ասես՝ Երեւանի կենտրոնում ադրբեջանական դրոշ տեղադրեք ու կհաստատվի խաղաղություն։ Այ կապիտուլյանտ,գերիների հարազատներին համոզել ես,թե իբր ադրբեջանական դրոշ այրելու պատճառով իրենց որդիները դեռ Բաքվում են։ Դու էիր ասում 1-2 ամսից կգան գերիները..բա բերեիր ,1 տարի անցել է։ Հաջորդ քայլդ ո՞րն էլինելու …մարդկանց հորդորելը ադրբեջանական դրոշներով երթ իրականացնելը։ Մարդկանց ցավի վրա հակապետական ու լկտի մանիպուլյացիա ես անում։ Գերիները քո պատճառով են հայտնվել Բաքվի բանտերում։ Եթե սրտիդ դարդ է եղել թշնամու դրոշ այրելը՝ ադրբեջանական դրոշը վերցրու ու ինքդ գնա Բաքու։ Հայաստանի ադրբեջանացում չի լինելու։ Ողորմելի շանտաժներդ էլ չեն աշխատելու։Ավելին12:4108.05.22 -
ՍպորտԲուխարեստում մեկնարկել է բազկամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանը կներկայացնի 11 մարզիկՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկել է Բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, այն կտևի մինչև մայիսի 14-ը, կմրցեն 27 երկրի մարզիկներ։ Այս մասին հայտնում է Բազկամարտի Եվրոպայի ֆեդերացիան։ Առաջնությանը կմասնակցեն հետևյալ երկրների ներկայացուցիչ մարզիկները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա։ Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 11 մարզիկ։Ավելին12:1608.05.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք Սյունիքի մարզում. 39-ամյա ուսուցիչը դպրոցում աշակերտուհիների նկատմամբ փորձել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններԱրտակարգ դեպք Սյունիքի մարզում. մի խումբ ուսուցիչներ դիմել են մարզի դատախազություն, որ իրենց 39-ամյա գործընկերը դպրոցում աշակերտուհիների նկատմամբ փորձել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի դատախազությունից ոստիկանության Կապանի բաժին գրություն է ուղարկվել, որ իրենց են դիմել Սյունիքի մարզի դպրոցներից մեկի մի խումբ ուսուցիչներ և հայտնել, որ դպրոցի 39-ամյա ուսուցիչը դպրոցում աշակերտուհիների նկատմամբ փորձել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում արդեն նյութեր են նախապատրաստվում և ոստիկանության Կապանի բաժին են հրավիրվում դպրոցի ուուսուցիչները:Ավելին11:0508.05.22 -
Հասարակական«Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները՝ Ֆրանսիայի հրապարակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԴիմադրություն շարժման երթի մասնակիցները՝ Ֆրանսիայի հրապարակումԱվելին10:5508.05.22 -
ՀասարակականԴավթաշեն կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը պարզվել է. նա 24 տարեկան էր«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ մայիսի 7-ին Դավթաշեն կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը պարզվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ս.-ն էր:Ավելին10:3008.05.22 -
ՀասարակականՍևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են. ԱԻՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 8-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: ժամը 8։00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ Մայիսի 7-ին, ժամը 07:33-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:Ավելին10:1508.05.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժումը ավտոերթով շարժվում է դեպի Գյումրի«Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթով շարժվում է Գյումրի, որտեղ ժամը 13։00-ին տեղի է ունենալու ընդդիմության հանրահավաքը։Ավելին10:0008.05.22
2022-05-07
-
ՄիջազգայինՀայ-թուրքական «բարեկամությունը» երկնքում չեղարկվում է. Անկարան թույլ չի տալիս հայերին թռչել Եվրոպա«Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը մինչև հունիսի 10-ը չեղարկել է Երևանից Լիոն և Փարիզ բոլոր չվերթները: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ հայ-թուրքական բանակցությունների փուլում իր օդային տարածքը փակելով Թուրքիան օգտագործում է պաշտոնական Երևանին ճնշելու բազմաթիվ գործիքներից մեկը:Ավելին22:5107.05.22 -
ՔաղաքականԵթե պատերազմ լինի, ես ինձ կհամարեմ երանելի ծնող, եթե իմ որդին նույնպես իր կյանքը զոհի հանուն հայրենիքի․ Գնել Սարգսյանը՝ իր նախաձեռնած հանրահավաքինԴերասան Գնել Սարգսյանն այսօր կայարանում՝ Սասունցի Դավթի արձանի մոտ հավաք էր կազմակերպել,որը բնութագրում էր որպես քաղաքացիական հավաք։Ավելին22:3607.05.22 -
Քաղաքական«Փաշինյանը վաճառում է Հայաստանը». Միջազգային ԶԼՄ-ները՝ Հայաստանում անհնազանդության ակցիաների մասինԱշխարհը ցնցված է Հայաստանում ոստիկանների գործողություններից: Միջազգային մամուլը ընդդիմադիր ակտիվիստերի նկատմամբ իրավապահների պահվածքը բիրտ ուժի կրառում է անվանել:Ավելին22:3307.05.22 -
ԻրավականԱզատ արձակված դատավոր Բախշիյանը պնդում է՝ իր կայացրած դատական ակտն արդարացի է. դատավորների ահազանգըՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն այսօր ազատ է արձակվել: Նա կալանավորվել էր Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին ազատ արձակելուց հետո:Ավելին22:2707.05.22 -
ՀասարակականՖեյսբուքյան լայքը՝ աշխատանքից ազատման պատճառ. սկանդալ՝ Վանաձորի քաղաքապետարանումֆեյսբուքյան գրառումը լայքելու համար Վանաձորի քաղաքապետարանի 2 աշխատակից ազատվել է աշխատանքից: Նրանցից մեկն՝ արդեն նախկին աշխատակից Հովհաննես Օհանյանը «Հայլուրի» թղթակցին ասել է՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդումները նոր չեն:Ավելին22:0007.05.22 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանի մայրիկը և ՔՊ-ի քրեականացրած ծանր վիրավորանքը. ոստիկանությունը «ճշտում է»Ոստիկանությունում այս պահին՝ Ալեն Սիմոնյանի մոր պահվածքի վերաբերյալ հարուցված գործ չկա: Ուրբաթ երեկոյան էր Սիմոնյանի մայրը պատշգամբից թքել ու միջնամատ ցույց տվել փողոցով անցնող երթի մասնակիցներին:Ավելին21:5307.05.22 -
Քաղաքական«Զարդեր ենք բերել, վերցրեք ու գնացեք». կանանց երթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԸնդդիմության կազմակերպած կանանց երթի մասնակիցներն այսօր զարդեր են տարել կառավարական ամառանոց: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցրել է վարչապետի տիկնոջ՝ պատերազմից առաջ արած այն հայտարարությունը, թե պետք է փամփուշտները ձուլել ու զարդեր սարքել:Ավելին21:3307.05.22