Լրահոս
Քաղաքական
15:12
07.05.22
602

Կարծում եմ՝ Վանաձորում էլ են մարդիկ արթնացել. մայրաքաղաքից սկսած ալիքը տարածվում է ողջ Հայաստանում. Արթուր Վանեցյան

Img default alt hy

«Կարծում եմ՝ Վանաձորում էլ են մարդիկ արթնացել։ Մայրաքաղաքից սկսած ալիքը տարածվում է ողջ Հայաստանում»,- Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Հայաստանի, Արցախի անվտանգության մեկնարկած պայքարի շրջանակում իրենք վաղը լինելու են Գյումրիում։

«Կլինենք նաև այլ քաղաքներում։ Խոսելու ենք մեր քաղաքացիների հետ, որպեսզի այն ոգին, որ առկա է Երևանում, փոխանցենք մարզերում ապրող մեր հայրենակիցներին»,- ասել է ընդդիմադիր գործիչը։
Նա վստահեցնում է՝ հասարակության հետ երկխոսությունը կայացած փաստ է։

«Ուղղակի զարգացումները մի քիչ կտրուկ եղան։ Պատճառն այն է, որ այս իշխանություններն օր ավել մնալով պաշտոններին, երկիրը տանում են ծայրահեղ իրավիճակի։ Դրա համար սկսեցինք ավելի արագ գործել ու խոսել։

Մարդկանց հետ պետք է խոսել, արհեստական բաժանումներ են եղել՝ սևեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, բայց բոլորս մոռանում ենք, որ մենք հայ ենք և պարտավոր ենք անել ամեն ինչ, որ մեր մեծ հայրենիքում՝ Հայաստանում և Արցախում  մարդիկ կարողանան ապրել լավ ու անվտանգ»,- նշել է Վանեցյանը։