Լրահոս
Հասարակական
12:15
07.05.22
148

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրադանի կիրճում բախվել են Opel-ն ու Ford-ը, կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Ford մակնիշի և Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Ալեքսանդր Բագիրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Մեծամորի բնակիչ, 40-ամյա Արսեն Բագիրյանն ու վարորդներից Կ. Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։  Վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր: