Լրահոս
Հասարակական
14:47
07.05.22
812

Աննա՛, զարդեր ենք բերել քեզ, վերցրու ու գնացեք այստեղից. Աննա Գրիգորյան

Img default alt hy

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթի կին մասնակիցները կանգ են առել Կառավարական ամառանոցի մոտ։

Կանանց պահանջատիրությունն ամենաուժեղն է, այստեղ կանայք են, որոնք որդիներ են կորցրել, աղջիկներ են, որոնք սիրած տղաներ են կորցրել, ուսուցիչներ են, որոնք աշակերտներ են կորցրել, կանայք են, որոնք ուզում են խաղաղ ապրել։ Նիկո՛լ, դու պետք է հեռանաս, որ մենք կարողանանք խաղաղ ապրել: Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Հայ կնոջ պահանջատիրությունը վճռորոշ է լինելու քեզ համար ու չես կարողանալու փախչել։ Եկել ենք, մնում ենք ու փակելու ենք այս խաչմեուկը, որևէ մեկը այստեղից մեզ չի հանելու, մնալու ենք այնքան, որքան ուզում ենք»,- ասել է նա։

Գրիգորյանը հայտարարել է՝ կանայք են լինելու այս պայքարի շարժիչ ուժը և պայքարի խոհրդանիշը։

Կանայք իրենց հետ զարդեր էին բերել նվիրելու Աննա Հակոբյանին՝ հիշեցնելով տարիներ առաջ Հակոբյանի այն հայտարարությունը, որ փամփուշտներից պետք է զարդեր ձուլել։

«Աննա՛, զարդեր ենք բերել քեզ, վերցրու ու գնացեք այստեղից, ժողովրդին հանգիստ թողեք»,- ասել է Աննա Գրիգորյանը։