Լրահոս
Հասարակական
11:45
07.05.22
274

Սադրիչներին բացահայտելուց լուսանկարեք կամ իրազեկեք ոստիկանությանը, բայց մի տրվեք սադրանքներին. Արամ Վարդևանյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներկայացրել է հավաքների, երթերի և անհնազանդության ակցիաների մասնակիցների իրավունքների իրազեկումը։

«1)Ակցիաների իրականացումը ՁԵՐ ԻՐԱՎՈւՆՔՆ Է, դրա համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվելու:

2)Փողոցներում անհնազանդության ակցիան իրականացնելիս (օրինակ փողոց փակելը) Ոստիկանի օրինական պատշաճ բարձրախոսով պահանջ ներկայացնելու դեպքում Ձեր իրավունքն է հավաքը իրականացնել քայլերթով:

3)Վարորդների հետ պետք է լինել հարգալից ու համբերատար: Ոստիկանին հիշեցրեք ԻՐԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ խաղաղ հավաքին ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի:

4)Ակցիան պետք է լինի ԽԱՂԱՂ: Հիշեք այս իշխանությունը բաժանեց սևերի ու սպիտակների, իսկ մենք ապահովելու ենք համախմբվելն ու պառակտողներին պատասխանատվության ենթարկելը: Հիշեք միշտ կան սադրիչներ, իրենց բացահայտելուց լուսանկարեք կամ իրազեկեք ոստիկանությանը, բայց մի տրվեք սադրանքներին:

5)Ոստիկանների կողմից ոչ սթափ վարքագծի դեպքում մի պատասխանեք, այլ պահանջեք իրենց հրամանատարի ներկայանալը ու իրազեկեք կոնկրետ ոստիկանի պահվածքի մասին:

6)Ոչ ոք Ձեզ չի ձերբակալելու, ոչ մի քրեական ներգործության հարց ՉԿԱ: Վարչական բերման ենթարկելն է միակ ռեպրեսիվ գործիքը որը ԵՐԵՔ ԺԱՄԻՑ ԱՎԵԼ ՉԻ ՏԵՎԵԼՈւ: Իմացեք բոլոր բաժիններ Ձեզ այցելելու են մեր գործընկեր ՓԱՍՏՍԲԱՆՆԵՐԸ: Ոստիկանական բաժիններում իրավունք ունեք ՈՉԻՆՉ ՉԱՍԵԼ, ՉՍՏՈՐԱԳՐԵԼ ու օգտվեք Ձեր զանգի իրավունքից:

Տպավորությու ունեմ, որ ՔՊ առանձին պատգամավորներ ու առանձին ոստիկաններ այս իրավունքների մասին տեղյակ չեն։ Օգտվեք, պարոնայք, չիմանալը այս դեպքում չի ազատելու պատասխանատվությունից»: