Լրահոս
Քաղաքական
14:20
07.05.22
174

Իշխանությունները երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի, դրա համար սկսեցինք ավելի արագ գործել. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Ընդդիմությունն առաջիկայում կայցելի Հանրապետության տարբեր քաղաքաներ, այսօր պլանավորված էր լինել Վանաձորում։ Կարծում եմ, Վանաձորում էլ են մարդիկ արթացել և այն ալիքը, որ սկսվեց մայրաքաղացից, տարածվել է ողջ Հայաստանում, Վանաձորում լրագրողներին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Վաղը գնալու ենք Գայումրի, լինելու ենք այլ քաղաքներում ևս, խոսելու ենք քաղաքացիների հետ, որպեսզի այն շունչը, որ կա մայրաքաղաքում փոխանցենք նաև մարզերի մեր հայրենակիցներին։ Կարծում ենք, որ հանրային երկխոսությունը կայացած փաստ է, ուղղակի դեպքերը մի քիչ կտրուկ զարգացան։

Պատճառն այն է, որ իշխանությունները երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի, դրա համար սկսեցինք ավելի արագ գործել։ Մարդկանց հետ պետք է խոսել, չենք խոսել մարդկանց հետ, արհեստական սև ու սպիտակի բաժանումներ են եղել, բայց մոռացել են, որ բոլորս հայ ենք»։